Հարսանիք թիկունքում (ֆիլմ)
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | մելոդրամա |
Պրեմիերա | 2021թ հունվարի 28 |
Լեզու | հայերեն |
Ռեժիսոր | Արշալույս Հարությունյան |
Պրոդյուսեր | Արման Միտոյան |
Սցենարի հեղինակ | Անահիտ Աղասարյան |
Օպերատոր | Սուրեն Թադևոսյան |
Երաժշտություն | Հայկո |
Նկարիչներ | Գարեգին Եվանգուլյան և Լուսինե Խաչատրյան |
Կինոընկերություն | «Միտոյան Պրոդաքշն» |
Պաշտոնական կայքէջ | |
Թրեյլեր | https://www.youtube.com/watch?v=Pt5TlFdE1XA |
«Հարսանիք Թիկունքում» ներկայացումը էկրանավորվել է 2020 թվականին։
Կինոնկարի երևանյան առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 28-ին, «Կինոպարկ» կինոթատրոնում։
Ֆիլմը նվիրվում է հայ զինվորին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հարսանիք թիկունքում» ֆիլմի իրադարձությունները ծավալվում են 2016 թվականին տեղի ունեցած Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Ֆիլմը 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմում Թալիշում զոհված գյումրեցի Հրաչ Գալստյանի մասին է։ Գործողությունները տեղի են ունենում ոչ թե մարտի դաշտում, այլ թիկունքում։ Սյուժեի հիմքում գյումրեցի ընտանիքի պատմություն է, որտեղ պատրաստվում են գերդաստանի միակ արու զավակին ամուսնացնել։ Ներկայացվում են ապրիլի 2-ի դեպքերը, թե ինչպես են հարսանիքին գալիս ընտանիքի՝ արտագաղթած և աշխարհի տարբեր ծայրերում ապրող հարազատները։ Սակայն, ցավոք, պատերազմի հետևանքով հարսանիքը կիսատ է մնում, հերոսը ստիպված թողնում է հարսնացուին ու մեկնում ռազմադաշտ։ Առանց կրակոցի, առանց վառոդի հոտի, առանց խրամատի ու մահվան տեսարանի. ընդամենը մեկ ընտանիքի պատմության միջոցով ներկայացվում է ապրիլյան քառօրյայի ողջ ողբերգությունը՝ միաժամանակ շեշտելով, որ չնայած ծանր փորձությանը՝ կյանքը շարունակվում է[1]։
Ֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյումրու դրամատիկական թատրոնի ամենապահանջված «Հարսանիք թիկունքում» ներկայացումը արդեն որպես ֆիլմը մեծ էկրան է բարձրացել հունվարին։
65 անգամ հանդիսատեսին ներկայացված բեմադրությունը դեռ պահանջված էր հանդիսատեսի կողմից։ Քանի որ այն դիտելու ցանկություն ունեին նաև սփյուռքում, որոշվեց ներկայացման հիման վրա ֆիլմ նկարել նույն դերասանական կազմով։ Այս ֆորմատով առաջին անգամ է Հայաստանում ֆիլմ նկարահանվում, ասում է ռեժիսոր Արշալույս Հարությունյանը[2]։
Ֆիլմի թրեյլերը
[խմբագրել | խմբագրել կոդը]https://www.youtube.com/watch?v=Pt5TlFdE1XA
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ֆիլմի ֆեյսբուկյան էջ / Messenger DM». Facebook. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
- ↑ ««Հարսանիք թիկունքում» ներկայացումն արդեն որպես ֆիլմ ապրիլին մեծ էկրան կբարձրանա». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
3. https://escs.am/am/news/7727
Դիտել ֆիլմն առցանց
[խմբագրել | խմբագրել կոդը]