Մանհեթենյան գիշեր
Մանհեթենյան գիշեր անգլ.՝ Manhattan Night | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | քրեական ֆիլմ, միստիկ ֆիլմ, վեպի էկրանավորում և դետեկտիվ ֆիլմ |
Հիմք | Manhattan Nocturne? |
Թվական | 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Brian DeCubellis? |
Պրոդյուսեր | Էդրիան Բրոուդի |
Դերակատարներ | Էդրիան Բրոուդի, Իվոն Ստրախովսկի, Քեմփբել Սքոթ, Լինդա Լավին, Սթիվեն Բերքոֆ, Ջենիֆեր Բիլզ[1], Ֆրենկ Դիլ[1] և Քևին Բրեզնահան[1] |
Երաժշտություն | Joel Douek? |
Պատմվածքի վայր | Նյու Յորք շրջան |
Տևողություն | 113 րոպե |
Մանհեթենյան գիշեր ( անգլ.՝ Manhattan Night), ամերիկյան կրիմինալ դետեկտիվ ֆիլմ։ Նկարահանվել է 2016 թվականին, ռեժիսոր և սցենարի հեղինակն է Բրայան դե Կուբելիսը։ Ֆիլմի սյուժեն հիմնված է Քոլին Հարիսոնի 1996 թվականին գրված «Մանհեթենյան նոկտյուրն» ստեղծագործության վրա։ Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Էդրիեն Բրոուդին, Իվոն Ստրահովսկին, Քեմփբել Սքոթը, Լինդա Լեյվինը և Սթիվեն Բերքոֆը։ Ֆիլմը թողարկվել է 2016 թվականի մայիսի 20-ին Լայոնսգեյթ Պրեմիեր կինոստուդիայի կողմից[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի գործողությունները ծավալվում են նյույորքյան օրաթերթերից մեկում աշխատող Փորթեր Ռեն անունով մի սյունակագրի շուրջ։ Փորթերը հանրահայտ լրագրող է, որի նյութերը գրավում են ընթերցողների լայն շրջանակի։ Նա ընդունակ է լսել մարդկանց, իսկ մարդիկ հաճախ կարիք են ունենում զրուցելու հենց իր հետ։ Հայտնի լրագրողի կյանքում տեղի է ունենում լուրջ շրջադարձ, երբ նա մի երեկո աշխատանքից հետո այցելում է հրատարակության ոլորտի խոշոր մագնատ Հոբսի կողմից կազմակերպված մի երեկույթի, որտեղ էլ հանդիպում է վերջերս այրիացած Քերոլայն Քրոուլիին։
Քերոլայնի ամուսինը՝ Սայմոնը, սպանվել էր խորհրդավոր պայմաններում։ Նա հայտնի կինոռեժիսոր էր, որը տեսանկարահումներ կատարելու նպատակով հաճախ էր գիշերներն անհետանում։ Սայմոնի մարմինը հայտնաբերում են ցանկապատված և մեկուսացված մի շենքում, որը մոտ ժամանակներս պետք է քանդեին։ Ոչ ոք չէր հասկանում՝ ինչպես կարող էր նրա դին հայտնվել այնտեղ։
Քերոլայնը Փորթերին հրավիրում է իր տուն՝ ցույց տալու համար իր ամուսնու սպանության հետ կապված ոստիկանության գաղտնի նյութեր։ Նա սպանության հետաքննությունը վստահում է Փորթերին, որը չնայած ամուսնացած էր և ուներ երեխաներ, տրվում է Քերոլայնի գայթակղությանը, և նրանց համագործակցությունը վերաճում է սիրավեպի։
Սայմոնի պահոցում գտնվում են բազմաթիվ տեսագրություններ, սակայն Փորթերի ուշադրությունը գրավում է դրանցից հատկապես մեկը, որը նրա համոզմամբ չաափազանց կարևոր պետք է լիներ պրն․ Հոբսի համար։ Նա տեսանյութը ցույց է մեդիամագնատին, որը բոլորովին վերջերս էր գնել Փորթերի լրատվամիջոցը։
Փորթերի մտադրությունները պարզելով՝ Հոբսը սկսում է սպառնալ նրա ընտանիքին։ Նա ամեն կերպ համոզում է լրագրողին գտնել համապատասխան հիշողության քարտը, քանի որ համոզված է, որ տիկին Քրոուլին այն օգտագործում է իրեն շանտաժի ենթարկելու համար։
Ֆիլմն ուղեկցվում է սեքսի, սպանությունների և շանտաժի տեսարաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Manhattan Night, 2016
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2016 ֆիլմեր
- Lionsgate ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան վեպերի էկրանավորումներ
- Ամերիկյան քրեական թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր ամուսնական դավաճանության մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում