Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2017)
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ (2017) | ||||
---|---|---|---|---|
Ապրիլի 2, 2017 | ||||
Ընտրողների ներկայացում | 1 575 786[1] | |||
| ||||
Տեսակ | Հայաստանի խորհրդարանական ընտրություն | |||
| ||||
Պաշտոն | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր | |||
| ||||
Նախորդ | 2012 | |||
| ||||
Հաջորդ | 2018 |
Հայաստանի խորհրդարանական ընտրություններ 2017, Հայաստանի Ազգային Ժողովի 6-րդ գումարման ընտրություններ, որը կայացել է 2017 թվականի ապրիլի 2-ին[2]։ Այն 2015 թվականի սահմանադրության փոփոխությունից հետո խորհրդարանական առաջին ընտրությունն էր։ Այս ընտրություններով Հայաստանն անցում կատարեց կառավարման խորհրդարանական համակարգին։ Երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի և Ազգային ժողովի։ 2018 թվականին գործող նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի այս ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովը։ Նորընտիր նախագահը կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին։
Մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրություններին մասնակցության հայտ են ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն[3][4]։
Դաշինքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող դաշինքների անվանումներն ու կարգախոսները[3].
- «ԵԼՔ» դաշինք. «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ»,
- «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք. «Ժառանգություն, համախմբում, հաղթանակ»,
- «Ծառուկյան» դաշինք. «Փոփոխությունների և կառուցելու ժամանակն է»,
- «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք. «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն»։
Կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է ընտրություններին մասնակցող կուսակցությունների անվանումներն ու կարգախոսները[3].
- Հայաստանի Հանրապետական կուսակցություն. «Անվտանգություն և առաջընթաց»
- Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն. «Նոր սկիզբ, արդար Հայաստան»,
- «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն. «Մենք կարող ենք»,
- «Հայկական վերածնունդ» կուսակցություն. «Քվեարկի՛ր հանուն փոփոխության, քվեարկի՛ր հանուն վերածննդի»,
- Հայաստանի կոմունիստական կուսակցություն. «Հայրենիք, աշխատանք, սոցիալիզմ»։
Ընտրական թերթիկի համարը | Անվանումը | Անդամներ | Համապետական ցանկը գլխավորող | Մանդատների քանակը նախորդ,
5-րդ գումարման ԱԺ-ում |
Եվրոպական կուսակցության անդամություն |
---|---|---|---|---|---|
1 | «Ելք» դաշինք |
|
Էդմոն Մարուքյան[5] | 2 | |
2 | «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն | Խաչատուր Քոքոբելյան | 2 | ||
3 | «Հայկական վերածնունդ» կուսակցություն | Արթուր Բաղդասարյան | 5 | Եվրոպական ժողովրդական կուսակցության | |
4 | Ծառուկյան դաշինք |
|
Գագիկ Ծառուկյան | 33 | Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինք |
5 | «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք |
|
Լևոն Տեր-Պետրոսյան[6] | 4 | ԱԼԴԵ |
6 | Հայաստանի հանրապետական կուսակցություն | Վիգեն Սարգսյան[7] | 69 | Եվրոպական ժողովրդական կուսակցության | |
7 | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) | Տաճատ Սարգսյան | 0 | ||
8 | Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք |
|
Սեյրան Օհանյան[8] | 4 | Եվրոպական ժողովրդական կուսակցության |
9 | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն | Արմեն Ռուստամյան[9] | 5 | Եվրոպական սոցիալիստների կուսակցության |
Արդյունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կուսակցություն / Դաշինք | Քվե | % | Մանդատ | ԱՓՆ1 | Ընդհանուր Մանդատ | +/- | ԱԺ-ում (%) | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | Հայաստանի հանրապետական կուսակցություն | 770 441 | 49,15 % | 55 | 3* | 58 | 11 | 54,09 % | |
