Հանս Իմհոֆ
Հանս Իմհոֆ գերմ.՝ Hans Imhoff | |
---|---|
Ծնվել է | մարտի 12, 1922[1] |
Ծննդավայր | Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն |
Մահացել է | դեկտեմբերի 21, 2007[2][1] (85 տարեկան) |
Մահվան վայր | Քյոլն, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | ձեռնարկատեր |
Պարգևներ և մրցանակներ | |
Hans Imhoff Վիքիպահեստում |
Հանս Իմհոֆ (գերմ.՝ Hans Imhoff, մարտի 12, 1922[1], Քյոլն, Հռենոսի պրովինցիա, Պրուսիայի ազատ պետություն - դեկտեմբերի 21, 2007[2][1], Քյոլն, Գերմանիա), գերմանացի արդյունաբերող և ձեռնարկատեր, Քյոլն քաղաքի Շոկոլադի թանգարանի (գերմ.՝ Schokoladenmuseum) հիմնադիրը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանս Իմհոֆը ծնվել է Ֆրանց և Շարլոտա Իմհոֆների ընտանիքում։ Տարրական դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է առևտրի դպրոց, որտեղ վերապատրաստվել է առևտրային հմտությունների և իր մասնագիտական և տեխնիկական կրթության ոլորտում։
Պատերազմից հետո Իմհոֆը հիմնել է շոկոլադի և շաքարի գործարան, որը պսակվել է հաջողությամբ։ 1972 թվականին ձեռք է բերել Stollwerck ֆինանսապես աղքատացած շոկոլադի ֆաբրիկան և այն վերածել հաջողակ բիզնեսի։ Ձեռք բերելով Sprengel և Sarotti ապրանքանիշերը՝ ստեղծել է Եվրոպական Շոկոլադի միավորումը (գերմ.՝ European Chocolate group)։
1933 թվականին սեփական նախաձեռնությամբ և մասնավոր ֆոնդերի օգնությամբ ստեղծել է Շոկոլադի թանգարան, որը Գերմանիայի ամենահայտնի թանգարանների տասնյակում է։ 2007 թվականին թանգարանն ունեցել է 650 000 այցելու[4]։
2002 թվականին դուրս է եկել ընկերությունից՝ 2001 թվականին Իմհոֆ շահույթ չհետապնդող հիմնադրամը ստեղծելու պատճառով։
Հանս Իմհոֆը, ամուսնանալով Կլարա Հերբուրգ Իմհոֆի հետ, դարձել է չորս երեխաների հայր։
Մահացել է 2007 թվականի դեկտեմբերին՝ 85 տարեկան հասակում, երկարատև հիվանդության արդյունքում։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին դարձել է է Քյոլն քաղաքի «Պատվավոր քաղաքացի»։ Իմհոֆը համարվում է նաև Զալֆելդ քաղաքի պատվավոր քաղաքացի։ 1991 թվականի իր գործունեության համար Իմհոֆն արժանացել է «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ 1994 թվականին ստացել է շքանշան Հյուիսային Ռեյն-Վեսթֆալիա երկրամասին մատուցած ծառայությունների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.ksta.de/html/artikel/1198278216329.shtml
- ↑ «Официальный сайт. Шоколадный музей. Кёльн» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 22-ին.(անգլ.)
- ↑ «Музей шоколада - geschichte.nrw.de» (գերմաներեն). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ганс Имхофф։ Какао — истинное золото ацтеков, Дюссельдорф 1988, ISBN 3-430-14957-6
- Клаус Якоби։ Шоколад короля. Невероятная жизнь Ханс Имхоф, Мюнхен 1997, ISBN 3-7844-2650-6
- Ганс-Йозеф Хоэст։ На стороне добра — Ганс Имхофф, послевоенная карьера, Дюссельдорф 1988, ISBN 3-430-15098-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քյոլն քաղաքի Շոկոլադի թանգարանի պաշտոնական կայք(գերմ.)(անգլ.)
- Իմհոֆի Ֆոնդ(գերմ.)
- Շոկոլադի թանգարանը geschichte.nrw.de-ում Արխիվացված 2017-01-22 Wayback Machine (գերմ.)
- Ռեյնյան կապիտալիստ, Kölner Stadt-Anzeiger(գերմ.)
- «Մահացել է շոկոլադ արտադրող Իմհոֆը», Spiegel Online(գերմ.)