Հենթայ
Հենթայ (ճապոներեն՝ ヘンタイ) ճապոնական պոռնոգրաֆիկ անիմեի և մանգայի ժանր։ Բացի անիմեից և մանգայից, հենթայերը լինում են նաև այլ տեսակներով, ներառյալ գեղարվեստական գործերը և վիդեոխաղերը (հայտնի որպես էրոգե)։
Տերմինաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեքսուալ համատեքստում «հենթայ» տերմինը ունի նաև «այլասերում» կամ «աննորմալություն» իմաստները, հատկապես, երբ օգտագործվում է որպես ածական[1]։ Այս օգտագործումների դեպքում այն «変態性欲» (hentai seiyoku) արտահայտության կրճատված ձևն է, որը նշանակում է «սեքսուալ այլասերում»[2]։ Ճապոնական պոռնոգրաֆիկ ստեղծագործությունները հաճախ պարզապես նշվում են որպես **18禁** (18-կին, նշանակում է «արգելված մինչև 18 տարեկաններին») կամ **成人漫画** (սեյջին մանգա, նշանակում է «մեծահասակների մանգա»)։ «Հենթայ» տերմինի օգտագործումը Ճապոնիայում չի սահմանում կոնկրետ հատուկ ժանր։
«Հենթայ» տերմինը անգլերենում սահմանվում է այլ կերպ։ Օքսֆորդի անգլերեն բառարանը այն սահմանում է որպես «ճապոնական մանգայի և անիմեի ենթաժանր, որը բնորոշվում է չափազանց սեքսուալացված կերպարներով և սեքսուալ բովանդակությամբ պատկերներով ու սյուժեներով»[3]։
«Հենթայ» տերմինի զարգացումը"[4] | |
---|---|
Մեյջի շրջան (1868–1912) | Հիստերիա |
1917 | Այլասերված սեքսուալ ցանկություն |
1920–1930 | Աննրոմալ սեքսուալություն։ Հոմոսեքսուալ հարաբերությունների հետ կապված թեմաներ։ |
1940–1950 | Հենթայ սեյյոկու կամ «այլասերված ցանկություններ»։ |
1960 | Տերմինը հետերոսեքսուալիզացվում է, և առաջին անգամ հայտնվում է «էչչի» բառը։ |
1970 | Վերաբերում է կոնկրետ պոռնոգրաֆիկ ժանրին։ |
2000 | Ճապոնիայում տերմինը վերաբերում է տղամարդկանց հետերոսեքսուալ այլասերվածությանը, այլ ոչ թե սեքսուալ պրակտիկաների շրջանակին։ Այն նաև վերաբերում է մուլտֆիլմային ժանրին։ |
Հենթայի ազդեցությունները հասարակության վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյություն ունեն ուսումնասիրություններ պոռնոգրաֆիայի սոցիալական հետևանքների մասին, հատկապես թե ինչպես է դա անդրադառնում սեքսուալացված և օբյեկտիվացված կանանց պատկերի վրա։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչպես է հենթայը հատուկ կերպով նպաստում կանանց անձի վրա՝ վերջին շրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հենթայը նպաստում է սեքսուալ բռնությանը և կանանց ռասայականացմանը։
Ռասայական ֆետիշիզացում կանանց նկատմամբ հենթայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասիական կանանց ռասայական ֆետիշիզացումը գոյություն ուներ դեռ Արևմուտքի կայսրություններում, որտեղ Ասիացի կանայք ներկայացվում էին որպես «էկզոտիկ» կամ հնազանդ, և այդ հատկությունները իրենց հերթին ռոմանտիզացվում էին[5]։
Կլասիկ մեդիան նույնպես ներկայացնում է Ասիացի կանանց ինտիմ հարաբերությունները սպիտակամորթ տղամարդկանց հետ։ Որպես քննադատություն, նշվում է, որ սա նպաստում է այն մտքի առաջացմանը, որ Ասիացի կանանց արժեքը ուղիղ կերպով կապված է նրանց սպիտակամորդ զուգընկերների հետ[6]։
Հենթայում տարածված սյուժեները ներկայացնում են կնոջը ավելի հնազանդ դերում՝ հաճախ ընդունելով ենթարկվողի դերը։ Հենթայի աճող արևմտյան լսարանը նպաստում է այս ներկայացվածությանը Ասիացի կանանց նկատմամբ։
