Jump to content

Մարիան Լուպու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիան Լուպու
 
Կուսակցություն՝ Մոլդովայի Հանրապետության կոմունիստների կուսակցություն, Եվրոպական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և ԽՄԿԿ
Կրթություն՝ Մոլդովայի պետական համալսարան և Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարան
Գիտական աստիճան՝ տնտեսագիտական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ տնտեսագետ և քաղաքական գործիչ
Դավանանք ուղղափառություն
Ծննդյան օր հունիսի 20, 1966(1966-06-20) (58 տարեկան)
Ծննդավայր Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Մոլդովա
 
Կայք՝ marianlupu.md
 
Պարգևներ
«Ռումինիայի աստղ» շքանշան[1][2] Հանրապետության շքանշան
և «Ազգերի համագործակցության» շքանշան

Մարիան Լուպու (մոլդ.՝ Marian Lupu, հունիսի 20, 1966(1966-06-20), Բելցի, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի պետական և քաղաքական գործիչ։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2012 թվականի մարտի 23-ը Մոլդովայի Հանրապետության նախագահի պաշտոնակատարն էր, 2005 թվականի մարտի 24-ից մինչև 2009 թվականի մայիսի 5-ը և 2010 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2013 թվականի ապրիլի 25-ը՝ Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահը[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիան Լուպուն ծնվել է 1966 թվականի հունիսի 20-ին Մոլդովայի ԽՍՀ Բելցի քաղաքում՝ դպրոցական ուսուցիչներ Իլյա Լուպուի և Լարիսա Լուպուի ընտանիքում։ 6 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Քիշնև։

1983 թվականին ոսկե մեդալով ավարտել է Քիշնևի թիվ 1 դպրոցը (այժմ՝ Գեորգե Ասակիի անվան տեսական վարժարան)։ 1987 թվականին գերազանցությամբ ավարտել է Քիշնևի պետական համալսարանի տնտեսագիտության և առևտրի ֆակուլտետները։ 1987 թվականից սովորել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում։ Սովորել է Գ. Վ. Պլեխանովի և Քիշնևի պետական համալսարանում, որի ավարտին՝ 1991 թվականին, ստացել է տնտեսագիտության թեկնածուի կոչում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-1988 թվականներին ԼԵՀԿՄ, իսկ 1988-1991 թվականներին՝ ԽՄԿԿ անդամ էր, 1991 թվականից աշխատել է էկոնոմիկայի նախարարության արտաքին տնտեսական կապերի դեպարտամենտում նախ՝ գլխավոր մասնագետի, ապա բաժնի վարիչի, վարչության պետի, իսկ 1997 թվականից՝ դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ 1992-2000 թվականներին նա «TACIS-Moldova» ծրագրի գործադիր տնօրենն էր։

1994 թվականին մակրոէկոնոմիկայի մասնագիտացված դասընթացներ է անցել Արժույթի միջազգային հիմնադրամի Վաշինգտոնի ինստիտուտում, իսկ 1996 թվականին՝ միջազգային առևտրի դասընթացներ Ժնևի Առևտրի համաշխարհային կազմակերպության ինստիտուտում։

2001 թվականի մայիսի 24-ից Էկոնոմիկայի նախարարի տեղակալ էր և նախարարության արտաքին տնտեսական կապերի ու առևտրի դեպարտամենտների գործունեության համակարգող, 2003 թվականի օգոստոսի 5-ից՝ էկոնոմիկայի նախարար։

2005 թվականի մարտի 6-ին Մոլդովայի Հանրապետության կոմունիստական կուսակցության ցուցակով ընտրվել է խորհրդարանի պատգամավորի, իսկ 2005 թվականի մարտի 24-ին՝ խորհրդարանի նախագահի պաշտոնում։

2009 թվականի հունիսի 10-ին դուրս է եկել ՄՀԿԿ-ից։ Ավելի վաղ՝ 2007 թվականի սեպտեմբերի 17-ին, Վլադիմիր Ֆիլատը հայտարարել էր, որ Մարիան Լուպուն մտադիր էր դուրս գալ ՄՀԿԿ-ից՝ լինելով խորհրդարանի նախագահ։ Լուպուն միացել է Մոլդովայի դեմոկրատական կուսակցությանը և գլխավորել այն։

2009 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գլխավորել է ՄԴԿ թեկնածուների ցուցակը և ընտրվել Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր։ Այն ժամանակ, երբ ընտրություններից հետո ՄԴԿԿ-ն և ՄԴԿ-ն միասին ունեցել են 61 պատգամավորական մանդատ (նախագահի ընտրության համար անհրաժեշտ թվով մանդատներ), Մարիան Լուպուն հրաժարվել է կոալիցիա ստեղծել իր նախկին կուսակցության հետ՝ նախընտրելով «հանուն եվրոպական ինտեգրման» դաշինք ստեղծել Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության, Լիբերալ կուսակցության և «Մեր Մոլդովան» դաշինքի հետ։ 2009 թվականի նոյեմբերի 10-ին և դեկտեմբերի 7-ին կայացած ընտրություններում Մարիան Լուպուն դարձել է Մոլդովայի նախագահի թեկնածու, սակայն անհրաժեշտ 61 ձայնից ստացել է ԵԻԴ 53 պատգամավորների ձայները[5]։

