Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկի
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկի անգլ.՝ Marie-Louise von Motesiczky | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1906[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Վախճանվել է | հունիսի 10, 1996[1][2][5][…] (89 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Կրթություն | Städelschule? |
Մասնագիտություն | նկարչուհի |
Marie-Louise von Motesiczky Վիքիպահեստում |
Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկի (գերմ.՝ Marie-Louise von Motesiczky, հոկտեմբերի 24, 1906[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - հունիսի 10, 1996[1][2][5][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[4])[6], ավստրիական ծագումով բրիտանացի նկարչուհի, դիմանկարիչ, բնանկարիչ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին ծնվել է 1906 թվականին Վիեննայում[6] արիստոկրատական ընտանիքում[7]։
Նրա մայրը՝ Հենրիետա ֆոն Լիբենը[7],սերում էր Հաբսբուրգների դինաստիայի հարուստ և կրթված հրեա բանկիրների տոհմից[6][7]։ Ֆոն Լիբեններն ունեին գեղանկարների մեծ հավաքածու[6], որի մի մասը նվիրաբերեցին Վիեննայի արվեստի պատմության թանգարանին[7]։
Մարիա-Լուիզայի հայրը՝ Էդմունդ ֆոն Մոտեսիցկին, սիրող թավջութակահար էր[6] և մոլի որսորդ[7]։ Նրա մահից հետո Հենրիետան երեխաների հետ տեղափոխվեց իր ծնողների մոտ՝ Հինտերբրուլում (այդ ժամանակ Մարիա-Լուիզան 3 տարեկան էր)[6][7]։
Մարիա-Լուիզան ուներ ավագ եղբայր՝ Կառլը (ծնված 1904 թվականին)[7]։ նա, ինչպես իր հայրը, եղել է սիրող թավջութակահար[8]
Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին մանկուց[7] կրքոտ հակում ուներ նկարչության նկատմամբ և հանուն դրա 13 տարեկանում թողեց դպրոցը[6], ինչի համար հետագայում զղջացել է՝ համարելով դա մեծ սխալ[7][8]։ Աղջիկը առաջին հերթին նկարչություն է սովորել Վիեննայի արվեստի դպրոցում[6]։
1920 թվականին հանդիպել է գերմանացի նկարիչ Մաքս Բեքմանին, ով ուժեղ ու տևական տպավորություն է թողել նրա վրա և որպես մարդ, և որպես նկարիչ[7][8]։ Այս հանդիպումը շրջադարձային դեր է խաղացել Մարիա-Լուիզայի կյանքում[6]։ Մաքս Բեքմանը նրա ընկերն ու խորհրդականն էր մինչև կյանքի վերջը[7]։
Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկի իր մոր հետ շատ է ճանապարհորդել Եվրոպայում[6]։ Այդ ճամփորդությունների ընթացքում մասնակցել է արվեստի դասընթացների Հաագայում, Ֆրանկֆուրտում, Բեռլինում և Փարիզում։ Ֆրանսիայում սովորել է Մոնպառնասում գործող գեղանկարչության մասնավոր ակադեմիայում[7]։
Լոնդոնում Մարիա-Լուիզան հանդիպել է չեխական ծագումով ավստրիացի նկարիչ և գրող Օսկար Կոկոշկային (մարտի 1, 1886 - փետրվարի 22, 1980 թ.)[6],որը դարձել է նրանց ընտանիքի բարեկամը[7]։
1938 թվականին Մարիա Լուիզան ու նրա մայրը լքել են Ավստրիան ՝ երկիրը Գերմանիայի կազմի մեջ մտնելուց անմիջապես հետո[9]։ Եղբայրը՝ բարոն Կառլ ֆոն Մոտեսիցկին, մնացել է ապրելու Հինտերբրյուլում[7][8]։ Նա ավստրիական Դիմադրության շարժման ակտիվ մասնակից էր[7], շատ հրեաների է օգնել փախչել Ավստրիայից[6]։ 1942 թվականին բարոն Կառլ ֆոն Մոտեսիցկին մի մատնագրի հիման վրա ձերբակալվել է, բանտարկվել Օսվենցիմում, որտեղ ՝լ սպանվել է 1943 թվականին[6][7]։