Ճապոնացի կանանց ֆետիշիզացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ հենթայը էրոտիկ մեդիայի լայն ժանր է, կանանց դերը շատ տարբեր է լինում, սակայն գրեթե միշտ աղջիկը ցուցադրվում է նուրբ և մեծ կրծքերով։ Հինակո Իշիկավայի հոդվածում, որը քննարկում է ճապոնացի կանանց ռասայականացում հենթայում, նշվում է, որ հենթայը ուղղակիորեն նպաստում է ճապոնացի կանանց սեքսուալ օբյեկտիվացմանն ու ստերեոտիպացմանը։ Թեև հենթայում կանանց գլխավոր հերոսների ազգությունը միշտ չէ որ հայտնի է, ֆիլմերըը հաճախ նշում են կերպարի «ճապոնացի լինելը»[7]։ Դա տեղի է ունենում կամ հագուստի միջոցով (կիմոնո), ֆիլմի տեսարանում, կամ կերպարի շարժուձևերի միջոցով։
Ըստ Իշիկավայի, այս տեսարանները նպաստում են արևմտյան աշխարհում տարածված Ասիական ֆետիշի ֆենոմենին, հատկապես նշելով 2022 թվականի Pornhub-ի վիճակագրությունները, որտեղ «հենթայ» և «ճապոնական» բառերը հայտնվում են որպես ամենաշատ որոնված տերմիններ։
Դեմոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2017 թվականին Pornhub-ի տվյալների, ամենից շատ հենթայ դիտողները տղամարդիկ են[8]։ Պատրիկ Վ. Գալբրեյթը և Ջեսիկա Բաուենս-Սուգիմոտոն նշում են, որ հենթայ մանգան գրավում է «բազմազան ընթերցողների, որոնց մեջ, իհարկե, կան նաև կանայք»[9]։ Հենթայ ժանրն ընդգրկում է լայն լսարան, որը տարեցտարի աճում է։ Անիմեները, որոնցում պատկերվում են նորմալ սեքսուալ իրավիճակներ, ունեն ավելի քիչ հաջողություն, քան նրանք, որոնք խախտում են սոցիալական նորմերը, ինչպիսիք են դպրոցներում սեքսը կամ բոնդաժը[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Livia, Anna; Kira, Hall (1997). Queerly Phrased: Language, Gender, and Sexuality. Oxford University Press.
- ↑ McLelland, Mark (January 2006). «A Short History of Hentai». Intersections: Gender, History and Culture in the Asian Context (12). hdl:1885/8673. Արխիվացված օրիգինալից 22 June 2017-ին. Վերցված է 14 July 2014-ին.
- ↑ «hentai». Oxford Dictionary Online. Oxford University Press. Արխիվացված է օրիգինալից 6 August 2013-ին. Վերցված է 25 April 2013-ին.
- ↑ Josephy-Hernández, Daniel E (January 2017). «Fansubbing Hentai Anime: Users, Distribution, Censorship and Ethics». Researchgate. էջ 175.
- ↑ Ishikawa, Hinako (May 2024). «"Negotiating Hentai: Racial Fetishization of Japanese Women and Reclamation of Sexual Agency"». Վերցված է October 8, 2024-ին.
- ↑ Pires, Isabel (2024-02-02). «A Lotus or a Dragon? - The orientalization and fetishization of Asian women's bodies». Ciência & Saúde Coletiva (անգլերեն). 29 (2): e03592023. doi:10.1590/1413-81232024292.03592023. hdl:10451/63741. ISSN 1413-8123. PMID 38324824.
- ↑ Barancovaitė-Skindaravičienė, Kristina (2013). «Construction of Gender Images in Japanese Pornographic Anime». Regioninės studijos (English) (7): 9–29. ISSN 2029-2074.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Scott, Grace Lisa (9 January 2019). «Pornhub's Stats for 2017 Reveal How Much We Love Hentai and Minecraft». Inverse (անգլերեն). Վերցված է 2019-11-10-ին.
- ↑ Nagayama, Kaoru (2020). «Translators' Introduction: Eromanga in the Global Now» (PDF). Erotic Comics in Japan: An Introduction to Eromanga. Translated by Galbraith, Patrick W.; Bauwens-Sugimoto, Jessica. Amsterdam: Amsterdam University Press. էջ 27. ISBN 978-94-6372-712-9. OCLC 1160012499.
- ↑ «Bizarre sex sells in weird world of manga». New Zealand Herald. Auckland, New Zealand: Independent Print Ltd. 5 February 2011. Արխիվացված է օրիգինալից 11 June 2014-ին. Վերցված է 2 May 2013-ին.