Jump to content

Հայոց ազգագրական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայոց ազգագրական ընկերություն

Հայոց ազգագրական ընկերություն, հիմնադրվել է 1906 թվականին Թիֆլիսում՝ Երվանդ Լալայանի նախաձեռնությամբ։

Մասնաճյուղեր է ունեցել Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Նոր Բայազետում և այլուր։ Ընկերության ջանքերով հրատարակվել է «Ազգագրական հանդէս»-ի շուրջ 20 գիրք, կազմվել են Վայոց ձորի, Նոր Բայազետի, Վասպուրականի հուշարձանների ալբոմները, Վասպուրականի հայկական ձեռագրերի ցուցակը, Թիֆլիսում ստեղծվել է հնագիտական և ազգագրական թանգարան (1908), ազգագրական-մարդաբանական և կովկասագիտական գրադարան (1908), Արևմտյան Հայաստանից Հարավային Կովկաս գաղթած հայերից գրի է առնվել մոտ 50 հատոր բանահյուսական նյութ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։