Հերման Գրիմ
Հերման Գրիմ գերմ.՝ Herman Friedrich Grimm | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1828[1][2][3] Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] |
Մահացել է | հունիսի 16, 1901[1][2][3] (73 տարեկան) Բեռլին, Գերմանական ռայխ[4] |
Գերեզման | Սուրբ Մաթևոսի հին գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Դավանանք | բուդդայականություն[5] |
Մասնագիտություն | արվեստագետ, գրող, համալսարանի դասախոս, ակնարկագիր և գրականության պատմաբան |
Հաստատություն(ներ) | HU Berlin |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Լայպցիգի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն[1][6] և անգլերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Գիզելա ֆոն Առնիմ |
Հայր | Վիլհելմ Գրիմ |
Herman Grimm Վիքիպահեստում |
Հերման Ֆրիդրիխ Գրիմ (գերմ.՝ Herman Friedrich Grimm, հունվարի 6, 1828[1][2][3], Կասել, Հեսսեն, Գերմանիա[4] - հունիսի 16, 1901[1][2][3], Բեռլին, Գերմանական ռայխ[4]), գերմանացի գրականագետ։
Վիլհելմ Գրիմի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հերման Գրիմը ծնվել է 1928 թվականի հունվարի 6-ին Կասելում՝ գերմանացի բանասեր Վիլհելմ Գրիմի ընտանիքում։ Սովորել է Օդերի Ֆրանկֆուրտի գիմնազիայում, նրա պատմության ուսուցիչը հայտնի պատմաբան Լեոպոլդ Ռանկեն էր։ 1841 թվականից ապրել է Բեռլինում, այցելել է Բետինա ֆոն Արնիմի (Լյուդվիգ Ախիմ ֆոն Արնիմի կնոջ) հավաքույթներին, իսկ 1859 թվականին ամուսնացել է նրա աղջկա՝ Գիզելայի հետ։ 1847 թվականին ընդունվել է Լայպցիգի համալսարան, որտեղ սովորել է իրավունք և բանասիրություն։ 1868 թվականին պաշտպանել է ատենախոսություն և ստացել բանասիրական դոկտորի աստիճան։ 1873 թվականին ղեկավարել է Բեռլինի համալսարանիի արվեստի նոր պատմության ամբիոնը[7]։
1885 թվականին դարձել է «Գյոթեի միության համահիմնադիր», ներկայումս այն հեղինակավոր գիտա-հետազոտական ինստիտուտ է, որն զբաղվում է գերմանական գրականության պատմության ու տեսության հիմնախնդիրներով և, հատկապես, Յ. Վ. Գյոթեի ստեղծագործությունների ուսումնասիրությամբ և տարածմամբ։ Նախաձեռնել է Յ. Վ. Գյոթեի ստեղծագործությունների առաջին լիակատար ժողովածուի (այսպես կոչված «Վեյմերյան հրատարակություն») հրատարակումն ու դարձել դրա խմբագիրը։ Նախապատրաստել և հրատարակել է հոր ու հորեղբոր՝ Վիլհելմ և Յակոբ Գրիմների նամակագրությունները, ինչպես նաև նախաձեռնել է նրանց գիտական աշխատանքների ակադեմիական հրատարակությունը (այսպես կոչված «Կասելի հրատարակությունը»)։ Գերմանական արվեստի և գրականության պատմության մասին մի շարք նշանավոր աշխատանքների հեղինակ է։ Գրել է ինքնուրույն գեղարվեստական որոշ ստեղծագործություններ։ Դավանել է բուդդիզմ։
Հերման Գրիմը մահացել է 1901 թվականի հունիսի 16-ին, թաղված է Բեռլինի գերեզմանատանը՝ հոր կողքին[8]։
Հիմնական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Յ. Վ. Գյոթեի տեղծագործությունների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Goethes Freundschaftsbund mit Schiller: Vorlesungen. Leipzig, 1949.
- Goethe: Vorlesungen gehalten an der Kgl. Universität zu Berlin. 2 Bd. Gotta, 1923.
- Goethe in Italien. Berlin, 1859.
- Das Jahrhundert Goethes: Erinnerungen und Betrachtungen zur deutschen Geistesgeschichte des neunzehnten Jahrhunderts. Stuttgart, 1948.
Գրիմ եղբայրների մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Briefwechsel zwischen Jacob und Wilhelm Grimm aus der Jugendzeit. [Berlin, 1890].
- Werke und Briefwechsel der Brüder Grimm. Band 1: Briefwechsel der Brüder Grimm mit Herman Grimm / Hrsg. von Holger Ehrhardt. Kassel, 1998.
Արվեստի պատմություն և տեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Aufsätze zur Literatur. [1915].
- Homers Ilias. 2 Bd. Berlin, 1890.
- Zehn Ausgewählte Essays zur Einführung in das Studium der neueren Kunst. Berlin, 1883.
- Michelangelo: Sein Leben in Geschichte und Kultur seiner Zeit, der Blütezeit der Kunst in Florenz und Rom. Stuttgart, 1907.
- Achim von Arnim und die ihm nahe standen. Stuttgart, 1904.
- Neue Essays über Kunst und Literatur. Berlin, 1865.
- Deutsche Künstler: Sieben Essais. Stuttgart, 1942.
- Albrecht Dürer. Berlin, 1866.
Գրական և գեղարվեստական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Novellen. Berlin, 1856.
- Vom Geist der Deutschen. Gedanken. Ein Brevier. Berlin, 1940.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118697773 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ CONOR.Sl
- ↑ Der Briefwechsel Ralph Waldo Emerson, Herman Grimm und die Bildung von Post-mortem-Gemeinschaften / Thomas Meyer. Basel, 2007. S. 7 und ff.
- ↑ http://d-nb.info/gnd/118697773 Литература о Германе Гримме в Немецкой Национальной Библиотеке
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերման Գրիմ» հոդվածին։ |
|
- Հունվարի 6 ծնունդներ
- 1828 ծնունդներ
- Գերմանիայում ծնվածներ
- Հունիսի 16 մահեր
- 1901 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Բեռլինի Հումբոլդտի համալսարանի դասախոսներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի գրականագետներ
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի բանասերներ
- Գրիմ եղբայրներ
- Գերմանացի արվեստագետներ
- Գերմանալեզու գրողներ
- Գերմանացի պատմաբաններ