ՄաքՔենզի Սքոթ
ՄաքՔենզի Սքոթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Փրինսթոնի համալսարան և Հոթչքիս դպրոց |
Երկեր | The Testing of Luther Albright? |
Մասնագիտություն | վիպասան, գործարար և բարեգործ |
Ամուսին | Ջեֆ Բեզոս և Dan Jewett? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Preston Bezos?, second son of Jeff Bezos? և third son of Jeff Bezos? |
MacKenzie Scott Վիքիպահեստում |
ՄաքՔենզի Սքոթ Բեզոս[3] (ի ծնե՝ Թաթլ; անգլ.՝ MacKenzie Scott Bezos; ապրիլի 7, 1970[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի վիպասան և ֆիլանտրոպ։ Նա Ամազոն ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինն է, որի հետ ամուսնացած է եղել 1993-ից մինչև 2019 թվականները։ 2014 թվականին նա հիմնել է Bystander Revolution ընկերությունը և սկսել է աշխատել այնտեղ որպես գործադիր տնօրեն։
1993 թվականին Մաքենզին ամուսնացել է Ջեֆ Բեզոսի հետ, ով հետագայում դարձել է Ամազոնի հիմնադիրը և գլխավոր գործադիր տնօրենը, ինչի օգնությամբ նրանք դարձել են աշխարհի ամենահարուստ զույգը[4]։ Նրանք հայտնել են ամուսնալուծվելու ցանկության մասին 2019 թվականի հունվարին։ 2019 թվականի ապրիլին Բեզոսը հայտարարել է իր թվիթթերյան կայքէջում, որ ՄաքՔենզին 35 միլիարդ ԱՄՆ դոլար է ստանալու։ Արդյունքում ՄաքՔենզի Բեզոսը դարձել է աշխարհի երրորդ ամենահարուստ կինը։ 2019 թվականի մայիսին նա պայմանագիր է կնքել Նվիրատվության երդումը կազմակերպության հետ և իր ունեցվածքի կեսը փոխանցել բարեգործության համար[5]։
Վաղ Տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄաքՔենզի Սքոթ Թաթլը ծնվել է 1970 թվականի ապրիլի 7-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում ֆինանսական պլանավորող հոր և տնային տնտեսուհի մոր ընտանիքում[6]։ 1988 թվականին նա ավարտել է Կոնեկտիկուտի Հոչքիսի դպրոցը[7]։
1992 թվականին Թաթլը բարձրագույն պարգևներով ավարտել է Փրինսթոնի համալսարանը բակալավրի աստիճանով անգլերենի ոլորտում։ Նա եղել է հեղինակ Թոնի Մորիսոնի ուսանողուհիներից մեկը։ Մորիսոնն ասել է, որ Թաթլը եղել է «լավագույն ուսանողներից մեկն, ում ես հանդիպել եմ իմ ստեղծագործական հեղինակության դասերին»[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին ՄաքՔենզին աշխատում էր որպես գիտաշխատող Ջեֆ Բեզոսի համար D. E. Shaw-ում՝ Նյու Յորքի հեջ ֆոնդում[8]։ Նրանք ամուսնացել են 1993 թվականին[9] և տեղափոխվել Սիեթլ 1994 թվականին։ Զույգը չորս երեխա ունի․ երեք որդի և Չինաստանից որդեգրած մեկ դուստր[10]։
2014 թվականին ՄաքՔենզին հիմնել է Bystander Revolution-ը՝ հակաահաբեկիչ կազմակերպությունը, որտեղ նա աշխատում է որպես գործադիր տնօրեն[11]։
2019 թվականի հունվարի 9-ին ՄաքՔենզին և Ջեֆ Բեզոսը Թվիթթերի միջոցով հայտարարել են, որ ցանկանում են ամուսնալուծվել[4]։ 2019 թվականի ապրիլի 4-ին ամուսնալուծությունը եզրափակվել է, ինչի արդյունքում Բեզոսը պահպանել է Ամազոնի զույգի բաժնետոմսերի 75%-ը, իսկ ՄաքՔենզին ստացել է 35.6 միլիարդ ԱՄՆ դոլար։ ՄաքՔենզին նաև հայտարարել է, որ ամենայն հավանակությամբ կպահպանի Բեզոս ազգանունը[12]։ Նա աշխարհի երրորդ ամենահարուստ կինն է, և, ընդհանրապես, աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը[13]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՄաքՔենզի Բեզոսը «Լյութեր Օլբրայթի թեստավորումը» (անգլ.՝ The Testing of Luther Albright) վեպի հեղինակն է, որը 2006 թվականին Ամերիկյան գրամրցանակ է հաղթել[14]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լյութեր Օլբրայթի թեստավորումը. Fourth Estate. 2005. ISBN 978-0-00-719287-8.[15]