1938 թվականին Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին ու նրա մայրը Ավստրիայից մեկնել են Հոլանդիա։ 1939 թվականին Հաագայում բացվել է նրա գեղանկարչական աշխատանքների առաջին ցուցահանդեսը[6]։
1939 թվականին Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին ու նրա մայրը տեղափոխվել են Անգլիա[7]։ Լոնդոնում կարճ ժամանակ կանգ առնելուց հետո[6] տեղափոխվել են Ամերշամ[7]։ Այստեղ նա ծանոթացել է Էլիաս Կանետտիին, որը դարձել է նրա մտերիմ ընկերն ու ուղեկիցը[6][7]։ 1943 թվականին Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին անդամագրվել է նկարիչների միջազգային ասոցիացիային և սկսեց մասնակցել ցուցահանդեսներին[7]։ 1944 թվականին կազմակերպվել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Լոնդոնում՝։ չեխոսլովակյան ինստիտուտում. ներկա էր նաև Օսկար Կոկոշկան[7]։
1948 թվականին Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին դարձել է բրիտանական հպատակ[6]։
1952-ից մինչև 1960-ական թվականները նկարչուհու 4 անհատական ցուցահանդեսներ են կազմակերպվել Հաագայում, Ամստերդամում, Մյունխենում, Լոնդոնում[7]։
1960-ականների սկզբին Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին տուն է գնել Չեստերֆորդ Գարդենս փողոցում և այնտեղ ապրել մոր հետ։ Նա նկարել է մոր մի քանի դիմանկար։ Հենրիետա ֆոն Մոտեսեցկին մահացել է 1978 թվականին՝ 96 տարեկան հասակում[7]։ Մոր մահից հետո Մարիա-Լուիզան ապրել է մենակ[6]։
1966 թվականին Վիեննայի սեցեսիոնը նկարչուհու անհատական ցուցահանդեսները կազմակերպեց Վիեննայում, Լինցում, Բրեմենում և Մյունխենում։ Սա արվեստագետուհու տաղանդի առաջին ներկայացումն էր իր հայրենիքում[7]։
Մեծ Բրիտանիայում նկարչուհու՝ որպես 20-րդ դարի ավստրիական գեղանկարչության նշանակալից դեմքերից մեկի, մեծարումը տեղի ունեցավ 1985 թվականին Լոնդոնում կազմակերպված անհատական ցուցահանդեսում[6][7]։ Քննադատներն ու մամուլը Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկիին բնորոշեցին իբրև ավստրիացի ականավոր նկարչի[7]։ 1994 թվականին Վիեննայում կազմակերպվեց նրա նկարների հերթական ցուցահանդեսը[6]։
Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկին մահացել է 1996 թվականի հունիսի 10 -ին[7][8]։ Նրան թաղել են Վիեննայի Դոբլինգ գերեզմանատանը՝ Մոտեսեցկիների ընտանեկան գերեզմանում։
Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկիի ծննդյան 100-ամյակի օրը կազմակերպվեց շրջիկ ցուցահանդես (Tate Liverpool, Hirsch Museum Frankfurt, Vienna Museum, Southampton City Art Gallery), ավստրիական հեռարձակող կորպորացիան էլ ներկայացրեց նրան նվիրված լայնածավալ հեռուստատեսային մի ծրագիր։
Նրա պատվին 2009 թվականին Motesiczkyweg անվանվեց Վիեննայի 21-րդ շրջանում գտնվող Ֆլորիսդորֆի / Floridsdorf մի հատվածը[10]:։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1939 թ. — Հաագա[6]
