Հաշեմ Սաֆիեդին
Հաշեմ Սաֆիեդին արաբ․՝ هاشم صفي الدين | |
---|---|
Ծնվել է | մայիսի 3, 1964 |
Ծննդավայր | Դեյր Քանուն Էն Նահր, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան |
Մահացել է | հոկտեմբերի 3, 2024[1][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Հարեթ Հրեյք, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Կրոն | շիա իսլամ |
Կրթություն | University of Qom? և Najaf Seminary? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, 'ālim և զորավար |
Կուսակցություն | Հեզբոլլահ[3] |
Երեխաներ | Ridha Safieddine? |
Hachem Safieddine Վիքիպահեստում |
Հաշեմ Սաֆիեդին ( արաբ․՝ هاشم صفي الدين, մայիսի 3, 1964, Դեյր Քանուն Էն Նահր, Սուրի շրջան, Հարավային Լիբանան, Լիբանան - հոկտեմբերի 3, 2024[1][2], Հարեթ Հրեյք, Լեռնային Լիբանան, Լիբանան) լիբանանցի շիա հոգևորական, որ 2001 թվականից զբաղեցրել է Հեզբոլլահի գործադիր խորհրդի ղեկավարի պաշտոնը։ Հասան Նասրալլահի մորաքրոջ որդին է։ Սաֆիեդդինը, ընդհանուր առմամբ, համարվում էր «թիվ երկու» Հեզբոլլահում մինչև Նասրալլահի սպանությունը 2024 թվականին[4][5]։ Միացյալ Նահանգները Սաֆիեդդինին հայտարարվել է հատուկ նշանակության գլոբալ ահաբեկիչ, իսկ Սաուդյան Արաբիան՝ ահաբեկիչ[6][7][8]։
Հաղորդվում է, որ 2024 թվականի հոկտեմբերին Սաֆիեդդինը Բեյրութում իսրայելական ավիահարվածի թիրախ է դարձել, բայց հաստատում չկա[9]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆիեդդինը ծնվել է 1964 թվականին հարավային Լիբանանի Դեյր Քանուն Էն Նարում՝ հարգված շիա ընտանիքում[10]: Նա Հասան Նասրալլայի մորական կողմից զարմիկն է[11][12]։ Նրա եղբայրը՝ Աբդալլահ Սաֆիեդդինը, «Հեզբոլլահի» ներկայացուցիչն է Իրանում [10] և, ըստ «Կասանդրա» նախագծի եզրակացությունների, վերահսկում է զենքի, կանխիկ գումարների, առևտրային ապրանքների և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ցանցերը, ինչպես նաև ապահովում է Իրանի գաղտնի միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերի փողերի լվացումը և պահեստամասերի ու տեխնոլոգիաների գնումը[13][14][15]։
Սաֆիեդինը աստվածաբանություն է սովորել Նաջաֆում, Իրաք և Կում, Իրան, Նասրալլայի հետ միասին[16], մինչև 1994 թվականին Հասան Նասրալլահի կողմից նրան հետ են կանչեց Լիբանան[17][18] և այդ ժամանակվանից Նասրալլահի կողմից որպես իրավահաջորդ է պատրաստվե[19]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1995 թվականին Սաֆիեդդինը մտել է Մեջլիս ալ-Շուրա (Խորհրդակցական ժողով)՝ Հեզբոլլահի բարձրագույն խորհուրդ[20], որից հետո նա գործել է Իմադ Մուղնիյեի օրոք, մինչև վերջինիս սպանությունը 2008 թվականին։ Նա նաև նշանակվել է Ջիհադի խորհրդի ղեկավար:[20] Գործադիր խորհուրդը, որի նախագահը նա է, վերահսկում է Հեզբոլլահի քաղաքական, սոցիալական և կրթական գործունեությունը[21][22]:
Մինչ Նասրալլահի սպանությունը՝ 2024 թվականի սեպտեմբերի 27-ին, Սաֆիեդդինը Հեզբոլլահի երեք գլխավոր առաջնորդներից է եղել։ Մյուս երկուսն էին Հասան Նասրալլահը և Նաիմ Քասեմը[23]։ Նա համարվում էր Նասրալահի հաջորդողը[24]։
Հաղորդվում է, որ 2006 թվականին Սաֆիեդդինին Իրանը նշանակելլ է Հասան Նասրալլայի հնարավոր իրավահաջորդ Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի պաշտոնում[25][26]:
