Jump to content

Մարակելե (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարակելե
ՏեղագրությունԼիմպոպո, Հարավային Աֆրիկա
Ամենամոտիկ քաղաքԹաբազիմբի
Կոորդինատներ24°23′00″ հվ. լ. 27°37′00″ ավ. ե.HGЯO
Տարածք670 կմ2
Հիմնադրված է1994
Ղեկավարող
կազմակերպություն
Հարավային Աֆրիկայի ազգային պարկեր
Կայքwww.sanparks.org
Քարտեզ
 Marakele National Park Վիքիպահեստում

Մարակելե (անգլ.՝ Marakele National Park), ազգային պարկ ՀԱՀ հյուսիսում Լիմպոպո գավառում։ Պարկը գտնվում է Յոհաննեսբուրգից 250 կմ հեռավորության վրա, Վատերբերգի լեռներում Թաբազիմբի վարչական կենտրոնի մոտ և համարվում է Վատերբերգի կենսոլորտային արգելոցի մի մասը[1]։ Նախատեսվում է ազգային պարկն ընդլայնել դեպի հյուսիս[2]։

Ազգային պարկի ստեղծման ժամանակ՝ 1994 թվականին, այն կոչվում էր Կրանսբերգ, այնուհետև սկսեց կոչվել Մարակելե, որը տսվանա լեզվով նշանակում է ապաստանելու տեղ[3]։ Այդպիսի անվանումը կապված է նրա հետ, որ պարկը գտնվում է արևմտյան չոր արևադարձային և խոնավ արևմտյան տարածքները իրար կապող տարանցիկ գոտում[4]։ Այգում սովորաբար տաք ամառ է՝ ցածր խոնավությամբ, մեղմ ձմեռ՝ ցածրադիր վայրերում առավոտյան և երեկոյան հնարավոր են ցրտահարություններ։ Տեղումների միջին քանակը կազմում է տարեկան 500-700 մմ[5]։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Զեբրեր այգու ճանապարհին

Պարկում աճում է շուրջ 800 տեսակի բույսեր։ Պարկի կեսից ավելին (55 %), հիմնականում կազմում են հարավային և հարավ արևելյան հատվածները, որոնք բնութագրվում են որպես Վատերբերգի վելդ թփուտային գոտի։ Համեմատաբար մեծ քանակի տեղումները (տարեկան 719 մմ) առաջացնում են հողի բերրի շերտերի լվացումներ։ Հիմնական բուսատեսակներից են բոշխը (faurea salinga), պրոտեյան (protea caffra) և սապոտովները (englerophytum magaliesmontanum): Խառը վելդային գոտին զբաղեցնում է պարկի շուրջ 42 %-ը, հյուսիսարևմտյան մասում և որոշ մեկուսացված հատվածներ հարավ-արևմուտքում, որոնք բնութագրվում են ավելի խորը և հարուստ հողային շերտով։ Հիմնական տեսակներից են համարվում տերմինալիաները (terminalia sericea), միմոզաները (dichrostachys cinerea) և պտերոկարպուսները (pterocarpus rotundifolias): Մատալաբաս գետի ափին (պարկի տարածքի 3 %-ից պակաս հատվածում) ձևավորվել է միկրոկլիմա, որը կոչվում է քաղցր բուշվելդ և մեծ նշանակություն ունի գազանների ձմեռացման համար։ Այստեղ հանդիպում է էնդեմիկ էնցեֆալյարտ էժեն մարեն, որը կոչվել է ի պատիվ բնագետ և բանաստեղծ Էժեն Մարեի, որն էլ բնակվել է Վատերբերգում շուրջ 16 տարի[6]։

Պարկի տարածքում բնակվում են աֆրիկյան փղեր, սև և սպիտակ ռնգեղջյուրներ, ընձառյուծներ, առյուծներ, այծքաղներ, իմպալաներ, սովորական ջրայծեր և այլն[7]։ Բացի այդ պարկի տարածքում բույն են դրել կապյան անգղների ամենամեծ գաղութը (ավելի քան 800 զույգ)[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Marakele National Park: How to get there» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  2. «Официальный сайт» (անգլերեն). MARAKELE CONTRACTUAL NATIONAL PARK. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  3. «Marakele National Park: Natural and Cultural History» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  4. 4,0 4,1 «Marakele National Park» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  5. «Marakele National Park: Vital Information» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  6. «Marakele National Park: Vegetation» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.
  7. «Marakele National Park: Mammals» (անգլերեն). South African National Parks. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարակելե (ազգային պարկ)» հոդվածին։