- 1944 թ. — Լոնդոն (Չեխոսլովակյան ինստիտուտ)[7]
- 1952 թ. — Հաագա[7], Ամստերդամ[7]
- 1954 թ. — Մյունխեն (պետական գեղարվեստական պատկերասրահ)[7]
- 1960-ական թթ. —Լոնդոն (գեղարվեստական պատկերասրահ)[7]
- 1966 թ. — Վիեննա, Լինց, Բրեմեն, Մյունխեն[7]
- 1985 թ. — Լոնդոն (Գյոթեի ինստիտուտ)[7][11]
- 1994 թ. — Վիեննա (Բելվեդեր պատկերասրահ)[6][7][11]
- 2006 թ. — Լիվերպուլ[11]
- 2007 թ. — Ֆրանկֆուրտ, Վիեննա, Պասաու, Սաութհեմփտոն[11]
- 2010 թ. — Վիեննա, Նյու Յորք[11]
- 2011 թ. — Վիեննա[11]
- 2012 թ. — Լոնդոն, Բազել[11]
- 2013 թ. — Նյու Յորք[11]
- 2014 թ. — Նյու Յորք[11]
- 2015 թ. — Վիեննա, Բրեգենց[11]
- 2016 թ. — Լինց[11]
- 2017 թ. — Վիեննա, Լոնդոնн[11]
- 2018 թ. — Վիեննա, Ռոտերդամ, Լոնդոն, Բրյուսել, Վիեննա, Լոնդոն[11]
- 2019 թ. — Լոնդոն, Վիեննա[11]
- 2020 թ. — Լոնդոն[11]
Նկարչուհու հայտնի ինքնանկարները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Self-Portrait with Red Hat, 1920-ականներ (ինքնանկար կարմիր գլխարկով)[7]
- Self-portrait with Comb (1926 թ., Վիեննա, Բելվեդեր պատկերասրահ) (ինքնանկար սանրով)[6][7]
- Self-Portrait in Green (ինքնանկար կանաչ տոնով)[7]
- Self-Portrait in Blue (ինքնանկար երկնագույն տոնով)[7]
- Self-Portrait with Mirror (ինքնանկար հայելով)[7]
- Self-Portrait in Black (ինքնանկար սև գույնով)[7]
- Self-Portrait with Palette (ինքնանկար երփնապնակով)[7]
- Self-Portrait in Mirror looking left (ինքնակար հայելով)[7]
- Self-portrait with Pears, 1965 г. (ինքնանկար տանձերով)[7]
- Self-Portrait with Veil (ինքնանկար շղարշով)[7]
- Last self-portrait, 1993 г. (վերջին ինքնանկարը)[7]
Նկարչուհու նշանավոր այլ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Still-Life with yellow roses[12]
- Bowl of pansies[12]
- Portrait of smiling lady[12]
- Indian mother with child[12]
- Still-Life pink roses and brushes)[12]
- Head of girl[12]
- Head of smiling woman[12]
- Edge of a wood[12]
- Mixed flowers in vase cutlery[12]
- Still-Life yellow roses in white bowl[12]
- Lo and Lilly[12]
- Portrait of a young girl in a blue dress[12]
- Orchid and figure[12]
- Two cyclamen in a vase[12]
- Koala[12]
- France, Soldier by Sea[12]
- Haystacks Kornfeld[12]
- Woman in profile[12]
- Waiting at the airport[12]
- Blonde woman[12]
- Still-Life red rose[12]
- Beach and rocks[12]
- Բարոն Ֆիլիպ դը Ռոտշիլդի դիմանկարը (1986, Ֆիցուիլյամի թանգարան)[6].
- Փարիզցի բանվոր (1926 թ.)[6]
- Էլիաս Կանետտիի դիմանկարը (1993, դիմանկարի ազգային պատկերասրահ)[6]
- Three Heads[7]
- The Old Song[7]
- From Night into Day[7]
- Арбуз (1954 г.)[13]
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sabine Plakholm-Forsthuber: Künstlerinnen in Österreich 1897-1938. Picus-Verlag, Wien 1994, ISBN 3-85452-122-7.
- Stephan Reimertz: Max Beckmann. Biographie. Rowohlt, Reinbek 2006, ISBN 978-3-499-50558-4.
