Jump to content

Հելենա Դեմակովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հելենա Դեմակովա
լատիշ․՝ Helēna Demakova
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1959(1959-09-03)[1] (65 տարեկան)
ԾննդավայրՌիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Լատվիա
ԿրթությունԼատվիայի համալսարան և Լատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ, արվեստագետ և համադրող
Զբաղեցրած պաշտոններԼատվիայի Սեյմի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր, Լատվիայի Սեյմի պատգամավոր և Մշակույթի նախարար
ԿուսակցությունԺողովրդական կուսակցություն

Հելենա Դեմակովա (լատիշ․՝ Helēna Demakova, սեպտեմբերի 3, 1959(1959-09-03)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), արվեստի լատվիացի պատմաբան, ցուցահանդեսների կուրատոր և քաղաքական գործիչ։ Աշխատել է որպես Լատվիայի Մշակույթի նախարար 2004-2009 թվականներին, ինչպես նաև` եղել է 9-րդ Սեյմի (Լատվիայի Խորհրդարան) անդամ և Լատվիայի արվեստի ակադեմիայի դասախոս։

Դեմակովան եղել է Մարինա Աինբինդերի անհատական աշակերտը 1978-1982 թվականներին` ավարտելով Լատվիայի արվեստի ակադեմիայի եռամյա նախապատրաստական դասընթացը։ 1987 թվականին բակալավրի աստիճան է ստացել Լատվիայի համալսարանի Օտար լեզուների ֆակուլտետից և մագիստրոսի աստիճան` Լատվիայի մշակույթի ակադեմիայից։

