1925/1926 մրցաշրջանի Մեծ Բրիտանիայի տնային առաջնությունը երեսունութերորդն էր։ Հարյուր տոկոսանոց արդյունքով միանձնյա հաղթող դարձավ Շոտլանդիայի հավաքականը, որը բաց չթողեց և ոչ մի գնդակ։
Մրցաշարը մեկնարկեց 1925 թ. հոկտեմբերին Իռլանդիա-Անգլիա խաղով, որում իռլանդացիները գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Շոտլանդացիները խոշոր հաշվով հաղթանակ տարան ուելսցիների նկատմամբ և դարձան առաջատար։ Հաջորդ խաղում հյուսիսիռլանդացիները առավելության հասան ուելսցիների նկատմամբ, սակայն նրանց բոլոր հույսերն ի դերև ելան իրենց վերջին խաղում շոտլանդացիներից կրած խոշոր հաշվով պարտությունից հետո։ Որոշակի հույսեր պահպանում էին անգլիացիները, սակայն նրանք անակնկալ պարտություն կրեցին ուելսցիներից, ինչն անկախ վերջին խաղի արդյոընքից շոտլանդացիներին չեմպիոնություն պարգևեց։ Վերջին խաղում անգլիացիները հաղթելու դեպքում կկիսեին երկրորդ հորիզոնականը հյուսիսիռլանդացիների հետ, սակայն նրանք պարտվեցին նվազագույն հաշվով և հայտնվեցին վերջին հորիզոնականում։