Jump to content

Մերի Ֆութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մերի Ֆութ
անգլ.՝ Mary Foote
Ի ծնեանգլ.՝ Mary Hubbard Foote[1]
Ծնվել էնոյեմբերի 25, 1872(1872-11-25)
ԾննդավայրԳիլֆորդ[1]
Վախճանվել էհունվարի 28, 1968(1968-01-28) (95 տարեկան)
Մահվան վայրԳիլֆորդ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԵյլի արվեստի դպրոց և Կարմեն ակադեմիա
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՋոն Սինգեր Սարջենթ և Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիս
ԱնդամակցությունԱմերիկյան հեղափոխության դստրեր
ՀայրՔրիստոֆեր Սփենսեր Ֆութ[2]
Համատեղ ապրողՖրեդերիկ Վիլյամ Մակմոնիս[3] և Էռնստ Հանֆշտենգլ[4]
 Mary Hubbard Foote Վիքիպահեստում

Մերի Ֆութ (անգլ.՝ Mary Foote, ամբողջական անունը՝ Մերի Հաբարդ Ֆութ, անգլ.՝ Mary Hubbard Foote, նոյեմբերի 25, 1872(1872-11-25), Գիլֆորդ[1] - հունվարի 28, 1968(1968-01-28), Գիլֆորդ), ամերիկացի դիմանկարային նկարչուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ֆութը ծնվել է 1872 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ Կոնեկտիկուտ նահանգի Գիլֆորդ քաղաքում, Չառլզ Սփենսեր Ֆութի (1837-1880) և նրա կնոջ՝ Խաննա Հաբարդ Ֆութի (1840—1885) ընտանիքում[5]։ Նրա կրտսեր քույրը՝ Մարգարեթ Ֆութը ևս դարձել է նկարչուհի։ Երբ երկու աղջիկները և նրանց եղբայրը որբացել են, Մարգարեթին մեծացրել է հորաքույր Հարիեթ Ֆութ Հոուլին ամուսնու հետ, որոնք ապրում էին Վաշինգտոնում[6]։ Մերիին իր մոտ է վերցրել մորաքույրը, որն ապրում էր Կոնեկտիկուտ նահանգի Հարթֆորդ քաղաքում[7]։

Մերի Ֆութի զարմուհին եղել է Լիլի Ջիլեթ Ֆութը՝ Մարկ Տվենի երեխաների տնային դաստիարակչուհին[7]։ Մերին որոշ ժամանակ ապրել է գրողի ընտանիքում և ընկերացել Սյուզի Քլեմենսի՝ նրա ավագ դստեր հետ։ Մերի Ֆութը նաև եղել է Ամերիկյան հեղափոխության դստրերի անդամ, գեներալ Ուորդի թոռան թոռնուհին (Andrew Ward, 1727-1799)[8], որը ևս ծնվել էր Գիլֆորդում և աչքի է ընկել Ջորջ Վաշինգտոնի մոտ իր քաջությամբ։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1890 թվականից Մերի Ֆութը արվեստ է ուսումնասիրել Եյլի արվեստի դպրոցում։ 1894 թվականին ստացել է Alice Kimball English Prize մրցանակը՝ ստեղծված ի աջակցություն ամառային ճամփորդությունների, իսկ 1897 թվականին՝ William Wirt Winchester Prize մրցանակը, որն օգտագործել է Եվրոպայում երկամյա ուսման համար։ Ֆութն ուղևորվել է Ֆրանսիա, որտեղ Փարիզում սովորել է Ջոն Սինգեր Սարջենթի մոտ։ Նաև Փարիզի Կարմեն ակադեմիայում և Ժիվերնիում եղել է Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիսի (այդ իսկ պատճառով այգիները եղել են Ֆրանիսայում նրա շատ աշխատանքներում պատկերման առարկա)[9]։ Նա ստեղծել է Մակմոնիսի դիմանկարը։ Մերիի ընկերների թվում էին մեկենաս Մեյբլ Դոջը, պարուհի Այսեդորա Դունկանը, գրողներ Հենրի Ջեյմսը և Գերտրուդ Սթայնը, նկարիչներ Ջեյմս Ուիսթլերը, Էլեն Էմմեթը և Սեսիլյա Բոն։

