Jump to content

Հենրի IV, մաս 1-ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի IV, մաս 1-ին
անգլ.՝ The First Part of King Henry the Fourth
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Ժանրhistorical play?
Ձևպիես
ՀեղինակՈւիլյամ Շեքսպիր
Երկիր Անգլիա
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1597
Հրատարակվել է1597
ՀաջորդՀենրի IV, մաս 2
 Henry IV, Part 1

«Հենրի IV, մաս 1-ին»՝ անգլիացի դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրի պատմական քրոնիկլ։

Վերնագրի տեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսը հիմնված է իրական փաստերի վրա։Առաջին մասը տպագրվել է 1598 թվականին։

Ստեղծման պատմություն։ Գործողությունների ժամ և վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հենրի IV»-ի առաջին մասը, ուղղակի համարվում է «Ռիչարդ II» պիեսի շարունակությունը։ Ելնելով այդ ամենից, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հենրի IV»-ի առաջին մասը տպագրատանը հայտնվեց «Ռիչարդ II»-ից անմիջապես հետո՝ ուսումնասիրողները ենթադրում են, որ պիեսի I-ին և II-րդ մասերը առաջացել են «Ռիչարդ II»-ից հետո։ Սրանք արդեն Շեքսպիրի առավել հասուն քրոնիկներն են, որտեղ նա արդեն ազատվել էր իր նախորդների ազդեցությունից (հատկապես Քրիստոֆեր Մառլոյից) և պատմական դրաման դուրս հանեց նոր մակարդակ։

Գործողությունները տեղի են ունենում Անգլիայում՝ XV դարի սկզբին, և ընդգրկում է մի որոշ ժամանակաշրջան՝ Հոլմոնդի ճակատամարտից (14 սեպտեմբեր 1402 թվական) մինչև Շրուսբերի (21 հուլիս 1403 թվական) ճակատամարտ։ Պիեսի գլխավոր սյուժետային գիծը՝ ճակատամարտ թագավորի և ապստամբ բարոնների միջև։ Իրադարձությունները և Հենրի IV-ի հատկանիշները համնկնում են փաստերի հետ, որոնք հաղորդում է Ռաֆայել Հոլինշեդը իր «Քրոնիկներում»։ Համընկնում է նաև զվարճասեր մարդու դիմանկարը՝ Ուելսի արքայազնը[1] ։

Շեքսպիրը մի կողմ է թողել Հենրի IV-ի հարաբերությունները Միացյալ Թագավորության խորհրդարանի, եկեղեցու հետ և լոլարդների ճակատամարտը։ Պիեսի հեղինակը ուշադրությունը կենտրոնացնում է թագավորի և նրա նախկին դաշնակիցների ընդիմության վրա, ովքեր նրան աջակցել էին Ռիչարդ II-ի տապալման ժամանակ։

Ֆյոդոր Ալեքսանդրովիչ Բրաունի կարծիքով «Հենրի IV»-ը նոր տեսակի դրամա է, «դրամատիկական էպոս», քանի որ դրամատիկական գործողությունները քիչ են, և հեղինակը նաև դրանից է շեղում ուշադրությունը այլ կերպարներով, համարյա գլխավոր սյուժետային գծի հետ կապ չունեցող։ Քրոնիկի հերոս է հանդիսանում ոչ թե թագավորը, այլ անսկզբունքային հարբեցող պարոն Ջոն Ֆալստաֆը։Պայմանավորված ավերիչ քաղաքացիական պատերազմով, Ֆեոդալական համակարգի հեռացման բեկորները, անգլիական արիստոկրատիայի բարոյական և նյութական անկման նշան էին։ Ֆալստաֆը օժտված էր կյանքի ինքնատիպ«փիլիսոփայությամբ», որը այս անուղղելի խաբեբայն համակրելի էր դարձնում։ Նա պատրաստեր բոլորի վրա ծիծաղել, բայց առաջին հերթին ինքն իրեն՝ նա խորամանկ էր և կյանքին սթափ էր նայում։ Փառքն ու պատիվը ոչինչ են նրա համար, իսկ փողը նա սիրում էր միայն նրա համար, որ այն ուրախ կյանքի գրավականն էր։ Պիեսը հայտնի էր այս կերպարի շնորհիվ։

Շեքսպիրը «Հենրի IV»-ի առաջին մասում զարգացնում է (արդեն ուրվագծված էր «Ռիչարդ II»-ում) իր սիրելի հերոսի՝ Ուէլսյան արքայազնի թեման, ( Իվան Իվանաովիչի սահմանման) ապագա Հենրի V-րդ թագավորը։ Արքայազն Խել՝  կատարյալ և անկասկած մարդ, առողջ բանականության մարմնացում։ Թողնելով իր բակը, որտեղ նա իսկական գործ չուներ, նա զվարճանում էր խաբեբաների շրջապատում՝ ում արժեքը նա շատ լավ գիտեր, ոչ այնքան հաճույքի ցանկությունից, ինչքան «արյան և էներգիայի ավելցուկից»։ Բայց նա հավատում էր, որ կգա իր ժամը։

…распутные повадки бросив
И уплатив нежданно старый долг,
Все обману дурные ожиданья,
Являя людям светлый образ свой;
И, как в породе тёмной яркий камень,
Мой новый лик, блеснув над тьмой греховной,
Величьем больше взоров привлечёт,
Чем не усиленная фольгой доблесть.
Себе во благо обращу я злое
И, всем на диво, искуплю былое.

Գործող անձիք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հենրի IV

Ընդգծված գլխավոր հերոսներ

Զինանշան ՝ շեքսպիրյան ընտանիքի նշանաբանով Non Sanz Droict — ֆր.՝  «Ոչ առանց իրավունքի»

Լորդեր, Սպաներ, շերիֆ, բուֆետապան, պանդոկի սպասավորներ, միջանցքային, երկու կառապանով, անցորդներ և շքախումբ

Գործողությունների վայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունները տեղի են ունենում Անգլիայում XV դարի սկզբին։

Թագավոր Հենրի IV-ը ուզում է կազմակերպել Խաչակրաց արշավանքներ Պաղեստինի դեմ։ Բայց Անգլիայում անվերջ պատերազմները և անկարգությունները խանգարեցին նրա թագավոր դառնալու ծրագրին։ Պարոն Ուոյտեր Բլենտը և կոմս Ուէստմորլենդը վատ լուր են բերում ճակատամարտից։ Նրանք հաղորդում են, որ կոմս Մարչսկին, Էդմունդ Մորտիմերը (նրանք, ում Ռիչարդ II-ը իր մահաից առաջ նշանակել էր իր ժառանգորդ ), գերի են ընկել Ուելսի ապստամբության առաջնորդ Օուեն Գլենդորին։ Այնուամենայնիվ, գրաֆ Վուսթերը, կոմս Նորտումբերլանդը և նրա որդի Գոստպերը ՝ Արչիբալդ Դուգլասի գլխավորությամբ, շվեդներին հաղթանակած վերադարձան պատերազմից։ Գոտսպերը համաձայն էր ճակատամարտում գերեվարվածներին թագավորին հանձնել այն պայմանով, որ թագավորը գերությունից ազատի Մորտիմերին։ Թագավորը հրաժարվում է ազատել Մորտիմերին, ում համարում էր դավաճան, կասկածելով, որ նա մտածված է գերի ընկել Գլենդավրին, քանի որ ամուսնացած էր նրա աղջկա հետ։ Թագավորի համար Գոտսպերի գերիներին չհանձնելու որոշումը շատ վիրավորական էր։ Դժգոհ լինելով Հենրի IV-ի իշխանությունից՝ նա դառնում է բարոնների դավադրության գլուխ։ Նրանց են միանում Գլենդաուրը, Մորտիմերը , Յորքի արքեպիսկոպոս Ռիչարդ Սկրուպը և Արչիբալդ Դուգլասը։

Ուելսյան արքայազն Հենրին, զվարճանում էր բաժակի ընկերների հետ։ Արքայազնը խաբեբա Պոյնսի հետ՝ Ֆալստաֆի գլխավորությամբ, խաբեբայության միջոցով թալանել էին երկու վաճառականների։ Հենրին և Պոյնսը ավազակի նման, Ֆալստաֆի և խմբակիցների կողմից օգնություն չստանալով, վերցնում են նրանց եկամուտը։

Արքայազնը և Պոյնսը Իստչիպի պանդոկներից մեկում տոնում էին հաղթանակը։ Հայտնվում է Ֆալստաֆը, և պատմում իր տարբերակը՝ նա քաջաբար կռվել էր հակառակորդի գերակշիռ ուժերի դեմ։ Ֆալստաֆը մեղադրում էր արքայազնին, որ նա իրեն չի օգնել, իսկ երբ պարզվում է ճշմարտությունը նրա վախկոտ պահվածքի մասին, առանց ամաչելու ծիծաղում է։ Հայտնվում է սուրհանդակը՝ հաղորդագրությամբ, որ թագավորը Հենրիին պալատ է կանչում։