2010 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում Մարիան Լուպուն կրկին ընտրվել է Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր։ Մեկ ամսվա ընթացքում կուսակցությունը նրա ղեկավարությամբ բանակցություններ է վարել ՄԴԿԿ-ի, ՄԼԴԿ-ի և ԼԿ-ի հետ։ «Մեր Մոլդովան» դաշինքը չի հաղթահարել 4 տոկոսանոց շեմը։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին ստորագրվել է «հանուն եվրոպական ինտեգրման 2» դաշինքի ստեղծման մասին համաձայնագիրը։ Նույն օրը Մարիան Լուպուն խորհրդարանի նախագահ է ընտրվել ՄԼԴԿ-ից, ՄԴԿ-ից և ԼԿ-ից 59 պատգամավորների ձայներով և զբաղեցրել Մոլդովայի նախագահի պաշտոնը։

2011 թվականի դեկտեմբերի 16-ի նախագահական ընտրություններում Մարիան Լուպուն դարձել է ԵԻԴ-ի թեկնածու, սակայն ստացել է միայն ԵԻԴ-ի 58 պատգամավորների աջակցությունը։ Սոցիալիստ 3 պատգամավորներ՝ Իգոր Դոդոնի գլխավորությամբ, դեմ են քվեարկել, ևս մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։ Քվեարկության ժամանակ իշխող դաշինքի պատգամավորներն ու սոցիալիստ պատգամավորներն իրենց քվեաթերթիկները ցույց են տվել լրագրողներին նախքան դրանք քվեատուփի մեջ գցելը։ Պատգամավոր Միխայ Գոդյան, որը մասնակցել է քվեարկությանը, սակայն ցույց չի տվել իր քվեաթերթիկը, ավելի ուշ Սահմանադրական դատարան հարցում է ուղարկել դեկտեմբերի 16-ի նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու մասին՝ պատգամավորների կողմից քվեաթերթիկների ցուցադրման անօրինականության հիմքով[6]։ Մոլդովայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել դեկտեմբերի 16-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև խորհրդարանի որոշումը՝ ընտրությունների երկրորդ փուլի ամսաթիվը 2012 թվականի հունվարի 15-ին նշանակելու մասին[7]։

2011 թվականի դեկտեմբերի 28-ին Մարիան Լուպուն հայտարարել է, որ չի առաջադրվի երկրի նախագահի պաշտոնում՝ խորհրդարանում ներկայացված կուսակցություններին կոչ անելով նախագահի պաշտոնի համար փնտրել այլ թեկնածուներ[8][9]։

2013 թվականի ապրիլի 25-ին խորհրդարանի նախագահ Մարիան Լուպուն պաշտոնանկ է արել կոմունիստական, լիբերալ-դեմոկրատական և սոցիալիստական կուսակցությունների 76 պատգամավորների՝ լիբերալ-բարենորոգիչ կուսակցության որոշ «բարենորոգիչ» ու անկախ պատգամավորների ձայներով[3]։

2016 թվականի հոկտեմբերի 30-ին դեմոկրատական կուսակցությունը Մարիան Լուպուին որպես թեկնածու առաջադրել է նախագահական ընտրություններում[10]։

2012-2017 թվականներին Սոցինտերնի նախագահի տեղակալն էր։ 2015-2017 թվականներին Եվրոպայի սոցիալիստական կուսակցության նախագահության և խորհրդի ասոցացված անդամ էր։ 2017-2018 թվականներին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի պատվիրակության ղեկավարն էր, ինչպես նաև ԵՄ-ի հետ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի համանախագահը։

2019 թվականի փետրվարից Մոլդովայի Հանրապետության Հաշվիչ պալատի նախագահն է։

Տիրապետում է ֆրանսերենին, անգլերենին և ռուսերենին[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը Վիկտորիա Լուպուն է։ Ունեն դուստր՝ Ալեքսանդրա Լուպուն, որը ծնվել է 1995 թվականին, և որդի՝ Քրիստիան Լուպուն, որը ծնվել է 1997 թվականին[12]։

  • «Համագործակցություն» շքանշան (ԱՊՀ ՄԽՎ, 2007 թվականի մայիսի 30)[13]
  • «Հանրապետության» շքանշան (Մոլդովա, 2014 թվական)[14]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.zdg.md/importante/klaus-iohannis-l-a-decorat-cu-ordinul-national-steaua-romaniei-pe-presedintele-ccrm-marian-lupu-care-a-spus-anterior-ca-din-punct-de-vedere-stiintific-vorbeste-limba-moldoveneasca/
  2. https://www.g4media.ro/iohannis-l-a-decorat-cu-ordinul-steaua-romaniei-pe-detractorul-limbii-romane-de-la-chisinau-marian-lupu-aghiotantul-lui-plahotniuc-a-catalogat-revolutia-de-la-7-aprilie-20.html
  3. 3,0 3,1 «Молдова осталась без спикера: Лупу отправлен в отставку голосами ПКРМ и ЛДПМ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  4. Спикер парламента Молдавии Мариан Лупу отправлен в отставку
  5. Выборы Президента Республики Молдова 10 ноября и 7 декабря 2009 года
  6. «Михай Годя обратится в КС». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  7. «Выборы от 16 декабря признаны НЕЗАКОННЫМИ. Президент не будет избран 15 января». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
  8. Мариан Лупу отказался от борьбы за пост президента Молдавии
  9. Мариан Лупу отказался баллотироваться в президенты
  10. Владимир Соловьёв. Молдавии выдали президентский набор Газета «Коммерсантъ» № 166 от 09.09.2016, стр. 5
  11. «Marian Lupu». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. Lenta.ru: : Лупу, Мариан
  13. «О награждении орденом «Содружество»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին.
  14. «Президент Николае Тимофти наградил государственными наградами группу депутатов, членов правительства и высокопоставленных государственных служащих». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]