2. | Ծառուկյան դաշինք | 428 836 | 27,35 % | 30 | 1** | 31 | 6 | 30,10 % | |
3. | «Ելք» դաշինք | 122 065 | 7,78 % | 9 | 0 | 9 | 9 | 8,56 % | |
4. | Հայ Հեղափոխական Դաշնակցություն | 103 048 | 6,58 % | 7 | 0 | 7 | 2 | 7,24 % | |
5. | «Հայկական վերածնունդ» կուսակցություն | 58 265 | 3,72 % | 0 | - | 0 | 6 | 0 % | |
6. | Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինք | 32 508 | 2,07 % | 0 | - | 0 | 4 | 0 % | |
7. | «ՀԱԿ-ՀԺԿ» դաշինք | 25 950 | 1,65 % | 0 | - | 0 | 7 | 0 % | |
8. | «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն | 14 739 | 0,94 % | 0 | - | 0 | 2 | 0 % | |
9. | Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀՀ) | 11 741 | 0,75 % | 0 | - | 0 | 0 % | ||
Անվավեր | 6675 | 0,42 % | |||||||
Գրանցված ընտրողներ / մասնակցությունը | 2 588 468 / 1 574 268 | 60,93 % | |||||||
Ընդհանուր | 100% | ||||||||
Աղբյուրը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով | Մշակված տեղամասերի քանակը՝ 2009 |
1 Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն ըստ խմբակցության
* եզդի, ասորի, քուրդ
** ռուս
Ընտրությունների արդյունքում խորհրդարան անցավ 4 քաղաքական ուժ՝ 2 կուսակցություն (ՀՀԿ, ՀՅԴ) և կուսակցությունների 2 դաշինք (ԾԴ, Ելք)։ Իշխող հանրապետական կուսակցությունը ստացավ ընտրությանը մասնակից քաղաքացիների ձայների 49,15%-ը կամ 770'718 քվե։ Ծառուկյան դաշինքին քվեարկեց 428'892 քաղաքացի (27,35%)։ Ընդիմադիր «Ելք» դաշինքը ստացավ 121'997 (7,78%) ձայն, իսկ ՀՅԴ-ն՝ 103'148 ձայն (6,58%)։
Չորս քաղաքական ուժերը խորհրդարանում ներկայացված են 101 պատգամավորով։ Եվս 4 պատգամավոր կներկայացնեն Հայաստանի ազգային փոքրամասնություններին՝ եզդիներին, ասորիներին, քրդերին և ռուսներին։ Առաջին երեքը կանդամակցեն հանրապետական խմբակցությանը, իսկ ռուս պատգամավորը՝ Ծառուկյան դաշինքին, որպես մեծությամբ երկրորդ խմբակցություն[10][11]։
Ապրիլի 4֊ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր կայքում հրապարակեց ընտրություններին մասնակից քաղաքացիների ստորագրած մատյանները[12]։
Ընտրակարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ընտրություններով Ազգային ժողովը կձևավորվի միայն համամասնական ընտրական համակարգով, որը բաղկացած է երկու աստիճանից։ Թեկնածուները ընտրություններին կարող են մասնակցել միայն կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքների համապետական կամ տարածքային ցուցակում ընդգրկվելով[13]։ Ընտրությունների համար Հայաստանը բաժանվել է 13 ընտրատարածքի՝ ընդհանուր 2'564'334 ընտրողներով[14]։ Յուրաքանչյուր ընտրատարածքում կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու[15]։ Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն Հայաստանի քաղաքացիություն և մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք և տիրապետի հայերենին։ Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով և պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր[16]։
Քվեարկության կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Քվեարկության կարգը քվեարկության խցիկում |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության կարգ |
Ընտրող անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո ստանում է հատուկ կտրոն, որը պետք է հետը պահի մինչև քվեարկության ավարտը։ Ընտրական հանձնաժողովից ստանում է ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունների ընտրական թերթիկները։ Ընտրախցիկում ընտրում է այն կուսակցության թերթիկը, որին կողմ է, իսկ մյուս թերթիկները գցում է առանձին արկղի մեջ։ Ընտրած թերթիկի վրա կատարում է նշումը և այն առանց ծալելու տեղադրում ծրարի մեջ և մոտենում քվեատուփին։ Հանձնաժողովի անդամն առանց քվեարկության ծրարը վերցնելու նրա վրա ամրացնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ։ Ընտրողը հանձնաժողովի անդամին է տրամադրում հատուկ կտրոնը, իսկ ծրարը գցում է քվեատուփի մեջ և հեռանում ընտրական տեղամասից։
