Jump to content

Հելեն Մարտինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելեն Մարտինս
Ծնվել էդեկտեմբերի 23, 1897(1897-12-23)[1]
ԾննդավայրՆյու Բետեսդա, Camdeboo Local Municipality, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ
Մահացել էօգոստոսի 8, 1976(1976-08-08)[1] (78 տարեկան)
Վախճանի վայրըԽրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
Ստեղծագործություն(ներ)Բվի տունը
Մասնագիտություննկարչուհի և քանդակագործ

Հելեն Մարտինս (անգլ.՝ Helen Martins, դեկտեմբերի 23, 1897(1897-12-23)[1], Նյու Բետեսդա, Camdeboo Local Municipality, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ - օգոստոսի 8, 1976(1976-08-08)[1], Խրաաֆ-Ռեյնետ, Սառա Բաարտման, Արևելյան Կապ, ՀԱՀ), ինքնուս նկարիչ և քանդակագործ, ար բրյուտ արվեստագետ[2], ստեղծել է «Բվի տունը» (The Owl House), որն անսովոր ձևավորված տուն և բակ է՝ ավելի քան 300 բետոնե քանդակներով։ Այս տան պատերը, առաստաղը և դռները զարդարված են բազմագույն ապակիներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հելեն Մարտինսը ծնվել է 1897 թվականին Արևելյան Կապի Նյու Բետեսդա գյուղում, Պիեռ Յակոբուս Մարտինսի և Էսթեր Կատարինա Կոռնելիա վան դեր Մերվեի ընտանիքում։ Ընտանիքի վեց երեխաներից կրտսերն էր, սովորել է Գրաաֆ-Ռեյնետի քոլեջում, որից հետո որպես ուսուցչուհի աշխատել է Տրանսվաալի տարբեր վայրերում։ Մեկ տարի անց ամուսնացել է գործընկերոջ՝ Ուիլյամ Յոհանես Պինաարի հետ[3][4]։ Ամուսնությունն անհաջող էր, և 1926 թվականին նրանք բաժանվեցին։ 1928 թվականին Հելեն Մարտինսը վերադառնում է Նյու Բետեսդա և զբաղվում ծնողների խնամքով[3]։ Նրա մայրը մահացել է 1941 թվականին, իսկ հայրը 1945 թվականին։ Նախքան հոր մահը Հելենը նրան տեղափոխեց առանձին սենյակ, որտեղ պատուհաններ չկային, իսկ պատերը ներկված էին սև գույնով, այնտեղ կար միայն վառարան և մահճակալ։ Նա այդպես արեց, քանի որ հայրը խիստ վիրավորել էր իրեն։ Ծնողները ժառանգություն էին թողել տունը, որոնց մահից հետո Հելենը ձեռնամուխ եղավ դրա վերափոխմանը։ Հետագա տարիներին նա ավելի կտրվեց արտաքին աշխարհից, տանից դուրս գալով միայն ամիսը մեկ անգամ, որպեսզի փոստային բաժանմունքից ստանա կենսաթոշակը։ Համագյուղացիները նրա արվեստին վերաբերվում էին ծաղրանքով և կասկածանքով։

Չնայած այն հանգամանքին, որ Հելենը սովորաբար խուսափում էր մարդկանց հետ շփվելուց, տարին մեկ անգամ սուրբ ծննդյան տոներին նա բացում էր իր տան դռները և հրավիրում համագյուղացիներին տեսնելու հայելիները, որմնանկարները և ապակենկարները, որոնք լուսավորված էին բազմաթիվ մոմերով։

1964 թվականին նա վարձում է ճանապարհորդ ոչխար խուզող Կուս Մալգասին (Koos Malgas) տան բակում բետոնե քանդակների պատրաստման աշխատանքներին օգնելու համար։ Մալգասը դարձավ նրա գործընկերը և մնաց Հելենի կողքին նրա կյանքի վերջին 12 տարիներին։ Քանի որ Մալգասը գունամորթ էր, նրանց սերտ հարաբերությունները շրջապատի կողմից մեծ պարսավանքով ընդունվեցին (ՀԱՀ-ում այդ ժամանակ ապարտհեյդ էր)։

1976 թվականին Հելենը սկսեց կորցնել տեսողությունը։ Չպատկերացնելով իր կյանքն առանց լույսի, նա ինքնասպանություն գործեց՝ խմելով նատրիումի հիդրօքսիդ[3][5][6]։ Երեք օր անց նա մահացավ Գրաֆֆ-Ռեյնետի հիվանդանոցում[7]։

Կուս Մագլասը մնաց այդ տանը ևս երկու տարի, այնուհետև փոխադրվեց Վորչեսթեր (Worcester), բայց 1991 թվականին վերադարձավ, որպեսզի տունը վերանորոգի, որը հռչակվեց ազգային հուշարձան։

Աթոլ Ֆուգարդը (Athol Fugard) Հելեն Մարտինսի կյանքի մոտիվներով[8] 1958 թվականին հրատարակեց «Ճանապարհ դեպի Մեքքա» (The Road to Mecca) պիեսը, որը 1992 թվականին էկրանավորվեց։

Հելեն Մարտինսի ցանկությամբ[9] Բվի տունը պահպանվել է որպես թանգարան։ 1991 թվականին Բվի տան ընկերները հոգացին, որ Կուս Մագլասը վերադառնա Նյու Բետեսդա և հոգ տանի տան մասին։ 1996 թվականին ձևավորվեց Բվի տան հիմնադրամը[10]։ 1989 թվականին տունը ճանաչվել է տեղական ազգային հուշարձան[11]։ 1992 թվականին այն բացվել է որպես թանգարան[12]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gotthardt, Alexxa (2018 թ․ հունիսի 13). «The South African Teacher Who Turned Her Home into a Sanctuary of Color and Light». Artsy. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
  • Lyster, Rosa (2018 թ․ փետրվարի 1). «A Visit to South Africa's Strange, Astonishing Owl House». The New Yorker. ISSN 0028-792X.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
  2. «Helen Martins». Outsider Art Now. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ross, Sue Imrie (1997). This is my world : the life of Helen Martins, creator of the Owl House. Cape Town: Oxford University Press. ISBN 978-0195715163.
  4. «The Extraordinary Life of Helen Martins». lynnssite. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  5. Emslie, Anne (1997). A journey through the Owl House. Johannesburg: Penguin Books. էջ 3. ISBN 9780140255560.
  6. Smiedt, David (2004). Are we there yet : chasing a childhood through South Africa. St. Lucia, Qld.: University of Queensland Press. էջ 289. ISBN 978-0702233845.
  7. «Helen Martins – The owlhouse». theowlhouse.co.za. Վերցված է 2016 թ․ մարտի 4-ին.
  8. «The Owl House of Nieu-Bethesda». Encounter South Africa. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  9. «Helen Elizabeth Martins». South African History Online. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  10. «The Owl House, Nieu-Bethesda, South Africa». PBS Independent Lens. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 11-ին.
  11. Verwey, E. J. (1995). New dictionary of South African biography (1st ed.). Pretoria: HSRC Publishers. էջեր 160–162. ISBN 9780796916488.
  12. Plessis, Heather du (2000). Tourism destinations southern Africa. [Kenwyn, South Africa]: Juta. էջ 152. ISBN 9780702152726.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]