Հոլանդ Թեյլոր
Հոլանդ Թեյլոր | |
---|---|
Ծնվել է | հունվարի 14, 1943[1] (81 տարեկան) |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա |
Կրթություն | Բենինգթոնի քոլեջ, Ուեսթաունի դպրոց և Ստելլա Ադլերի դերասանական ստուդիա |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Սառա Փոլսոն[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
hollandtaylor.com | |
Հոլանդ Թեյլոր (անգլ.՝ Holland Taylor, հունվարի 14, 1943[1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա), ամերիկացի դերասանուհի, Էմմի մրցանակի դափնեկիր։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդ Վիրջինիա Թեյլորը ծնվել է 1943 թվականին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում[3]։ Սովորել է Westtown School դպրոցում, իսկ հետո ավարտել է Բենինգտական քոլեջը[4]։ 1964 թվականին տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ սկսել է դերասանուհու կարիերան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյլորը կարիերան սկսել է թատրոնում՝ ակտիվորեն ելույթ ունենալով այնտեղ 1960-80-ականների ընթացքում։ Դերասանուհին նաև պարբերաբար նկարահանվել է կինոյում և հեռուստատեսությունում՝ իրեն դրսևորելով որպես ունիվերսալ դերասանուհի[5]։
Թեյլորը 1999 թվականին «դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «Պրակտիկա» սերիալում դերի համար[6]։ 2000 թվականին ստացել է «Էմմի» մրցանակը միանգամից երկու անվանակարգում՝ «դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի»՝ «Պրակտիկա» հեռուստասերիալում դերի համար և «կատակերգական հեռուստասերիալում լավագույն հրավիրված դերասանուհի»՝ «Լոթ» սերիալում դերի համար։ Նա «Էմմի»-ի ևս չորս անվանակարգեր է ստացել «երկրորդ պլանի լավագույն կին» դերի համար կատակերգական հեռուստասերիալում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի սկզբից հանդիպում է դերասանուհի Սառա Փոլսոնի հետ[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://people.com/tv/sarah-paulson-holland-taylor-relationship-timeline/
- ↑ «Holland Taylor Biography (1943-)». FilmReference.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Holland Taylor returns to role in 'Naked Truth'». The Vindicator. 1997 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2011 թ․ հունիսի 7-ին.
- ↑ Rhodes, Joe (2008 թ․ հոկտեմբերի 5). «Growing From Too Young to Grande Dame». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Internet Movie Database. «Awards for Holland Taylor». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 19-ին.
- ↑ «Holland Taylor and Sarah Paulson Are Dating, Sources Confirm». PEOPLE.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 16-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլանդ Թեյլոր» հոդվածին։ |
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ֆիլադելֆիա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