Մահվան գերին
Մահվան գերին անգլ.՝ Afterwards | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա ԱՄՆ Գերմանիա Կանադա |
Ժանր | դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Q3819968? |
Թվական | 2008 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ժիլ Բրուդո |
Պրոդյուսեր | Օլիվե Դելբոսկ |
Սցենարի հեղինակ | Ժիլ Բրուդո |
Դերակատարներ | Ռոմեն Դյուրիս, Ջոն Մալկովիչ, Էվանջելին Լիլլի, Pascale Bussières? և Leni Parker? |
Օպերատոր | Մարկ Լի Փինբ Բի |
Երաժշտություն | Ալեքսանդր Դեպլա |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք, Մոնրեալ և Նյու Մեքսիկո |
Տևողություն | 104 րոպե |
Մահվան գերին (անգլ.՝ Afterwards), ռեժիսոր Ժիլ Բուրդոյի ֆիլմը, Գիյոմ Մյուսսոյի վեպի էկրանավորումը (ֆր.՝ Et après)։ Գլխավոր դերերում՝ Ռոմեն Դյուրիս և Ջոն Մալկովիչ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նաթանը՝ դեռ երեխա ժամանակ, ընկել է ավտոմեքենայի տակ, նա կլինիկական մահ է տանում և «թունելի վերջում լույս» է տեսնում։ Բայց բժիշկների սպասումներին հակառակ, հետո կյանք է վերադառնում։
Քսան տարի անց Նյու Յորքում Նաթանն արդեն փայլուն փաստաբան է։ Նրան տանջում է հիվանդագին ամուսնալուծությունը, և նա ամբողջությամբ խրվում է աշխատանքի մեջ՝ մեկուսանալով բոլորից։ Հեռու է ապրում իր կնոջից՝ Քլերից և աղջկանից։ Բայց նրա կյանքում հայտնվում է խորհրդավոր բժիշկ Քեյը։ Վերջինս հայտնում է, որ ունի ցանկացած անձի մահվան օրը գուշակելու ունակություն։ Մարդիկ, որոնք շուտով մահանալու են, սկսում են լույս արձակել, և բժիշկը տեսնում է այդ փայլը։ Նաթանի մտերիմների վրա ապացուցելով իր ճշմարտացիությունը՝ Նաթանի մեջ սարսափ է ներշնչում՝ կանխատեսելով նրա վաղաժամ մահը։ Քեյը վստահեցնում է, որ տեսնում է վախճանը, բայց դրա հետ ոչինչ չի կարելի անել։
Լիովին փոխելով Նաթանի պատկերացումները շրջակա աշխարհի նկատմամբ՝ Քեյը պատմում է, որ Նաթանը կյանք է վերադարձել, որ, ինչպես բժիշկը լինի ուղեկցորդ դեպի մյուս կյանք։ Նաթանը փորձում է ուղղել անցյալում կատարած սխալները և կարգավորել հարաբերությունները կնոջ հետ։ Հասնելով այդ ամենին՝ նա հանկարծ լույսարձակում է տեսնում Քլերի շուրջը։
Արտադրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր՝ Ժիլ Բուրդո
- Պրոդյուսերներ՝ Օլիվյե Դելյբոսկ, արկ Միսսոնյե
- Սցենարիստներ՝ Միշել Սպինազա, Ժիլ Բուրդո, Գիյոմ Մուսսո
- Օպերատոր՝ Լի Պինբին
- Երաժիշտ՝ Ալեքսանդր Դեսպլա
- Նկարիչներ՝ Էն Պրիտչարդ, Ջորի Ադամ, Կոլումբ Ռեբի
- Մոնտաժ՝ Վալերի Դեսեն
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոմեն Դյուրիս՝ Նաթան, փաստաբան
- Ջոն Մալկովիչ՝ Քեյ.
- Էվանջելին Լիլլի՝ Քլեր, Նաթանի կինը
- Ռիս Թոմփսոն՝ Ջերեմի.
- Սերգեյ Պրիսելկով՝ դրվագ
Պրեմիերաների ամսաթվեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելգիա՝ հունվարի 14, 2009[1]
- Կանադա՝ սեպտեմբերի 7, 2008[1]
- Ֆրանսիա՝ հունվարի 14, 2009[1]
- Ճապոնիա՝ սեպտեմբերի 25, 2010[1]
- Ռուսաստան՝ հունվարի 13, 2011[1]
Այլընտրանքային անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Depois de Partir՝ Բրազիլիա (DVD)
- Después de muerto՝ Արգենտինա (DVD)
- Ein Engel im Winter՝ Գերմանիա (DVD)
- Et après՝ Ֆրանսիա
- O angelioforos՝ Հունաստան (DVD)
- Potem՝ Լեհաստան
- Szerelem életre-halálra՝ Հունգարիա
- The Messenger՝ Շվեդիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Մահվան գերին»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք(անգլ.)
- Պաշտոնական կայք Արխիվացված 2009-02-28 Wayback Machine(ֆր.)
- По дороге ТУДА (ռուս.)
- «Заложник смерти»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Մոնրեալում նկարահանված ֆիլմեր
- Նյու Մեքսիկոյում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների անգլերեն ֆիլմեր
- 2008 ֆիլմեր
- Ամերիկյան դետեկտիվ ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Անգլերեն ֆրանսիական ֆիլմեր
- Գերմանական դրամա ֆիլմեր
- Գերմանական թրիլեր ֆիլմեր
- Կանադական ֆիլմեր
- Ֆիլմեր մահվան մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- Ֆրանսիական թրիլեր ֆիլմեր
- Ֆրանսիական ֆիլմեր
- Կանադական անգլերեն ֆիլմեր
- 2000-ականների ֆրանսիական ֆիլմեր
- 2000-ականների կանադական ֆիլմեր