Մարդագայլը (ֆիլմ, 2010)
Մարդագայլը անգլ.՝ The Wolfman | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1][2][3][…], մարդագայլ ֆիլմ և դրամա |
Թեմա | գերբնական |
Հիմք | Մարդագայլը |
Թվական | 2010 և փետրվարի 11, 2010[4][5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ջո Ջոնսթոն[3][6][7][…] |
Պրոդյուսեր | Բենիսիո դել Տորո, Սքոթ Սթուբեր և Շոն Դանիել |
Սցենարի հեղինակ | Էնդրյու Էևին Ուոքեր, David Self? և Կուրտ Սիոդմակ[8] |
Դերակատարներ | Բենիսիո դել Տորո[6][7][9][…], Էնթոնի Հոփքինս[6][7][9][…], Էմիլի Բլանտ[7][9][10][…], Հյուգո Ուիվինգ[6][7][11][…], Ջերալդին Չապլին[11][12], Արթ Մալիկ[9][11][12], Դևիդ Սքոֆիլդ[11], Քլայվ Ռասել[11], Մայքլ Քրոնին[9][11], Սեմ Հեզելդայն[11], Էյսա Բաթերֆիլդ[8], Մաքս ֆոն Սյուդով[8], Էնթոնի Շեր[8], Ռոջեր Փրոսթ[8], Էմիլ Հոսթինա[8], Ռիք Բեյքեր[8], Դևիդ Սթերն, Բրանկո Տոմովիչ, Olga Fedori?[8] և Nicholas Day?[8] |
Օպերատոր | Շելի Ջոնսոն |
Երաժշտություն | Դենի Էլֆման |
Մոնտաժ | Dennis Virkler? |
Պատմվածքի վայր | Լոնդոն և Անգլիա |
Նկարահանման վայր | Pinewood Studios |
Կինոընկերություն | Universal Studios[6], Relativity Media և Stuber Pictures? |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
The Wolfman (2010 film) Վիքիպահեստում |
«Մարդագայլը» (անգլ.՝ The Wolfman), 1941 թվակականին նկարահանված դասական ֆիլմի վերաթողարկված տարբերակը։ Սյուժեն զգալիորեն փոխվել է։ Ռեժիսորը Ջո Ջոնսթոնն է, կինոաստղեր՝ Բենիսիո դել Տորո, Էնթոնի Հոփքինս, Էմիլի Բլանտ, Հյուգո Ուիվինգ և Ջերալդին Չապլին։ Այն թողարկվել է 2010 թվականի փետրվարի 10-ին, Ֆրանսիայում, իսկ փետրվարի 12-ին` ԱՄՆ-ում։ Ֆիլմը արժանացել է քննադատների սառն ընդունելությանը[13], սակայն DVD և Blu-Ray տարբերակների վաճառքը շատ հաջող էր։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողություները տեղի են ունենում 1891 թվականին, ֆիլմում պահպանվել է բնօրինակ սցենարը, որում Լոուրենս Թելբոտը (Բենիսիո դել Տորո) եղբոր մահից (1941 թվականի ֆիլմում՝ անհետացումից) անմիջապես հետո վերադառնում է հոր (Էնթոնի Հոփկինս) կալածք։ Ֆիլմը պարունակում է ֆլեշբեքներ, որոնք վերաբերում են Լոուրենսի անցյալին և այն մասին, թե ինչն է հանգեցրել նրա և ընտանիքի օտարացմանը (պատճառներից մեկը Գվենն էր՝ եղբոր կինը (Էմիլի Բլանտ), որի նկատմամբ Լոուրենսը անտարբեր չէր), իսկ գործողությունների վայրն ընդլայնվում է Բլեքմորից (որը բնօրինակում առասպելական Լլենուիլի գյուղն էր) մինչև Լոնդոն[14]։ Սյուժեի պաշտոնական բացատրության մեջ ասվում է, որ մանուկ հասակում մոր մահը մեծ վնաս է պատճառում Թելբոտին, իսկ Գվեն Քոնլիֆը նրա եղբոր հարսնացուն էր։ Եղբոր անհետաալուց հետո Թելբոտը սկսում է հետապնդել մարդասպանին, որը պարզվում դարձվոր է, և անեծքը փոխանցվում է Թելբոտին։ Այս ամենը նկատում է քննիչ Էբերլայնը (Հյուգո Ուիվինգ), և արդյունքում նրա հրամանով Լոուրենսը ուղարկվում է հոգեբուժարան։ Որոշ ժամանակ անց հայրը գնում է որդու մոտ և պատմում նրան, որ հենց ինքն է սպանել Լոուրենսի մորը և եղբորը, որ ինքն է այն փոխակերպուկը, որ կծել է Թելբոտին։ Մի անգամ հիվանդանոցի տնօրենը որոշում է բոլորին (ներառյալ Էբերլայնին) ապացուցել, որ իրականում փոխակերպուկներ գոյություն չունեն։ Նա դուրս է հանում Լոուրենսին, կապում է աթոռին, տանում պատուհանի դիմաց և ստիպում նայել լիալուսնին, բայց, ի զարմանս նրա, Լոուրենսը վերածվում է «գայլ-մարդու» և սպանում նրան։ Առավոտյան Լոուրենսը վազում է Գվենի մոտ և իմանում նրա փոխադարձ զգացմունքների մասին։ Էբերալայնի գլխավորությամբ հեռանալով ոստիկանությունից և հորից վրեժ լուծելու ցանկությամբ՝ Լոուրենսը վերադառնում է Բլեքմոր, վերամարմնավորում և սպանում է ավագ Թելբոտին։ Բայց սխալ պահի հայտնվում է Գվենը, և Լոուրենսը փորձում է սպանել նրան։ Նա հասցնում է կծել Էբերլայնին և հետապնդել Գվեին։ Գվենը Լոուրենսին կրակում է արծաթե փամփուշտով, և Լոուրենսը մահանում է։ Մեռնելուց առաջ նա ստանում է մարդու տեսք և շնորհակալություն հայտնում Գվենին։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բենիսիո դել Տորո՝ Լոուրենս Թելբոտ / Lawrence Talbot