- Թակարդներ. Knopf. 2013. ISBN 978-0-307-95973-7.[16]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ https://www.librarything.com/bookaward/American+Book+Award
- ↑ Trotter, J.K. (2019 թ․ հունվարի 22). «What we know, and don't know, about Jeff Bezos' religious beliefs». Insider. Վերցված է 2020 թ․ փետրվարի 12-ին. «...marriage of Jeffrey Preston Bezos and MacKenzie Scott Tuttle.»
- ↑ 4,0 4,1 Snider, Mike (2019 թ․ հունվարի 9). «Amazon CEO Jeff Bezos and wife MacKenzie to divorce after 25 years of marriage». USA Today.
- ↑ Gren, Christy (2019 թ․ մայիսի 29). «MacKenzie Bezos Signs The Giving Pledge and Pledges to give Half Her Fortune». Industry Leaders Magazine. Վերցված է 2019 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 6,0 6,1 Johnson, Rebecca (2013 թ․ փետրվարի 20). «MacKenzie Bezos: Writer, Mother of Four, and High-profile Wife». Vogue. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Alumni Award: Previous Recipients». The Hotchkiss School. 2004. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ Sumagaysay, Levi (2013 թ․ նոյեմբերի 5). «Quoted: She Said, He Said – MacKenzie Bezos Vs. Author Of Book On Amazon». SiliconBeat. The Mercury News. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Bayers, Chip (March 1999). «The Inner Bezos». Wired. Vol. 7, no. 3. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 23-ին.
- ↑ «Jeff Bezos Fast Facts». CNN. 2019. Վերցված է 2019 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Bystander Revolution». Վերցված է 2015 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «Jeff Bezos to keep 75 percent of couple's Amazon stock after finalizing divorce». CNBC. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ Schleifer, Theodore (2019 թ․ ապրիլի 4). «MacKenzie Bezos, with $35 billion, is now the world's third-wealthiest woman». Recode. Վերցված է 2019 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «American Book Award Winners 2006» (PDF).
- ↑ Bezos, MacKenzie; Sutherland, Brian (2013 թ․ դեկտեմբերի 10). The Testing of Luther Albright (English) (Unabridged ed.). Brilliance Audio. ISBN 9781480569157.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bezos, MacKenzie (2013 թ․ նոյեմբերի 5). Traps. New York: Vintage. ISBN 9780307950291.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆորբսի պրոֆիլ
- ՄաքՔենզի Սքոթ Թվիթթերում
- Մարշալ, Ջոն (2005 թ․ օգոստոսի 26). «Բեզոսը քննարկում է իր դեբյուտային սիրավեպն ու ամուսնու ծիծաղի հանդեպ իր սերը». Seattle Post-Intelligencer.
- Բրայան Միլեր (2005 թ․ սեպտեմբերի 14). «Պրոֆիլ․ ՄաքՔենզի Բեզոս». Seattle Weekly.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՄաքՔենզի Սքոթ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 7 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Սան Ֆրանցիսկո քաղաքում ծնվածներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի միլիարդատերեր
- Ամերիկացի կին գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կանայք
- 21-րդ դարի ամերիկացի կանայք
- Ամերիկացի գործարարներ
- Ամերիկացի բարերարներ
- Ամերիկացի կին վիպասաններ