Մահմուդ II-ի դամբարան
Մահմուդ II-ի դամբարան II. Mahmut Türbesi, Sultan Iı. Mahmut Türbesi | |
---|---|
Երկիր | Թուրքիա |
Էմինյոնյու, Ստամբուլ | Eminönü, Türbedar Sk, 18-26, 34120 Mollafenari, Турция |
Շինության տեսակ | ամպիր |
Նախագծի հեղինակ | Պողոս և Հովհաննես Դադյաններ |
Հիմնական թվականներ՝ | 1839 |
Մահմուդ II-ի դամբարան (թուրքերեն՝ II. Mahmud Türbesi), Ստամբուլի տեսարժան վայրերից մեկը։ Այն օսմանյան վերջին սուլթանների ընտանեկան դամբարանն է։ Դամբարանի մոտ է գտնվում օսմանյան հայտնի քաղաքական գործիչների և գրողների գերեզմանատունը[1]։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ութանկյուն կառուցվածք ունեցող դամբարանը կառուցված է ամպիրի ոճով՝ սպիտակ մարմարից։ Գմբեթը զարդարված է լորենու ծաղիկներով։ Կառույցի ներսում՝ մարմարե քարատախտակի վրա է գտնվում գեղանկարիչ Մեհմեդ Հաշիմի պատկերը։ Ճենապակե ջահը, որը կախված է դամբարանի գմբեթից, նվիրել է թագուհի Վիկտորիան։ Ոսկեպատ ժամացույցը դամբարանին է նվիրել կայսր Նապոլեոն III-ը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դամբարանը կառուցվել է սուլթան Աբդուլ Մեջիդ-ը հրամանով՝ իր հոր Մահմուդ II-ի աճյունը թաղելու համար։ Ճարտարապետները եղել են հայազգի Պողոս և Հովհաննես Դադյանները։ Կառուցումը ավարտվել է 1840 թվականին։
Ավելի ուշ դամբարանում են թաղվել նաև Աբդուլ Ազիզ և Աբդուլ Համիդ II սուլթանների աճյունները, ովքեր, համապատասխանաբար, Մահմուդ II-ի որդին և թոռն էին։
Մինչ 1920 թվականը, դամբարանին կից գտնվող գերեզմանատանը թաղվել են անվանի քաղաքական գործիչներ և գրողներ, ինչի շնորհիվ դամբարանի տարածքը մարդաշատ է ողջ տարին։
2009 թվականին դամբարանի կողքին թաղվել է Օսման Էրթողրուլը՝ օսմանյան գահի ժառանգորդներից մեկը։
Հայտնի անձինք, ովքեր թաղված են դամբարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի անձինք, ովքեր թաղված են գերեզմանատանը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեդրեդին Սիմավի
- Զիա Գյոքալփ
- Հալիլ Ռըֆաթ փաշա
- Սայիդ Հալիմ փաշա
- Օմեր Ֆարուկ Օսմանօղլու
- Էրթողրուլ Օսման
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sultan II.Mahmud Türbesi». www.dunyabulteni.net (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.