Մասնագիտական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմակովան սկսել է ցուցահանդեսներ կազմակերպել 1990 թվականից և իրականացրել է մոտավորապես 40 լատվիական ու միջազգային ցուցադրություն[2]։ Որպես կուրատոր նա հիմնականում կենտրոնացած է լատվիական ու Բալթյան շրջանի ժամանակակից արվեստի ուղղությամբ, ներառյալ հետխորհրդային տարածքի վերջին տարիների արվեստն ու հանրային վայրերում ներկայացվող արվեստի գործերը[3][4][5][6]։ 1998-2002 թվականներին Դեմակովան եղել է Լատվիայի Սեյմի պատգամավոր Ժողովրդական կուսակցության կողմից[2]։ 2004-2009 թվականներին եղել է Լատվիայի Հանրապետության Մշակույթի նախարար[7]։ Պաշտոնի ստանձնումից կարճ ժամանակ անց նա սկսել է ուշադրություն դարձնել լատվերեն լեզվի, լատվիական պատմության ու մշակույթի պահպանման կարևորությանը երկրի ազգային ինքնության տեսանկյունից[8]։ 2009 թվականից նա չի շարունակում իր պաշտոնավարումը առողջական խնդիրների պատճառով[9]։ Նրա մոտ ախտորոշվում է ոսկրային վարակ[7]։ Քաղաքական կարիերիայի ընթացքում Դեմակովայի կարևոր նախաձեռնություններից են տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների զարգացումը` մշակույթի ու արվեստի ոլորտներին օժանդակելու համար։ Ուշ 1990-ականներին Դեմակովան գրանտներ և օժանդակություն է ապահովում Լատվիայի Կոնսորտիում գրադարանի համար, որը, սակայն, չի իրագործվում ըստ նախատեսվածի[10]։ Նա այնուամենայնիվ շարունակում է աշխատել երկրի ազգային գրադարանի համար։ Դեմակովան մեծապես ներգրավված էր Լատվիայի ազգային գրադարանի կառուցման գործում (2008)[11]։ Գրադարանի շինարարությունը գրեթե միանգամից հանդիպում է գրադարանի հակառակորդների դիմադրությանը։ «Նոր ժամանակ» աջ ընդդիմադիր կուսակցությունը փորձում է դադարեցնել նախագիծը[12]։ Դեմակովան դժվար պայքար է մղում գրադարանի կառուցման համար, անգամ քննադատության ենթարկվելով երկրի նախագահ Վալդիս Զալտերսի կողմից[13]։ Նա նաև ներգրավված էր «Ժառանգություն 2018» ծրագրում, որը նախատեսում է վերանորոգել մշակութային հուշարձան հանդիսացող բոլոր պետական կառույցները[14], մասնակցել է շրջանների քաղաքային կենտրոններում համերգասրահներ կառուցելու ծրագրին, որի արդյուքնում համերգասրահներ են բացվել Ռեզենկե (2013), Սեսիս (2014) և Լիեպաջա (2015) քաղաքներում[15], ինչպես նաև ղեկավարել է խորհրդային համակարգի օկուպացիայի զոհերի հիշատակը հարգող հուշարձանի կառուցման մրցույթը։ Դեմակովան նաև մասնակցել է մի շարք լայնամասշտաբ մշակութային փառատոնների կազմակերպմանը, այդ թվում` «Զարմանալի Լատվիա» (Pārsteidzošā Latvija, 2005, Ֆրանսիա), Ֆրանսիական գարուն (Francijas pavasaris, 2007, Լատվիա), Օ՜, Գերմանիա (O! Vācija, գերմանական մշակութային փառատոն, Լատվիա, 2008), Լատվիական մշակույթի փառատոն Ռուսաստանում (2007/2008) և Ռուսական մշակույթի փառատոն Լատվիայում (2008)։ 2005 թվականին, Լատվիայի մշակույթի նախարար եղած տարիներին, Դեմակովան պայմանագիր է ստորագրել ANLV բանկի հետ` Լատվիայի ժամանակակից արվեստի ապագա թանգարանի համար արվեստի հավաքածու ստեղծելու վերաբերյալ։ Նրա` Մշակույթի նախարար եղած տարիներին ստեղծվել են Sinfonietta Rīga նվագախումբը (2006), Վենտսփիլսում տեղակայվել է Գրողների և թարգմանիչների տունը (2006), Bill and Melinda Gates Foundation-ը 16.2 միլիոն ամերիկյան դոլար է նվիրաբերել` լատվիական քաղաքային գրադարաններում համակարգիչների ներդնելու համար (2006)[16], հիմնվել է Ռոմանս Սութայի և Ալեքսանդրա Բելկովայի թանգարանն ու բացվել է որպես Լատվիայի արվեստի ազգային թանգարանի մասնաճյուղ (2008), ինչպես նաև` սկսվել ու ավարտվել է Ռիգայի Դաիլի թատրոնի վերակառուցումը։ 2008 թվականի գլոբալ ֆինանսական ճգնաժամի ժամանակ Ռիգայում համերգարսահի և Ժամանակակից արվեստի թանգարանի կառուցումը դադարեցվել է։

  • Երեք աստղ շքանշան (Լատվիա, 2014)
  • Արվետսի և գիտության շքանշան, մշակույթի ոլորտում Ֆրանսիայի բարձրագույն պարգև (Ֆրանսիա, 2007)
  • Մեդալ մշակութային վաստակի համար (Լեհաստան, 2007)

Ցուցահանդեսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միդսոմերի գիշերային երազ, Ռաումա արվեստի թանգարան, Ֆինլանդիա
  • Հուշարձան, միջազգային ցուցահանդես Ռիգայի հանրային վայրերում, 1995
  • Արվեստի նավահանգիստ, միջազգային ցուցահանդես Կոտկայի հանրային վայրերում, Ֆինլանդիա, 1995
  • Անձնական ժամանակ. լատվիական, էստոնական ու լիտվական արվեստ, 1945–1996” ցուցահանդեսի լատվիական բաժին. Վարշավա, Լեհաստան և Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան, 1996
  • Պատմություններ, պատմողներ, Լատվիայի ազգային պավիլիոն Վենետիկի Բիենալեում, 1999
  • Ռիգայի 800 կախարդական ֆլեյտաներ, Լատվիայի ազգային պավիլիոն Վենետեիկի Բիենալեում, 2001
  • Բալթյան անվտանգություն, Արլանդա օդանավակայան, Ստոկհոլմ, 2000
  • 2 շոու, լատվիացի ու լիտվացի երիտասարդ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես, Ժամանակակից արվեստի կենտրոն, Վիլնյուս, 2003
  • Արվեստի ժամանակավոր ցուցադրություն, Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոց, Ռիգա, 2005
  • Թեսթ, Ռիգայի ժամանակակից արվեստի ապագա թանգարանի աշխատանքների հավաքածուի ցուցադրություն, Լատվիայի արվեստի ազգային թանգարան, 2012
  • Ողջունող գլուխ, լատվիական ժամանակակից արվեստի թանգարան, Լատվիայի երկաթգծային պատմության թանգարան, 2014
  • Ինքնություն. Լատվիական ժամանակակից արվեստի պատմություն, Լատվիայի ազգային գրադարան, 2014-2015

