Մեղվաձոր
Գյուղ | ||
---|---|---|
Մեղվաձոր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Աղանուս (համայնք, Քաշաթաղի շրջան) | Աղանուս | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Մեղվաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։
Մտնում է Աղանուս համայնքի մեջ[2]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերձոր գավառում։ Տեղանքը գտնվում է Հակարիի միջին հոսանքի ձախ ափի ձորալանջին՝ Աղանուս գյուղից 6կմ հարավ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարում թրքախոս քրդական ցեղերի ճնշման տակ բնակավայրը հայաթափվել է։ Այդ նույն դարի երկրորդ կեսին այստեղ հաստատվեցին թրքախոս քոչվոր քրդերի մի քանի ընտանիքներ, ովքեր գյուղն անվանեցին Մըղիդերե[3]։
Տարիների ընթացքում, հատկապես խորհրդային տարիներին Մեղվաձորում և մոտակա գյուղերում քրդերի և թուրքերի կողմից ամբողջովին ավերվել են պատմամշակութային արժեք ունեցող կոթողներ։
Ադրբեջանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Մոսկվայի կենտրոնական իշխանությունը որոշում է կայացնում տարածքը բռնակցել ԱԽՍՀ-ին[3]։
Այժմյա Բերձորը,Աղանուսը,Աղավնոն,Ապարանը,Մեղվաձորը անմիջապես գտնվելով ՀԽՍՀ-ն ԼՂԻՄ-ի հետ կապող ամենանեղ հատվածում, միանգամից բնակեցվում է թուրքերով և քրդերով։
Գյուղը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի,ցիսկ 1930 թվականին Զանգելանի շրջանի կազմում[3]։
1992 թվականի մայիսին ԱՀ պաշտպանության բանակի հարվածների տակ գյուղը ազատագրվեց։ 1996 թվականին այստեղ հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներ և Հայաստանի մի շարք բնակավայրերից քաղաքացիներ։ Գյուղը վերանվանվեց Մեղվաձոր, և ընդգրկվեց Աղանուս համայնքի կազմում[3]։
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով բնակավայրը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականին Աղբրաձոր գյուղում բնակվում էր 12 մարդ, կար 3 տնտեսություն[2]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[5].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 20 | 10 | 8 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 608.
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.