Մարտին Ֆրիմեն
Մարտին Ֆրիմեն անգլ.՝ Martin Freeman Martin Freeman | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 8, 1971[1][2][3][…] (53 տարեկան) |
Ծննդավայր | Օլդերշոթ, Ռաշմուր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Խոսքի և դրամայի կենտրոնական դպրոց[4], Salesian School, Chertsey?, Cardinal Newman High School? և Brooklands College? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող և թատրոնի դերասան |
Ակտիվ շրջան | 1997-այժմ |
Համատեղ ապրող(ներ) | Ամանդա Աբինգդոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարտին Ջոն Քրիստոֆեր Ֆրիմեն[6] (սեպտեմբերի 8, 1971[1][2][3][…], Օլդերշոթ, Ռաշմուր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն)[7], անգլիացի դերասան է, առավել հայտնի է «Գրասենյակը» կեղծ վավերագրական սիթքոմում Թիմ Քենթերբարիի դերում խաղալու համար։ Նաև հայտնի է բրիտանական դետեկտիվ դրամա «Շերլոկ» բրիտանական դետեկտիվ հեռուստասերիալում դոկտոր Ջոն Վաթսոնի դերով, Փիթեր Ջեքսոնի «Հոբիթ» ֆիլմաշարում Բիլբո Բեգինսի դերով և «Ֆարգո» հեռուստասերիալում Լեսթեր Նիգարդի դերով։
Հանդես է եկել նաև «Իրական սեր» (2003) ռոմանտիկ կատակերգությունում, «Ավտոստոպով զբոսաշրջիկի միջգալակտիկական ուղեցույց» (2005) գիտաֆանտաստիկ կինոնկարում, «Ծնու՜նդ» (2009) և «Աշխարհի վերջը» (2013) ֆիլմերում[8]։ Ֆրիմենը արժանացել է Էմմի, BAFTA մրցանակների և այլ մրցանակների։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Ֆրիմենը ծնվել է անգլիական Հեմփշիր կոմսության Օլդերշոտ քաղաքում՝ ծովային սպա Ջեֆրիի և Ֆիլոմենա Նորիսի ընտանիքում։ Ընտանիքի փոքր երեխան էր։ Ծնողները ամուսնալուծված էին, իսկ երբ Մարիտինը դարձել է 10 տարեկան, հայրը մահացել է սրտի կատվածից[9]։
Սովորել է Սուրեյ կոմսության Չերթսի քաղաքի հռոմեական կաթոլիկ միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ուսումն շարունակել է Լոնդոնի բեմական խոսքի և դրամատիկական արվեստի կենտորանական դպրոցում։ 15 տարեկանից հանդես է եկել երիտասարդական թատրոնում, սակայն դերասան դառնալու որոշումը կայացրել է տարիներ անց[10][11]։։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիմենը փաստացի ամուսնացած էր բրիտանացի դերասանուհի Ամանդա Էբինգթոնի հետ, որի հետ ծանոթացել էր 2000 թվականին՝ «Միայն տղամարդիկ» հեռուստաֆիլմի նկարահանումների ժամանակ[12]։ Միասին նկարահանվել են նաև «Հավաքելով շշերի բեկորներ», «Տուր բաժինը», «Ռոբինզոններ», «Բոլորը միասին» ֆիլմերում և «Շերլոկ» հեռուստասերիալում։ Ունեն 2 երեխա՝ Ջոն[13] (ծնված 2005 թվականին) և Գրեյսը (ծնված 2009 թվականին)։ 2016 թվականի դեկտեմբերի 22-ին հայտնի է դարձել զույգի բաժանման մասին։ «Financial Times»-ին տրված հարցազրույցում դերասանն ասել է․« Ես և Ամանդան այլևս միասին չենք, բայց շատ լավ ընկերներ ենք։ Ես միշտ կսիրեմ և կհարգեմ նրան»[14]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտին Ֆրիմենի ամենահայտնի դերերից է «Գրասենյակ» կատակերգական սերիալում Թիմ Քենթերբերիի դերը (2001-2003)։ Այդ դերի համար դերասանն արժանացել է 2 հեղինակավոր մրցանակի «British Comedy Award» և «BAFTA TV Award»։ Նա նաև գլխավոր դերեր է խաղացել «Hardware» (2003-2004) սիթքոմում և «Ռոբինզոնները» հոդվածում։ Ֆրիմենը նկարահանվել է նաև «Սա կյանք է» (1997, «Բլեքի գրախանութը» (2000) սերիալներում և «Իրական սեր» (20003) ֆիլմում։ Կատակերգական դերերից բացի Ֆրիմենը հանդես է եկել որոշ լուրջ դրամատիկական ֆիլմերում, այդ թվում «BBC»-ի «Վերջին արքան» (2003) պատմական մինի սերիալում։
Ֆրիմենը նկարահանվել է «Hot Fuzz» (2007), որի սցենարը գրել են «Շոն անունով զոմբին» ֆիլմի հեղինակներ Սայմոն Պեգը և Էդգար Ռայթը։ «Շոն անունով զոմբին» ֆիլմում նա խաղում էր առանց բառերի փոքրիկ դեր։ Ֆրիմենը գլխավոր դերով հանդես է եկել 2007 թվականին նկարահանված «Բոլորը միասին» ֆիլմում։