Սոցիալական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարսել Պրուստի ընկերների ասոցիացիայի նախագահ (Ռիգա, սկսած 2010 թվականից)
  • «Ռիգայի ժամանակակից արվեստի թանգարանի համար նյութերի ստեղծման» ասոցիացիայի խորհրդի անդամ
  • Սև-Բալթյան ծովերի միություն կազմակերպության հիմնադիր (2008)
  • Լատվիայի արվեստի ազգային թանգարանի գիտական խորհրդի անդամ (սկսած 2010 թվականից)
  • Ռիգայի ժամանակակից արվեստի ապագա թանգարանի փորձագետների միջազգային խորհրդի անդամ (սկսած 2005 թվականից)
  • Լատվիայի օկուպացիայի թանգարանի խորհրդի անդամ (սկսած 2008 թվականից)
  • Լատվիայի արվեստագետների միության անդամ (սկսած 1989 թվականից)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 MAK (польск.)
  2. 2,0 2,1 «Helena Demakova». Associazione “Amici della Musica”. 2006. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  3. «2 Show. Young Art from Latvia and Lithuania». Contemporary Art Center (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  4. «About the Competition-Exhibition "Riga Smiles"». www.artinpublicspace.lv (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  5. «Helēna Demakova: Riga's new public art programme: a private gesture for the public good (in Latvian)». TÊTE-À-TÊTE (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 20-ին.
  6. Museum, Jane Voorhees Zimmerli Art (2001 թ․ հունվարի 1). Art of the Baltics: The Struggle for Freedom of Artistic Expression Under the Soviets, 1945-1991 (անգլերեն). Rutgers University Press. ISBN 9780813530420.
  7. 7,0 7,1 Straumanis, Andris (2009 թ․ հունվարի 13). «Citing Health, Culture Minister Demakova Resigns». Latvians Online. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  8. Kruk, Sergei (2005). Ozolina, Zaneta (ed.). Latvians and Latvia's Residents: Representation of National Identity in Public and Private Discourse (PDF). Latvijas Universitate. էջեր 101–102. ISBN 9984770672. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.(չաշխատող հղում)
  9. Ikstens, Janis (2010 թ․ դեկտեմբեր). «Latvia». European Journal of Political Research. 49 (7): 1049. doi:10.1111/j.1475-6765.2010.01961.x. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին. {{cite journal}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  10. Quandt, Richard E. (2002). The Changing Landscape in Eastern Europe: A Personal Perspective on Philanthropy and Technology Transfer. New York: Oxford University Press. էջեր 266, 269. ISBN 978-0195146691.
  11. Slava, Laima (2005). «Interview with Helena Demakova». Studi Ja. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  12. «Latvian National Library». Kultra un Attistiba. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  13. Archdeacon, Talis Saule (2007 թ․ դեկտեմբերի 12). «Dark Times Ahead for the 'Castle of Light?'». The Baltic Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  14. «Valdības lēmums finansēt Lielās ģildes restaurāciju ir vēsturisks lēmums» (Latvian). Tvnet.lv. Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Midgette, Anne (2006 թ․ հուլիսի 16). «In Riga, Creating an Identity Through the Arts». The New York Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  16. «Minister of Culture Visits the U.S.». Embassy of the Republic of Latvia to the United States of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.