Մանդատների բաշխման կարգ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանդատները բաշխվում են համամասնորեն բոլոր քաղաքական ուժերի մեջ, որոնք հաղթահարել են նվազագույն ձայների պատնեշը (5% կուսակցությունների համար և 7% կուսակցությունների դաշինքների համար)։
Մանդատների բաշխման կարգը ներառում է լրացուցիչ անդամի ընտրակարգ։
Նախընտրական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրակաշառքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, խորհրդարանական այս ընտրությունները տարբերվեցին ընտրակաշառքների գումարային թվի աճով։ Ընտրակաշառքի հիմնական տեսակը դրամականն է, որի միջին արժեքը 20.000 դրամ է։ Դրամական ընտրակաշառք բաժանող հիմնական ուժերը ՀՀԿ֊ն և Ծառուկյան դաշինքն են։ Խոսվում է նաև Հայկական վերածննդի, ՀՅԴ֊ի և ՕՐՕ դաշինքի մասին[17][18][19][20][21][22][23]։
Գրանցվել են նաև ճանապարհներն ասֆալտապատելու և առողջապահական ծառայություններ խոստանալու դեպքեր։ Փետրվարի 15֊ին ՀՀԿ֊ական թեկնածու Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջ գյուղում քարոզարշավի ժամանակ հայտնեց, որ պատրաստ է գյուղի ճանապարհն ասֆալտապատել[24]։ Մարտի 30-ին ՀՀԿ-ական թեկնածու Գագիկ Մելիքյանը քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզի Պառավաքար համայնքում գյուղացուն խոստացավ վիրահատության համար 154'000 դրամ փոխանցել[25]։
Մարտի 31-ին ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ ընտրակաշառքը պետք է դիտել որպես նվիրատվություն[26][27]։
Փետրվարի 17
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի ներկայացուցիչները Քանաքեռ Զեյթուն համայնքի առանձնատների բնակիչներին վառելափայտ են բաժանում՝ ասելով, որ այն ուղարկել է Մ.Պողոսյանը։ Շրջանառվող լուրերի համաձայն վերջինս պատրաստվում է մինչև 30.000 դրամ ընտրակաշառք բաժանի բնակիչներին[28][29][30]։
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով մասնակցող Հայաստանի նախկին Արատքին գործերի նախարար, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի որդին՝ 33-ամյա Արա Օսկանյանը, և հորաքրոջ որդին՝ 25-ամյա Հրանտ Սերադարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու, այն է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու կամ դա գործադրելու սպառնալիք կատարելու կասկածանքով ձերբակալվել են[31][32][33]։ Այս քայլը որոշ լրատվամիջոցներ և առանձին քաղաքական գործիչներ և մեկնաբաններ ներկայացրեցին որպես նախընտրական ճնշում պատգամավորության թեկնածու Վ.Օսկանյանի նկատմամբ[34][35][36][37]։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացնող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իր դեմ հետապնդումներ է սկսվել։ Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ զինվորական դատախազությունը իրենց Արցախի գործընկերների հետ համատեղ զբաղվում են ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Ս.Օհանյանի գործունեության բազմաթիվ չարաշահումների ու յուրացումների մասին տեղեկությունները հավաքագրելով։ Մասնավորապես նշվում է, որ արդեն հավաքագրվել են Ս.Օհանյանի պաշտոնավարման տարիներին ՀՀ զինված ուժերում բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների փաստեր[38][39]։
Փետրվարի 18
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Քանաքեռ Զեյթուն համայնքում (Երևանի թիվ 1 ընտրատարածք) ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը համայնքի բնակիչներին բջջային հեռախոսներ է բաժանում և պատվիրում, որ հեռախոսով լուսանկարեն քվեարկած քվեաթերթիկը։ Ըստ շրջանառվող լուրերի՝ եթե ընտրատեղամասից դուրս գալուց հետո բնակիչը լուսանկարով ապացուցի, որ ընտրել է Մ.Պողոսյանին, ապա հեռախոսը կմնա իրեն[40][41][42]։
Փետրվարի 20
