Jump to content

Մեջլիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուզբեկստանի Հանրապետության Օլիյ մաժլիսի շենքը

Մեջլիս կամ Մաջլիս (արաբ․՝ مجلس‎‎ - Majlis), (բառացի «ժողով»), մի շարք երկրների (հիմնականում մուսուլման բնակչություն ունեցող), խոհրդարան, ինչպես նաև ընդհանրապես Ազգային ժողովի օրենսդիր-ներկայացուցչական մարմնի (խորհրդարանի) անվանումը։

Տերմինը օգտագործվում է նկարագրելու համար տարբեր տեսակի հատուկ հավաքույթներ ընդհանուր հետաքրքրություններ ունեցող խմբերի միջև՝ լինեն դրանք վարչական, սոցիալական կամ կրոնական իսլամական երկրների հետ լեզվական կամ մշակութային կապեր ունեցող երկրներում։ Մեջլիսը կարող է վերաբերել նաև օրենսդիր մարմնին և օգտագործվում է օրենսդիր խորհուրդների կամ ժողովների անվանման մեջ որոշ երկրներում, որտեղ գերակշռում է իսլամական մշակույթը[1]։

«Մեջլիս» տերմինը օգտագործվում է նաև այն մեկուսացված վայրի համար, որտեղ հյուրերին ընդունում և զվարճացնում են[2]։

Նախաիսլամական Արաբիայում Մեջլիսը ցեղերի խորհուրդ էր, որտեղ տղամարդիկ մասնակցում էին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող որոշումների կայացմանը[3]։ Խորհուրդը ղեկավարում էր առաջնորդը (շեյխ)[4]։ Արդար խալիֆների օրոք ստեղծվեց «Մեջլիս-աշ-Շուրա»-ն։ Մեջլիսը արդար խալիֆի ժամանակ պետք է ընտրեր նոր խալիֆ։ Ինչպես գրել է Աբու-լ-Հասան Ալ-Մավարդին, մեջլիսի անդամները պետք է բավարարեին երեք պայման՝ նրանք պետք է արդար լինեն, նրանք պետք է ունենային բավարար գիտելիքներ՝ լավ խալիֆին վատից տարբերելու համար, և պետք է ունենան բավարար իմաստություն և խոհեմություն՝ լավագույն խալիֆին ընտրելու համար[5]։

Գոյություն ունեցող մեջլիսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական մեջլիսները՝ որպես խորհրդարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցանկում ներկայացված են պետական խորհրդարաններ, որոնց անվանումներում առկա է «մեջլիս» տերմինը:

Ազգային մեջլիսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցակում ներկայացված են ազգային կոնգրեսներն ու հասարակությունները, որոնց անվանումներում առկա է «մեջլիս» տերմինը:

  • Չերքեզի մեջլիս
  • Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «"عن المجلس"». Federal National Council. 2011. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  2. «The Majlis Of The Future». Dubai City Guide. 2009 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 14-ին.
  3. Josef W. Meri, 2005, էջ 171
  4. Ludwig W. Adamec, 2001, էջ 271
  5. Hamma Mirwaisi, 2019, էջ 503

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]