Սաֆիեդդինը վեց հոգևորականներից մեկն է, որոնք Հեզբոլլահի շուրայի խորհրդի անդամ են[27]: Նա խմբի գործադիր խորհրդի ղեկավարն է, որը հայտնի է նաև որպես Շուրա Թանֆիզիահ[28], որի կազմում նա ընտրվել է 2001 թվականի հուլիսին կայացած գլխավոր ասամբլեայի ժողովում[29][30]։ Նա որոշող խորհրդակցական խորհրդի (Շուրա ալ-Քարար) ինը անդամներից մեկն է, որը խմբի բարձրագույն մարմինն է[31]
2008 թվականի հոկտեմբերին Սաֆիեդդինն ընտրվել է Նասրալլահին հաջորդելու որպես Հեզբոլլահի գլխավոր քարտուղարի ընդհանուր ժողովում[32][33]։ Նրա՝ Նասրալլայի ժառանգորդ նշանակվելուն աջակցել են իրանցիները[34]: 2009 թվականին Սաֆիեդդինը կրկին ընտրվել է Շուրայի խորհրդի անդամ[35]։ 2010 թվականի նոյեմբերին նա նշանակվել է Հարավային Լիբանանի շրջանի Հեզբոլլահի ռազմական հրամանատար[36]։
2017 թվականին Սաֆիեդդինը ԱՄՆ Պետդեպարտամենտի[37] և Սաուդյան Արաբիայի կողմից ճանաչվել է ահաբեկիչ[38][39]։ 2018 թվականի մայիսին Սաֆիեդդինը և Հեզբոլլահի ինը այլ բարձրաստիճան գործիչներ (ներառյալ Նասրալլահը և Նաիմ Քասեմը) պատժամիջոցների են ենթարկվել ԱՄՆ-ի և նրա մի քանի արաբ դաշնակիցների կողմից (ներառյալ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Բահրեյնը[40]):
Այն բանից հետո, երբ Նասրալլահը սպանվել է 2024 թվականի սեպտեմբերին իսրայելական ավիահարվածի ժամանակ Հեզբոլլահի կենտրոնակայանի վրա, Սաֆիեդդինը համարվում էր նրա իրավահաջորդի առաջատար թեկնածու[41]ն: Նա ճանաչված է Նասրալլահի հետ իր նմանությամբ թե՛ արտաքինով, թե՛ խոսելու ձևով, մասնավորապես, ներառյալ ընդհանուր խոսքի խանգարումը [42] և ամուր կապեր ունի Իրանի ռեժիմի և Այաթոլլահի հետ[43]: Նասրալլայի մահից հետո սաուդյան «Ալ Արաբիա» և «Ալ Հադաթ» լրատվականները հայտնել են, որ Սաֆիեդդինը պաշտոնապես նշանակվել է որպես նրա իրավահաջորդ, թեև Հեզբոլլահը հերքել է դա Telegram-ի միջոցով[44]:
2024 թվականի հոկտեմբերի 4-ին Իսրայելը բազմաթիվ հարվածներ է հասցրել՝ օգտագործելով բունկերային ռումբեր Բեյրութում՝ թիրախավորելով Սաֆիեդդինին: Նրա ներկայիս կարգավիճակն անհայտ է[45]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆիեդինն ամուսնացած է Ռաիդա Ֆաքիհի հետ։ 2020 թվականի հունիսին նրանց ավագ որդին՝ Ռեզան, ամուսնացել է իրանցի ռազմական սպա, այդ տարվա հունվարին Իրաքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածից սպանված Ղասեմ Սոլեյմանիի կրտսեր դստեր՝ Զեյնաբ Սոլեյմանիի հետ[46][47]։
Հակասություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Լիբանանում գործող երկու ընկերությունների՝ Arch Consulting-ի և Meamar Construction-ի դեմ: Երկու ընկերություններն էլ ենթարկվում են Հեզբոլլահի գործադիր խորհրդին[48], առաջնորդություն և ուղղություն են ստանում Սաֆիեդդինից և սուլթան Խալիֆահ Ասադից[49][50][51] և մեղադրվում են Հեզբոլլահի ղեկավարության հաշիվներին դրամական փոխանցումները թաքցնելու մեջ, «մինչդեռ լիբանանցիները տառապում են ոչ ադեկվատ ծառայություններից»[48][51]։
2024 թվականին ենթադրվում էր, որ Սաֆիեդինի ավագ որդին՝ Ռեզան, ձերբակալվել է Իսրայելի օգտին լրտեսելու մեղադրանքով։ Մեղադրանքները հերքվել են[52]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Israeli army claims Hezbollah's Executive Council head Safieddine killed in Beirut airstrike — Anadolu Agency.