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժառանգություն կուսակցության խորհրդի անդամ ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրատվամիջոցներով հայտարարություն տարածեց, որտեղ ասվում էր, որ նա դուրս է գալիս Ժառանգություն կուսակցությունից՝ որպես պատճառ ակնարկելով իր անհամաձայնությունը առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններին իր կուսակցության մասնակցությունը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով[43]։
Փետրվարի 21
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Հայաստանի գործող իշխանությունները պատրաստվում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին ներգրավել 2015 թվականին Նորք Մարաշում կատարված ձերբակալությունների գործում։ Ըստ նույն աղբյուրների՝ Ս.Օհանյանի նկատմամբ հավանական հետապնդումը կապված է նրա՝ երկար տարիներ գործող իշխանության մաս կազմելուց հետո ընդդիմադիր կեցվածք որդեգրելու հետ[44][45]։
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ կուսակցությունից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ ընտրություններում պայքարը լինելու է նյութական սպասելիքներ ունենալու և բիզնեսները պահելու համար[46]։
Փետրվարի 22
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ ՀՀ ԱԺ գործող նախագահ ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանի որդին՝ ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի ընտանիքը արդեն սկսել է նախընտրական քարոզչությունը։ Մասնավորապես, ձայնագրություն հրապարակվեց, թե ինչպես է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով թիվ 2 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Ա.Սահակյանի կինը՝ Երևան քաղաքի թիվ 38 մանկապարտեզի տնօրեն Սեդա Հակոբյանը, հրահանգում իր ենթակայության ներքո աշխատողներին իրենց բարեկամներին վերագրանցել թիվ 2 ընտրատարածքում, որպեսզի կարողանան քվեարկել ամուսնու օգտին[47][48]։
Ըստ նույն հրապարակումների՝ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր՝ ՍԱՍ խանութների ցանցի տնօրեն Արտակ Սարգսյանը իր աշխատողներին նույնպես վերագրանցում է այն ընտրատարածքում, որտեղ ինքն առաջադրվել է։ Ա.Սարգսյանը հերքել է այս լուրը[47][49]։
Մարտի 5
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրությունների նախընտրական քարոզարշավը մեկնարկել է 2017 թվականի մարտի 5-ին[50]։
Մարտի 7
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 7-ին «Ելք» դաշինքը հայտարարություն տարածեց, որ Վանաձորում վնասել են իրենց նախընտրական պաստառները[51][52]։ Ոստիկանությունը բացահայտեց, որ Երևանյան խճուղու 103/1 շենքի պատին փակցված՝ «Ելք» դաշինքի նախընտրական պաստառները խաղալու ժամանակ վնասել են երկու անչափահաս երեխաներ[53]։
Մարտի 12
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 12-ին, ըստ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի ՀՀԿ-ական գյուղապետ Սամվել Գալստյանը սպառնալիքներ է հնչեցրել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցներին[54]։
Մարտի 12-14
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 14-ին նույն Ջրառատում «ՕՐՕ» դաշինքի քարոզարշավի ժամանակ զինված ընդհարում տեղի ունեցավ ՀՀԿ-ի և «ՕՐՕ» դաշինքի համակիրների միջև, որի արդյունքում 3 անձ տեղափոխվեց հիվանդանոց[55][56]։
Մարտի 24, ձայների հավաքագրում ՀՀԿ-ի համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարտի 24֊ին www.sut.am կայքը հրապարակեց լրագրողական հետաքննության արդյունքում ստացված հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություներ, որտեղ 84 դպրոցի և 34 մանկապարտեզի տնօրեններ հայտնում են Հայաստանի հանրապետական կուսակցության համար մարդկանց ցուցակագրելու և այն թաղապետարաններ ու ՀՀԿ-ի շտաբներ ներկայացնելու մասին[57][58]։ Ցուցակների ծավալները տարբեր են։ Դպրոցներում միջին ցուցակը 240 անձի տվյալներ է պարունակում, մանկապարտեզներում՝ 150։ Որոշ տնօրեններ ներկայացրել են մինչև 1700-հոգանոց ցուցակ։ Ցուցակներում հիմնականում կրթական հաստատությունների երեխաների ծնողներն են և նրանց հարազատները։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ, թե՛ ուսուցիչների, իսկ մանկապարտեզներում՝ նաև դայակների միջոցով[59][60]։ Ձայնագրությունների հրապարակումից հետո ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տնօրեններին հանձնարարել է պարզաբանում ներկայացնել[61]։