1901 թվականին նա վերադարձել է Նյու Յորք և բացել իր սեփական ստուդիան Վաշինգտոն Սքվեր պուրակում, որտեղ աշխատել է շնորհիվ դիմանկարների պատվերների։ Նրա պատվիրատուներն էին այդ ժամանակների Who’s Who ցանկի անձինք։ Մերին նաև նկարել է ծաղիկներ և բնանկարներ։ Նրա աշխատանքները ցուցադրվել են Փենսիլվանիայի կերպարվեստի ակադեմիայում մի շարք այլ հայտնի նկարիչների աշխատանքների կողքին։ 1913 թվականին նա մասնակցել է Զինագործական ցուցահանդեսի։ 1926 թվականի վերջին և 1927 թվականի սկզբին նկարչուհին ապրել և աշխատել է Պեկինում։

1920-ական թվականներին Մերի Ֆութը կիսել է իր ստուդիան և հարաբերություններ ունեցել Ֆրեդերիկ Վիլյամ Մակմոնիսի հետ։ Երբ ամեն ինչ ավարտվել է, Մերին խորը դեպրեսիայի մեջ է ընկել և դիմել ամերիկացի բժիշկ Սմիթ Ջելլիֆին։ 1927 թվականին Մերին փակել է իր ստուդիան, իսկ նրա ընկերներից մեկը՝ Նյու Յորքից բեմադրող նկարիչ Ռոբերտ Էդմոնդ Ջոնսը[10] խորհուրդ է տվել Ցյուրիխում Կարլ Գուստավ Յունգի մոտ։

1928 թվականից մինչև 1950-ական թվականների սկիզբ ապրել է Ցյուրիխում։ Սկզբում վերծանել է Յունգի դասընթացները և խմբագրել նրա տեքստերը, այնուհետև պատճեններ է ստեղծել դասընթացների մասնակիցների համար։ 1930-ական թվականներին Մերի Ֆութը գաղտնի կապ է ունեցել Հարվարդի համալսարանում կրթություն ստացած գերմանացի գործարար և նացիստ Էռնստ Հանֆշտենգլի հետ։ 1950-ական թվականներին նա վերադարձել է Կոնեկտիկուտ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։

Մահացել է 1968 թվականի հունվարի 28-ին հայրենի քաղաքում և թաղվել Foote-Ward Cemetery գերեզմանոցում[11]։ Դամբանականում ասվում է, որ նա եղել է Յունգի «քարտուղարուհին»[12]։

Մերի Ֆութին վերաբերող որոշ փաստաթղթեր պահվում են Եյլի համալսարանի գրադարանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. Geni(բազմ․) — 2006.
  3. https://www.google.com/books/edition/Jung/7qDcC963BiUC?hl=en&gbpv=0 — P. 361.
  4. https://www.google.com/books/edition/Jung/7qDcC963BiUC?hl=en&gbpv=0 — P. 363.
  5. Daughters of the American Revolution. Lineage Book — National Society of the Daughters of the American Revolution Արխիվացված 2021-12-17 Wayback Machine. Daughters of the American Revolution; 1904. p. 331.
  6. Jules Heller; Nancy G. Heller. North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary Արխիվացված 2021-12-17 Wayback Machine. Taylor & Francis; 19 December 2013. 978-1-135-63889-4. p. 1862.
  7. 7,0 7,1 Joan MacPhail Knight. Charlotte in Giverny Արխիվացված 2021-12-17 Wayback Machine. Chronicle Books; 4 January 2013. 978-1-4521-2565-7. p. 81.
  8. «GEN Andrew Ward V». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  9. Joan MacPhail Knight. Charlotte in Giverny Արխիվացված 2021-12-17 Wayback Machine. Chronicle Books; 4 January 2013. 978-1-4521-2565-7. p. PT 81.
  10. «Machinal». Internet Broadway Database. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 7-ին.
  11. «Mary Foote». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
  12. Bair, Deirdre (2004). Jung: A Biography. Little, Brown & Company. էջեր 360–63. ISBN 0-316-15938-7. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 6-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Ֆութ» հոդվածին։