- ↑ 2,0 2,1 2,2 Israel confirms killing Hashem Safieddine, potential successor of slain Hezbollah chief Nasrallah — Arab News.
- ↑ Hashem Safieddine — OpenSanctions.
- ↑ Tal Beeri (2022-06-08). «Hashem Safi al-Din – Head of Hezbollah's Executive Council (and Hassan Nasrallah's Designated Successor?)». Alma Research and Education Center. Վերցված է 2023-01-15-ին.
- ↑ «Lebanon: Hezbollah's Rising Star». Stratfor. 17 November 2009. Վերցված է 15 March 2013-ին.
- ↑ David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
- ↑ «State Department Terrorist Designations of Hashem Safieddine and Muhammad al-Isawi». United States Department of State. 19 May 2017. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
- ↑ «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's potential successor?».
- ↑ «Israel targets potential Hezbollah successor in Beirut airstrike». Axios. 3 October 2024.
- ↑ 10,0 10,1 «Senior Hezbollah figure Hashem Safi al-Din publicly stated Hezbollah participates in the campaign in south Syria». Intelligence and Terrorism Information Center. 29 July 2018.
- ↑ Ahmad Rafat (7 July 2020). «A Marriage of Convenience Bolsters Iran's Mideast Presence». Kayhan Life. Վերցված է 7 July 2020-ին.
- ↑ Daou, Marc (1 October 2024). «'Easy' choice: Hezbollah's likely new leader is Nasrallah's cousin, Hashem Safieddine». France 24. Արխիվացված օրիգինալից 2 October 2024-ին.
- ↑ «The secret backstory of how Obama let Hezbollah off the hook». POLITICO. Վերցված է 2024-09-30-ին.
- ↑ «Abdallah Safi-Al-Din». Counter Extremism Project (անգլերեն). Վերցված է 2024-09-30-ին.
- ↑ «Treasury Targets Key Hizballah Financing Network and Iranian Conduit». U.S. Department of the Treasury (անգլերեն). 2024-09-20. Վերցված է 2024-09-30-ին.
- ↑ «Sayyed Nasrallah re-elected for another term». The Weekly Middle East Reporter. 5 December 2009. Վերցված է 24 March 2013-ին.
- ↑ David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
- ↑ David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
- ↑ «Who is Hashem Safieddine, potential new leader of Hezbollah?». www.aa.com.tr. Վերցված է 2024-09-29-ին.
- ↑ 20,0 20,1 David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
- ↑ «State Department Terrorist Designations of Hashem Safieddine and Muhammad al-Isawi». United States Department of State. 19 May 2017. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
- ↑ John Davison (21 May 2017). Mark Potter (ed.). «Hezbollah calls U.S. administration 'mentally impeded' during Trump Saudi visit». Արխիվացված է օրիգինալից 17 August 2019-ին. Վերցված է 17 August 2019-ին. «Sayyed Hashem Safieddine, president of the Iran-backed Shi'ite group's executive council, said Washington would not be able to do any real harm to Hezbollah.»
- ↑ «IRGC-Hezbollah Captagon Ring Compromised by War Over Profits». Middle East Transparent. 27 April 2012. Արխիվացված է օրիգինալից 21 September 2013-ին. Վերցված է 22 March 2013-ին.
- ↑ «Sayyed Nasrallah re-elected for another term». The Weekly Middle East Reporter. 5 December 2009. Վերցված է 24 March 2013-ին.
- ↑ David A. Daoud (4 June 2017). «State Department Blacklists Hashem Saffiedine». Foundation for Defense of Democracies. Արխիվացված է օրիգինալից 6 June 2017-ին.
- ↑ Shmuel Bar (29 October 2006). «Lebanese Hizballah – Political, Ideological and Organizational Highlights» (PDF). National Defense University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 6 June 2017-ին. «According to reports from Iran, the Iranians have already appointed him the head of the Executive Council and Nassrallah's cousin as his successor»
- ↑ Barry Rubin, ed. (2010). Guide to Islamist Movements. New York; London: M.E. Sharpe. էջ 329. ISBN 978-0-7656-1747-7.