- Էնթոնի Հոփքինս[15]՝ Ջոն Թելբոտ / John Talbot
- Էմիլի Բլանտ[16]՝ Գվեն Քոնլիֆ / Gwen Conliffe
- Հյուգո Ուիվինգ[17]՝ Քննիչ Էբերլայն / Detective Aberline
- Ջերալդին Չապլին[18][19]՝ Մալևա / Maleva
- Արթ Մալիկ[20]՝ Սինգհ/ Singh
- Ռոբ Դիքսոն[20]
- Նիկոլաս Դեյ[20]՝ գնդապետ Մոնտֆորդ / Colonel Montford
- Մայքլ Կրոնին[20]՝ բժիշկ Լլոյդ / Dr. Lloyd
- Դեյվիդ Շոուֆլիդ[20]՝ ոստիկան Նայ / Constable Nye
- Դեյվիդ Ստերն[20]՝ Կիրկ / Kirk
- Ռոջեր Ֆրոստ[20]՝ պատվելի Ֆիսկ / Reverend Fisk
- Դայան Պիլկինգտոն[20]
- Կլայվ Ռասել՝ Մակքուին / MacQueen
- Սայպոն Մարելս՝ Բեն Թելբոտ / Ben Talbot
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնապես նախատեսվում էր ֆիլմը թողարկել 2009 թվականի փետրվարի 13-ին (ուրբաթ, 13), բայց հետո թողարկման ամսաթիվը հետաձգվել է մինչև 2009 թվականի ապրիլի 3-ը[21]։ 2008 թվականի դեկտեմբերին Universal Pictures-ը հետաձգել է թողարկման ամսաթիվը մինչև 2009 թվականի նոյեմբերի 6-ը, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրի ֆիլմի «առաջխաղացմանը»[22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.ew.com/article/2010/02/12/wolfman-0
- ↑ http://www.nytimes.com/2010/02/12/movies/12wolfman.html
- ↑ 3,0 3,1 http://www.imdb.com/title/tt0780653/
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 http://stopklatka.pl/film/wilkolak-2010
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=110815.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.ofdb.de/film/189760,Wolfman
- ↑ http://www.metacritic.com/movie/the-wolfman
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 http://www.imdb.com/title/tt0780653/fullcredits
- ↑ 12,0 12,1 http://www.filmaffinity.com/en/film827614.html
- ↑ «The Wolfman (2010)» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ Empire Online — Producer Talks Wolfman(անգլ.)
- ↑ Rotten Tomatoes — Anthony Hopkins Wants to Growl as Wolfman’s Dad Արխիվացված 2008-09-15 Wayback Machine(անգլ.)
- ↑ Empire — Emily Blunt Joins Wolf Man(անգլ.)
- ↑ Variety — Hugo Weaving to pursue 'Wolfman'(անգլ.)
- ↑ soitu.es — Chaplin pide a los productores valientes que amen el cine y flipa con el Festival de Las Palmas(իսպ.)
- ↑ «Bloody-Disgusting — FULL 'The Wolfman' Cast Revealed!!(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 13-ին.
- ↑ 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Variety — Film Production Detail Արխիվացված 2008-08-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ ComingSoon.net — Valkyrie Moved Back to 2009 Արխիվացված 2014-07-14 Wayback Machine(անգլ.)
- ↑ Variety — 'Wolfman,' 'Nottingham' delayed Արխիվացված 2009-02-14 Wayback Machine(անգլ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մարդագայլը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Մարդագայլը»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ««Մարդագայլը»»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
- «Մարդագայլը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «The Wolfman (2010)». Universal Pictures Entertainment Portal (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարդագայլը (ֆիլմ, 2010)» հոդվածին։ |
|
- Pinewood Studios-ում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010 դրամա ֆիլմեր
- 2010 ֆիլմեր
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների բրիտանական ֆիլմեր
- Relativity Media ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Անգլիայում նկարահանված ֆիլմեր
- Բրիտանական սարսափ ֆիլմեր
- Լոնդոնում նկարահանված ֆիլմեր
- Ռիմեյք ֆիլմեր
- Ֆիլմեր դերասանների մասին
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ֆիլմեր մարդագայլերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Անգլիայում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Լոնդոնում
- Ֆիլմերի երաժշտություն ըստ Դենի Էլֆմանի
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1891 թվականին
- Ֆիլմեր հայր-որդի հարաբերությունների մասին