Մանսանարես (գետ)
Մանսանարես | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 92 կմ |
Ջրահոսք | |
Ակունք | Խարամա գետից |
Ակունքի տեղակայում | Ventisquero de la Condesa? |
Գետաբերան | Միջերկրական ծով |
Գետաբերանի տեղակայում | Jarama? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Arroyo Meaques?, Butarque?, Arroyo Abroñigal?, Culebro Stream?, Arroyo de Trofas?, Arroyo de la Gavia?, Arroyo del Mediano?, Q6118047?, Arroyo de Manina?, Q5705737?, Q5706082? և Q16488851? |
Երկրամաս | Մադրիդ |
Ջրահավաք | Տախո ավազան |
Մանզանարես (իսպ.՝ Río Manzanares), գետ Իսպանիայի կենտրոնում, Խարամա գետի վտակը։ Հոսում է Մադրիդ քաղաքով։
Ուղղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանսանարեսը սկիզբ է առնում Նավասեռադայի մոտ գտնվող Սիեռա դե Գուադառամա լեռնաշղթայից։ Գետի վերին ավազանը պաշտպանված է որպես Parque Regional de la Cuenca Alta del Manzanares, բնական արգելանոց, որը ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՈյի կողմից որպես բիոսֆերայի արգելոց։ Մանսանարեսը իր ակունքից հոսում է հարավ արևելյան ուղղությամբ և անցնում է Մանսանարես էլ Ռեալ միջնադարյան ավանով և սնուցում է Սանտիլանա ջրամբարը, ինչև Մադրիդի կարևորագույն սնուցող ջրամբարն է[1]։ Այնուհետև գետը ուղղություն է վերցնում դեպի հարավ և մտնում է Էլ Պարդո, ինչը Մադրիդի սկիզբն է։ Գետի հունը փոխվել է քաղաքի շինությունների հատվածներում։ 2009 թվականին նախագծվել է Մադրիդ քաղաքի բնակիչների համար ստեղծել լողափային և այլ զվարճանքի վայրեր գետի ափին։ Մանսանարեսը անցնում է քաղաքի արևմտյան հատվածով, հետագայում դառնում է բաժանարար գիծ քաղաքի հին կենտրոնի Կարաբանչել և Ուերա թաղամասերի համար։ Այնուհետև գետը անցնում է Ատլետիկո Մադրիդ ֆուտբոլային ակումբի մարզադաշտ Վիսենտե Կալդերոնի մոտով։ Գետը դուրս է գալիս քաղաքի հարավային մասից։ Այնուհետև գետը ուղղություն է վերցնում դեպի արևելք դեպի Պերալես դել Ռիո գյուղ և թափվում Խարամա գետ, ավարտելով 83 կմ ճանապարհորդությունը։
Պատմական կարևորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանսանարես գետը չնայած իր փոքրության մեծ պատմական նշանակություն է ունեցել Մադրիդ քաղաքի համար։ Քաղաքը հիմնել են Իսպանիա ներխուժած արաբները և բերբերները գետի հովտում գտնվող միջնաբերդի մոտ իններորդ դարում։
Գետը պատկերվել է 18-րդ և 19-րդ դարի սկզբի նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի նկարներում։
Մանսանարեսը ծառայել է որպես պաշտպանական գոտի Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Մադրիդի պաշարման ժամանակ։ Ֆրանսիական կամուրջը բեկումնային կարևորություն է ունեցել իր մարտավարական դիրքի պատճառով։ Այստեղ ազգայնական զորքերը բազմիցս հետ են շպրտվել` չկարողանալով մուտք գործել քաղաքի կենտրոն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Guía práctica de La Pedriza.» El País.
- ↑ ««La comarca de Madrid durante la Prehistoria.»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանսանարես (գետ)» հոդվածին։ |
|