Այդ ժամանակ Գոթսպերը և իր կողմնակիցները հավաքում էին մեծ բանակ, որպեսզի խռովություն սկսեին և ոչնչացնեին թագավորին։

Երբ արքայազն Հենրին հանդիպում է իր հոր հետ, հայրը նախատում է նրան՝ արքայազնին ոչ վայել ապրելակերպի համար։ Արքայազնը խոստանում է հորը, որ իրեն կպահի ինչպես վայել է թագավորի որդուն և Անգլիայի ապագա թագավորին։ Այդ ամենից հետո, երբ սուրհանդակները հաղորդում են, որ թշնամին խռովության է պատրաստվում և բանակը արդեն դաշտում է, Հենրի թագավորը իր բանակի և կողմնակիցների հետ ուղղվում է դեպի պայքարի դաշտ։

Երկու կողմն էլ պատրաստվում են։ Կոմս Վերնոնը բանակցություններ է վարում թագավորի հետ։ Թագավորը խնդրում է նրան, հաղորդել խռովարարներին, որ նա կարող է նրանց ներել, եթե նրանք դադարեցնեն խռովությունը։ Բայց Վերնոնը Գոտսպերին այդ մասին չի հաղորդում։ Սկսվում է պայքարը։ Պայքարի մասնակցում էր նաև պարոն Ջոն Ֆալստաֆը, ով անընդհատ թաքնվում էր։ Նա նույնիսկ մի պահ կռվում էր Դուգլասի հետ, բայց մահացած է ձևանում, որպեսզի կարողանա փրկվել։ Պայքարում սպանում են թագավորի կողմնակից պարոն Ուոլթեր Բլենտին։ Գոտսպերը կռվում է արքայազն Հենրիի հետ, ով սպանում է նրան։ Իսկ հետո գերեվարվում են Վուստերը և Վերնոնը, ում թագավորը ուղարկում է մահապատժի։ Դուգլասը նույնպես գերեվարվում է, բայց արքայազնը նրան ազատություն է տալիս։ Այսպես նրանք հաղթահարում են խռովարարներին։ Վերջում թագավորը իր կողմնակիցների և բանակի հետ հեռանում է պայքարի դաշտից, որպեսզի զբաղվի Յորքյան արքեպիսկոպոսով, ով Նորտումբերլենդի և նոր թշնամիների հետ պատրաստվում էր նոր խռովության։

Պատմական գործիչների հարաբերակցությունը Շեքսպիրյան կերպարների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարոն Ջոն Ֆալստաֆ
  • Թագավոր Հենրի IV (1367—1413)՝ նա եղել է Ռիչարդ II-ի զարմիկը (Պլանտագենետների տոհմից), ում 1399 թվականին գահընկեց արեցին և հրամայեցին սպանել։ Շեքսպիրի քրոնիկում Հենրին իր տարիքից ավելի մեծ է երևում։ Իրականում նա մահացել է իր կյանքի քառասունյոթերորդ տարում։
  • Հենրի Ուելսի արքայազն (1387—1422) ապագա թագավոր Հենրի V՝ լեգենդի համաձայն, Շեքսպիրը արքայազնին կերտել է որպես զվարճասեր մարդ, ով իր ժամանակը անց էր կացնում կասկածելի միջավայրում, չնայած նրան, որ իր հոր օրոք նա ակտիվ մասնակցություն էր ունեցել քաղաքական գործերում։
  • Հենրի Պերսի՝մականունը Գոթսպեր (1364—1403) անգլ.՝ hotspur «տաք խթան», ականարկ Հենրի Պեսիի տաք, բուռն բնավորության մասին։ Շեքսպիրի մոտ Գոթսպերը Ուելսյան արքայազնի հասակակիցն էր, բայց իրականում, մահվան տարում նա քառասուն տարեկան էր։
  • Էդմունդ Մորտիմերի կերպարում Շեքսպիրը հետևելով Հոլինշեդին, միավորում է երկու սերունդների՝ Լայոնել Անտվերպին և նրա որդի Էդուարդ III-ին։
  • Միստրիս Կուիկլի (անգլ.՝ quick ,«արագ, արագաշարժ»)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. О։бурной молодости будущего Генриха V повествует и пьеса «The famous victories of Henry V», появившаяся в 80-х гг. XVI века

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի IV, մաս 1-ին» հոդվածին։