Մերիլին վոս Սավանտ
Մերիլին վոս Սավանտ անգլ.՝ Marilyn vos Savant | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 11, 1946[1] (78 տարեկան) |
Ծննդավայր | Hazebrouck[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Վաշինգտոնի համալսարան Սենտ Լուիսում |
Մասնագիտություն | սյունակագիր, լրագրող, գրող և դրամատուրգ |
Ամուսին | Ռոբերտ Ջարվիկ |
Պարգևներ և մրցանակներ |
Մերիլին վոս Սավանտ (անգլ.՝ Marilyn vos Savant, օգոստոսի 11, 1946[1], Hazebrouck[2]), ամերիկացի կին գրող, դրամատուրգ և լրագրող[3], Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձր IQ ունեցող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մերիլին վոս Սավանտը (ծննդյան անունը՝ Մերիլին Մախ, (անգլ.՝ Mach)) ծնվել է Ժոզեֆ Մախի և Մերի վոս Սավանտի ընտանիքում, բայց հետագայում վերցրել է մոր ազգանունը, քանի որ կարծում է, որ տղամարդիկ պետք է ժառանգեն իրենց հայրերի ազգանունները, իսկ կանայք՝ մայրերի[4]։ Հորական կողմից ավստրիացի փիլիսոփա և ֆիզիկոս Էռնստ Մախի հետնորդներից է[5]։ Ընդունվել է Սենթ Լուիսում գտնվող Վաշինգտոնի համալսարան, բայց ստիպված է եղել թողնել ուսումը, որպեսզի ընտանիքին օգնություն ցույց տա ներդրումային բիզնեսում։
1987 թվականի օգոստոսին ամուսնացել է գիտնական Ռոբերտ Ջարվիքի հետ, որը հռչակ է ձեռք բերել իբրև արհեստական սիրտ ստեղծող։ Նախորդ երկու ամուսնություններից ունի երկու երեխա։
1986 թվականից վոս Սավանտը ԱՄՆ-ի ամենահանրահայտ ամսագրերից մեկում՝ «Parade»-ում, վարում է «Հարցրեք Մերիլինին» խորագիրը կրող բաժինը, որտեղ նա պատասխանում է ամսագրի ընթերցողների հարցերին։ Երբեմն նրա պատասխանները լինում են վիճելի, մասնավորապես, Մոնտի Հոլի պարադոքսի՝ նրա առաջարկած լուծումն արժանացել է մեծ թվով մաթեմատիկոսների քննադատության։ Կա կայքէջ, որը նվիրված է Մերիլինի պատասխանների քննադատություններին։
Ինտելեկտի գործակից
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ դժվար է հստակ որոշել, թե որքան բարձր է վոս Սավանտի IQ-ն, քանի որ գիտությանը սակավաթիվ մարդիկ են հայտնի, որոնք օժտված են այդպիսի ինտելեկտով։ Ուստի, տարբեր թեստերի արդյունքներով, վոս Սովանտի ինտելեկտի գործակիցը կազմում է 167+, 186, 218, 228 և 230։ Վոս Սավանտը պնդում է, որ ինտելեկտի վերաբերյալ առաջին թեստն (Սթենֆորդ-Բինեի սանդղակ) անցել է դեռևս 1956 թվականին, երբ ընդամենը 10 տարեկան էր։ Այդ ժամանակ նրա արդյունքը կազմել է 228 (երբեմն նշվում է կլորացված՝ 230): Չափահաս տարիքում ակադեմիկոս Ռոնալդ Հեֆլինի կողմից մշակված Մեգա-թեստի արդյունքներով՝ նրա IQ-ն կազմել է 186։ Այդպիսի կտրուկ «ինտելեկտի անկումն» իրականում բացատրվում է նրանով, որ այդ երկու թեստերի համար օգտագործում են տարբեր սանդղակներ։ Սթենֆորդ-Բինեի սանդղակը որոշում է IQ-ի մակարդակը, իսկ Մեգա-թեստի սանդղակը՝ միջին մակարդակից IQ-ի շեղումը. Սթենֆորդ-Բինեի սանդղակով 228 ինտելեկտի մակարդակը համապատասխանում է Մեգա թեստի IQ 188 ինտելեկտի մակարդակին, իսկ Մեգա թեստի IQ 186 ինտելեկտի մակարդակին համապատասխանում է Սթենֆորդ Բինեի սանդղակի 224-ը։
1986-1989 թվականներին վոս Սավանտը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաբարձր IQ ունեցող[6]։ Թեև նրա IQ-ն աշխարհում գրանցված ամենաբարձրերից մեկն էր, այն կարծիքը, որ նա մոլորակում ամենախելացի մարդն է կամ հանճարեղ է, շատ վիճելի է, քանի որ գոյություն չունի ընդհանուր ճանաչում ունեցող միջոց, որը թույլ է տալիս որոշել՝ որքան խելացի է մարդը։ Բացի այդ, այն փաստը, որ ոչ բոլոր մարդիկ են անցել IQ թեստ, արդեն խոսում է ավելի խելացի մարդու գոյության հնարավորության մասին։ Վոս Սովանտը կարծում է՝ ինտելեկտը ներառում է այնքան շատ տարրեր, որ այն ստույգ չափելու փորձերն անօգուտ են[7]։
Մերիլին վոս Սավանտը Մենսա միության և Պրոմեթևսի միության անդամ է[8], որոնք համախմբում են բարձր IQ ունեցող մարդկանց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #172547997 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ The Time Everyone "Corrected" the World's Smartest Woman". Priceonomics, February 19, 2015
- ↑ Фамилия Савант происходит от французского слова savant, означающего «мудрец, учёный»
- ↑ Vitez, Michael (1988 թ․ հոկտեմբերի 12). «Two of a Kind». The Chicago Tribune.
- ↑ Knight, Sam (2009 թ․ ապրիլի 10). «Is a high IQ a burden as much as a blessing?». Financial Times. Financial Times Ltd. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ vos Savant, Marilyn (2005 թ․ հուլիսի 17). «Ask Marilyn: Are Men Smarter Than Women?». Parade. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Thompson, D. (1986 թ․ հուլիսի 5). «Marilyn's Most Vital Statistic». The Courier-Mail.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք Արխիվացված 2007-11-23 Wayback Machine(անգլ.)
- Մերիլինի պատասխանները քննադատություններին(անգլ.)
|