Ֆրիմենը նկարահանվել է «Faith No More» խմբի «I Started a Joke» երգի տեսահոլովակում։ Նկարահանվել է BBC-ի «6 Music» հաղորդման մի քանի մասում։ 2009 թվականի մայիսին հանդես է եկել «Տղան հանդիպում է աղջկան» կատակերգության մեջ"։ 2010 թվականից Ֆրիենը նկարահանվել է «Շերլոկ» հեռուստասերիալում՝ Դոկտոր Վաթսոնի դերում։ Ֆիլմը Շերլոկ Հոլմսի դետեկտիվ պատմությունների ժամանակակից էկրանավորումն է։ 2011 թվականին դերասանն այդ դերի համար արժանացել է «BAFTA» մրցանակի։ Նրա նախին կինը՝ Ամանդա Էբինգթոնը, երրորդ եթերաշրջանից նկարահանվել է նրա կնոջ դերում։ Ֆրիմենը համարվել է Փիթեր Ջեքսոնի Հոբբիթ ֆիլմի գլպաբոր դերի առաջին թեկնածուն, թեև նշվել է, որ «Շերլոկ»-ի նկարահանումները կարող են խանգարել դրան[15]։ 2010 թվականի հոկտեմբերի 22-ին պարզ է դարձել, որ պաշտոնապես հաստատվել է նրա մասնակցությունը երիտասարդ Բիլբո Բեգինսի դերում[16]։
2010 թվականի մայիսին հայտարարվել է, որ Մարտին Ֆրիմենը միանալու է Marvel-ի կինեմատոգրաֆիական տրեզերքին։ Ֆրիմենի մասնակցությամբ 2016 թվականի մայիսի 6-ին թողարկվել է«Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմը[17]։ 2015 թվականին «Giffoni Film Festival»-ի հարցազրույցի ժամանակ Ֆրիմենը պատմել է, որ իր կերպարը աշխատում է ամերիկյան իշխանությունների համար։ Մինչև ֆիլմի վերջըպարզ չի դառնում՝ նա դրական կերպար է, թե ոչ։ Մասամբ այդ պատճառով Մարտինին դուր է գալիս այդ դերը[18]։ 2018 թվականի Ֆրիմենը վերադարձել է «Marvel»-ի «Սև հովազ» բլոկբաստերում[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ High Profile Alumni — Central School of Speech and Drama.
- ↑ https://www.romics.it/it/ospiti/martin-freeman-romics-doro-xxiii-edizione
- ↑ "Martin Freeman (April 2012)" Արխիվացված 2016-07-11 Wayback Machine. Slow Boat Records. Retrieved May 29, 2013.
- ↑ Larman, Alexander. "Freeman, Martin (b. 1971)". BFI Screenonline. Retrieved 1 January 2012.
- ↑ Braun, J.W. (2010). The Lord of the Films. ECW Press.
- ↑ Maureen Paton (2010 թ․ հուլիսի 17). «In a taxi with...Martin Freeman» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Martin Freeman online – About Martin - Biography» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին.
- ↑ Rebecca Hardy (2009 թ․ նոյեմբերի 20). «People care more about X-Factor than homelessness:The Office star Martin Freeman on the things that tick him off» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ Vicki Power (2011 թ․ հունիսի 17). «How Tim from The Office found real love: Amanda Abbington on life with Martin Freeman» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին.
- ↑ «Amanda Abbington: Sherlock's Martin and Benedict have a fantastic chemistry | Radio Times». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
- ↑ «Martin Freeman on Sherlock, politics and why he's not on Twitter». Financial Times. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ «'Hobbit' casting: Martin Freeman could still play Bilbo Baggins». Entertainment Weekly. 2010 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Deadline: Peter Jackson Sets First Names For ‘The Hobbit’
- ↑ «Мартин Фримен снимется в "Первом мстителе"». Российская газета. 2015 թ․ մայիսի 6. Վերցված է 2017 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «giffoni-2015-martin-freeman-ci-parla-del-suo-ruolo-in-captain-america-civil-war/136333/ Giffoni 2015: Martin Freeman ci parla del suo ruolo in Captain America — Civil War! — BadTaste.it». Արխիվացված է օրիգինալից 2022-05-27-ին. Վերցված է 2022-05-27-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 159 (օգնություն) - ↑ «Martin Freeman, Chadwick Boseman And More Spotted On Black Panther Set». We Got This Covered (անգլերեն). 2017 թ․ հունվարի 21. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտին Ֆրիմեն» հոդվածին։ |
|
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 8 ծնունդներ
- 1971 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի անգլիացի տղամարդ դերասաններ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի սոցիալիստներ
- Անգլիացի տղամարդ կինոդերասաններ
- Անգլիացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Բուսակերներ
- Բրիտանացի կինոդերասաններ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասաններ
- Թատրոնի դերասաններ
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Հնչյունավորողներ