- Elias Canetti: Aufzeichnungen für Marie-Louise (written 1942, compiled and published posthumously, 2005)
- M.-L. von Motesiczky, Ausstellungskatalog, Wien 1994[14]
- СS. Plakholm-Forsthuber, Künstlerinnen in Österreich 1897—1938, 1994[14]
- Klaus Schröder: Neue Sachlichkeit, Österreich 1918-38. Kunstforum Bank Austria, Wien 1995 (Catalogue of Exhibition in Vienna 1. April to2. July 1995).[14]
- Jeremy Adler, Birgit Sander (Hrsg.): Marie-Louise von Motesiczky (1906-1996). Prestel, München 2006, ISBN 3-7913-3693-2 (Catalogue of Exhibition in Liverpool 11. April to 13. August 2006).[15]
- Elias Canetti, Marie-Louise von Motesiczky: Liebhaber ohne Adresse – Briefwechsel 1942-1992 (published by Ines Schlenker and Kristian Wachinger), Hanser, München 2011, ISBN 978-3-446-23735-3[16]
- Evi Fuks u. a. (Hrsg.): Die Lieben. 150 Jahre Geschichte einer Wiener Familie. Böhlau-Verlag, Wien 2005, ISBN 3-205-77321-7 (Catalogue of Exhibition in Vienna 11. November 2004 to 3. April 2005).[17]
- Jill Lloyd: The Undiscovered Expressionist. A Life of Marie-Louise Von Motesiczky. Yale University Press, New Haven, Conn. 2007, ISBN 978-0-300-12154-4 (Vorschau auf englisch)[18]
- Eva Michel: Marie-Louise von Motesiczky (1906-1996). Eine österreichische Schülerin von Max Beckmann. Universität Wien 2003 (unpublished Masters Thesis).[15]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Marie-Louise von Motesiczky — 2008.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 biografiA: Lexikon österreichischer Frauen (գերմ.) — 2016. — Vol. 2. — S. 2306. — ISBN 978-3-205-79348-9 — doi:10.7767/9783205793489
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 6,26 «Obituary: Marie-Louise von Motesiczky | The Independent | The Independent». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 7,22 7,23 7,24 7,25 7,26 7,27 7,28 7,29 7,30 7,31 7,32 7,33 7,34 7,35 7,36 7,37 7,38 7,39 7,40 7,41 7,42 7,43 7,44 7,45 7,46 7,47 7,48 «КОЛЛЕКЦИЯ АВТОПОРТРЕТОВ (ЧАСТЬ 71 — МАРИЯ-ЛУИЗА ФОН МОТЕСИЦКИ. НЕИЗВЕСТНАЯ ЭКСПРЕССИОНИСТКА АВСТРИИ или 70 ЛЕТ ТВОРЧЕСТВА.). Обсуждение на LiveInternet — Российский Сервис Онлайн-Дневников». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 34 (օգնություն) - ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 «Biography | Marie-Louise von Motesiczky Charitable Trust». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Home | Marie-Louise von Motesiczky Charitable Trust». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Motesiczkyweg — Wien Geschichte Wiki
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 Marie-Louise von Motesiczky Charitable Trust
- ↑ 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 12,18 12,19 12,20 12,21 «Paintings owned by the Trust | Marie-Louise von Motesiczky Charitable Trust». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Изобразительное искусство Австрии. Мари-Луиза фон Мотешички. Арбуз. Холст, масло. 39,7х50,1. 1954. Частная коллекция.(չաշխատող հղում)
- ↑ 14,0 14,1 14,2 «Motesiczky, Marie-Louise — AEIOU -sterreich-Lexikon im Austria-Forum». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: no-break space character in|title=
at position 25 (օգնություն) - ↑ 15,0 15,1 «Marie-Louise Von Motesiczky: The Painter / Die Malerin by Jeremy Adler | Goodreads». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «ARTK_LPR_9783446237353_0001.pdf» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Die Liebens: 150 Jahre Geschichte Einer Wiener Familie by Evi Fuks | Goodreads». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «The Undiscovered Expressionist: A Life of Marie-Louise Von Motesiczky by Jill Lloyd | Goodreads». Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 10-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոտեսիցկի բարեգործական / Motesiczky Charitable Trust
- Թեյթի արխիվ / Tate Archive
- Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկիի աշխատանքներից Ben Uri կայքում
- «Marie-Louise Von Motesiczky 1906–1996 - Tate».
- «'The personal papers of Marie-Louise von Motesiczky', collection owner: Marie-Louise Von Motesiczky, April 1823–[2006] – Tate Archive - Tate».
- «Art UK - Discover Artworks».
- «Stenographin des Alterns David - Jüdische Kulturzeitschrift».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա-Լուիզա ֆոն Մոտեսիցկի» հոդվածին։ |
|