- ↑ Dominique Avon; Anaïs-Trissa Khatchadourian; Jane Marie Todd (2012). Hezbollah: A History of the "Party of God". Cambridge, MA; London: Harvard University Press. էջ 215. ISBN 978-0-674-06752-3.
- ↑ Ahmad Nizar Hamzeh (2004). In The Path of Hizbullah. Syracuse, NY: Syracuse University Press. էջ 45. ISBN 978-0-8156-3053-1.
- ↑ «Hezbollah (part I)» (PDF). Intelligence and Terrorism Information Center. July 2003. Վերցված է 7 February 2013-ին.
- ↑ Shmuel Bar (29 October 2006). «Lebanese Hizballah – Political, Ideological and Organizational Highlights» (PDF). Center for Complex Operations. Արխիվացված է օրիգինալից (PDF) 21 September 2013-ին. Վերցված է 7 February 2013-ին.
- ↑ Dudi Cohen (13 October 2008). «Nasrallah replacement chosen». Ynetnews. Վերցված է 7 February 2013-ին.
- ↑ «Kuwaiti daily reports extension of Nasrallah mandate». Now Lebanon. 1 November 2008. Արխիվացված է օրիգինալից 6 June 2020-ին. Վերցված է 15 March 2013-ին.
- ↑ Shmuel Bar (29 October 2006). «Lebanese Hizballah – Political, Ideological and Organizational Highlights» (PDF). Center for Complex Operations. Արխիվացված է օրիգինալից (PDF) 21 September 2013-ին. Վերցված է 7 February 2013-ին.
- ↑ Shimon Shapira (17 December 2009). «Has Hizbullah Changed?» (PDF). Intelligence and Terrorism Information Center. Վերցված է 7 February 2013-ին.
- ↑ Larbi Sadiki (21 June 2011). «Hezbollah and the Arab revolution». Al Jazeera English. Վերցված է 7 February 2013-ին.
- ↑ «Hashem Safieddine, Hezbollah&'s new leader?». Reuters.
- ↑ «Senior Hezbollah figure Hashem Safi al-Din publicly stated Hezbollah participates in the campaign in south Syria». Intelligence and Terrorism Information Center. 29 July 2018.
- ↑ «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's potential successor?».
- ↑ Zeina Karam; Bassem Mroue (15 November 2018). «Militant or poet? US sanctions Hezbollah leader's son». Associated Press. Beirut. Վերցված է 3 March 2022-ին.
- ↑ «Hashem Safieddine: possible successor to Hezbollah chief Nasrallah». Al-Monitor (անգլերեն). Վերցված է 2024-09-29-ին.
- ↑ «Who will take Hezbollah's helm after Hassan Nasrallah?». Shafaq News (անգլերեն). Վերցված է 2024-09-29-ին.
- ↑ «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's potential successor?».
- ↑ Hezbollah denies choosing Hashem Safieddine as Nasrallah replacement, Jerusalem Post/Reuters (September 29, 2024).
- ↑ «Israel targets potential Hezbollah successor in Beirut airstrike». Axios. 3 October 2024.
- ↑ «Who is Hashem Safieddine, Hassan Nasrallah's Potential Successor?». Daraj Media. 1 October 2024. Արխիվացված օրիգինալից 2 October 2024-ին.
- ↑ Siegal, Tobias (29 June 2020). «Soleimani's daughter marries Hezbollah leader Nasrallah's cousin». The Jerusalem Post. Արխիվացված օրիգինալից 9 July 2020-ին.
- ↑ 48,0 48,1 «U.S. blacklists Hezbollah official, Lebanon-based companies | Reuters». Reuters.
- ↑ «US imposes sanctions on businesses in Lebanon with links to Hezbollah». Arab News (անգլերեն). 2020-09-17. Վերցված է 2024-09-29-ին.
- ↑ «Treasury Targets Hizballah Executive Council Companies and Official». U.S. Department of the Treasury (անգլերեն). 2024-09-20. Վերցված է 2024-09-29-ին.
- ↑ 51,0 51,1 «US sanctions Hezbollah-linked companies and official, Iranian cyber actors - JNS.org».
- ↑ «Reports on the son of the senior official of Hezbollah being a spy have been denied». nournews (անգլերեն). Վերցված է 2024-09-29-ին.