Հմայակ Բեգլուև
Հմայակ Բեգլուև | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1884 |
Մահացել է | ապրիլի 18, 1965 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պրոֆեսիոնալ հեղափոխական |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ և մրցանակներ |
Հմայակ Ասատուրի Բեգլուև (ապրիլի 28, 1884 թվական, գ. Գյառգյառ (այժմ՝ Ստեփանավանի շրջան) ապրիլի 18, 1965 թվական, Երևան), պրոֆեսիոնալ հեղափոխական։ ԽՄԿԿ անդամ 1904 թվականից։
1900 թվականին ավարտել է Կարսի քաղաքային ուսումնարանը։ 1901 թվականից աշխատել է Թիֆլիսի Ադելխանովի կաշվի գործարանում։ 1905 թվականին զորակոչվել է բանակ։ Զինվորների շրջանում բոլշևիկյան ագիտացիա տարածելու համար աքսորվել է Լենայի ոսկու հանքերը։ 1912 թվականին գործադուլի ժամանակ ծանր վիրավորվել է։ 1916 թվականին փախել է Թիֆլիս։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է Թիֆլիսի բանվորական սովետի դեպուտատ, մայիսին մեկնել Պետրոգրադ, ուր մասնակցել է Հոկտեմբերյան զինված հեղաշրրջմանը, հետագայում՝ նաև Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1921 թվականին Հայաստանում մասնակցել է Փետրվարյան ապստամբության ճնշմանը։ Հայաստանում խորհրդային իշխանություն հաստատվելուց հետո աշխատել է որպես պարենմասնատրման կոմիսար Նոր Բայազետի և Դարալագյազի գավառներում։ 1922-1929-ական թվականներին տնտեսական աշխատանքներ է տարել Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ), 1929 թվականին՝ Երևանում։
Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 350)։ |