Ապրիլի 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրիլի 1-ից մինչև ընտրության ավարտը (ապրիլի 2, 20:00) Հայաստանում լռության օր էր։ Արգելված էր ընտրությանը մասնակից ուժերի կողմից ցանկացած քաղաքական գովազդը և ընտրարշավը[62]։
Ընտրախախտումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում տեղակայված 18/07 և 18/08 ընտրատեղամասերում Բյուրականի գյուղապետ Զարզանդ Բաբայանը իր եղբայրների հետ մտել են ընտրատեղամասեր և վստահված անձանց դուրս են հանել և պոկել նրանց բեյջերը։ Այդ ամենից հետո, Բյուրականի գյուղապետը կանգնել է քվեախցի մոտ և ընտրողներին պարտադրել, որ ընտրողները ցույց տան, թե արդյոք նրանք քվեարկել են Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր՝ Նաիրի Սահակյանի օգտին։ Դրանից հետո նոր թույլատրել է քվեաթերթիկը գցել քվեատուփի մեջ։ Ընտրողները այդ մասին տեղեկացրել են ընտրատեղամասի մոտ կանգնած ոստիկաններին, իսկ վերջիններիս ասել են, որ ոչինչ անել չեն կարող[63]։
Դերասան Հայկ Մարությանը 9/47 ընտրատեղամասում, որտեղ վերջինս դիտորդություն է իրականացնում, հայտնաբերել է մի շարք ընտրախախտումներ։ Դերասանը արձանագրել է կահավորման խախտումներ՝ թվով 2։ Բացի այդ նա նկատել է քվեախցիկի անմիջապես վերևում տեսախցիկի առկայություն, իսկ քվեախցիկներից մեկի հետևում՝ թափանցիկ ապակիներով դուռ։ Հանձնաժողովի ղեկավարը նշել է, որ ինքը չի կարող վերացնել տեսախցիկը, քանի որ գույքը պատկանում է դպրոցին։ Այնուամենայնիվ խոստացել է թղթով փակել այն[64]։
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 179 դպրոցում տեղակայված երկու ընտրատեղամասերում (7/37 և 7/38) ընտրությունները ընթացել են լարված մթնոլորտում։ Մասնավորապես, 7/37 ընտրատեղամասում միջադեպ է տեղի ունեցել «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» ներկայացուցչի և Հայաստանի հանրապետական կուսակցության վստահված անձի միջև։ Վստահված անձը փորձել է խլել ներկայացուցչի տեսախցիկը և կոտրել այն։ Նույն ընտրատեղամասում մեկ այլ դեպք էլ է ունեցել։ Ընտրողներից մեկը ունեցել է օգնության կարիք։ Հանձնաժողովի նախագահը թույլատրել է անձանցից մեկին մոտենալու կնոջը։ Պարզվել է, որ այս մարդն էլ է ունեցել տեսողության խնդիր։ Նախագահը ևս մեկ մարդու թույլատրել է մոտենալ նրանց։ Արդյունքում, երեք մարդ հայտնվել է քվեախցիկում, ինչը ՀՀ ԸՕ-ի խախտում է համարվում[65][66]։
Կոնդում հարձակման է ենթարկվել Ազատություն ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը։ Հարձակումը տեղի է ունեցել Կոնդի ՀՀԿ շտաբում։ Շտաբի ղեկավարը եղել է պատգամավորության թեկնածու Հակոբ Բեգլարյանը։ Ազատության լրագրողը նկատել է, որ ընտրողները, նախքան տեղամաս գնալը, մտել են շտաբ։ Դուրս գալուց թղթակիցը նրանցից մի քանիսի ձեռքում գումար է նկատել, որից հետո նույնպես մտել է շտաբ։ Շտաբի աշխատակիցները նշել են, որ ոչ թե ընտրակաշառք են բաժանում, այլ աշխատավարձ։ Դրանից հետո շտաբում գտնվող մի քանի անձինք հարձակվել են լրագրողի վրա, խլել հեռախոսը, որի արդյունքում սկսվել է քաշքշոց, ինչի արդյունքում «Ազատության» լրագրողը աչքի շրջանում թեթև վնասվածք է ստացել։ Դեպքի առիթով ոստիկանությունը հարուցել է քրեական գործ[67]։
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի համայնքում տեղակայված 7/42 ընտրատեղամասում լարված իրավիճակ է եղել։ Քաշքշուկը տեղի է ունեցել «Ելք» դաշինքի վստահված անձ Գևորգ Խուրշուդյանի և ազատ դիտորդ Լյովա Գյուլնազարյանի միջև։ Քաշքշուկը սկսվել է այն բանից հետո, երբ «Ելքի» վստահված անձը խախտումներ է արձանագրել։ Հանձնաժողովի նախագահը ոստիկաններին հրահանգել է, որպեսզի «Ելքի» վստահված անձին դուրս հանեն ընտրատեղամասից[68]։
Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում տեղակայված 21/28 ընտրատեղամասում խախտվել է ընտրության գաղտնիությունը։ Քվեախցիկներն իրար մոտ են դրված եղել և կենտրոնում տեղադրված քվեախցին հասնելու համար պետք է շրջանցվեին մյուս քվեախցերը, ինչը հնարավորություն է տվել մյուս ընտրողներին տեսնել, թե ինչպես են այլ մարդիկ ընտրություն կատարում։ Բացի այդ, գրանցվել են միևնույն քվեախցում մի քանի անձնանց կողմից միևնույն ժամանակ ընտրության դեպքեր։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի դիտորդ Արփինե Սարգսյանը ասել է, որ ընտրատեղամասում մթնոլորտը լարված է եղել։ Զոլաքարի գյուղապետ Արման Ղազարյանի գալուց հետո ընտրատեղամասում սկսվել են քաշքշոցներ և հայհոյանքներ։ Բացի այդ, ընտրատեղամասում սպառնացել են դիտորդներից մեկին։ Ըստ նրա, երբ ինքը նկատել է, որ 5-6 մարդ մոտեցել են քվեախցին, երիտասարդը դիտողություն է արել։ Վերջիններս սպառնացել են դիտորդին, նշելով թե վաղը «կլուծեն նրա հարցերը», ապա հրելով և հարվածելով ընտրատեղամասից դուրս են հանել։ Հանձնաժողովի նախագահ Ալավերդի Նամալյանին երբ հարցրել են խախտումների վերաբերյալ, նա հուսահատորեն պատասխանել է, թե ինչ կարող է անել[69]։
Գյումրու թիվ 3 դպրոցում տեղակայված 32/34 ընտրատեղամասում տեղի է ունեցել միջադեպ։ Դիտորդը թույլ չի տվել տղամարդուն առանց գրանցվելու օգնության կարգով ուրիշի փոխարեն քվեարկել։ Դրանից հետո, տղամարդը դանակով սպառնացել է դիտորդ Նաիրա Գրիգորյանին։ Տվյալ տեղամասի հանձնաժողովի նախագահ Կարեն Դարբինյանը նշել է, որ դիտորդ Նաիրա Գրիգորյանն է խախտել ընտրական կարգը. առանց հանձնաժողովի նախագահին տեղյակ պահելու քաղաքացուն դուրս է հրավիրել։ Դիտորդ Գրիգորյանն էլ հավելել է, որ քաղաքացին իրավունք չունի թերթիկը ձեռքին շրջելու ընտրատեղամասում[70]։
Գյումրու «Զանգակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 31/47 ընտրատեղամասում ընտրական գործընթացը ընթացել է ընտրական օրենսգրքի խախտումներով։ Առկա տվյալների համաձայն, քաղաքացիներին քվեաթերթիկներ են բաժանում, առկա են մարդկային կուտակումներ, թե ընտրատեղամասի ներսում, և թե դրսում։ Այդ մասին բարձրաձայնել է «Ծառուկյան դաշինքի» թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանը։ Վերջինս նշել է, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի միջից քաղաքացիներին ընտրաթերթիկներ են բաժանում։ Ականատեսների վկայությամբ քաղաքացիներին ուղղորդել է ավտոկայանի թաղամասում բնակվող, «Չոռնի» Անո մականունով հայտնի Անահիտ Խալաթյանը։ Վերջինս չհերքեց այն տեղեկատվությունը, որ իր թաղամասի բնակիչներին հորդորում է գնալ ընտրությունների՝ նշելով որ «լավ է անում, ինչ անում, հիմա էլ գնալու է ուրիշներին բերի», սակայն հերքեց այն փաստը, որ քվեաթերթիկ է բաժանում[71]։
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ներկայացուցիչները հայտարարություն էին տարածել, որ թիվ 14/20 ընտրական տեղամասում զինծառայողների ուղղորդված քվեարկություն է տեղի ունենում։ Մեկ այլ դաշինքի վստահված անձինք էլ արձանագրել էին, որ նույն գործընթացը տեղի է ունենում նաև թիվ 34/38 ընտրական տեղամասում։ Այդ ընտրատեղամասում նաև զինվորականների կուտակումներ են արձանագրվել։ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ թիվ 14/20 ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպը կապված է եղել ընտրողների ցուցակում զինծառայողի անվան դիմաց այլ անձի կողմից դրված գրառման հետ։ Կատարվել է ճշտում, որից հետո զինծառայողին թույլատրվել է ընտրել[72][73]։
Ժամը 15:20-ին Աշտարակի «Մանուշակ» մանկապարտեզում տեղակայված թիվ 17/5 ընտրատեղամասը հոսանքազրկվել է։ Արդյունքում, մատնահետքերի սարքի հիշողությունը ջնջվել է։ 2 րոպե անց էլեկտրաէներգիան վերականգնվել է։ Բացի այդ, ընտրախցիկից ընտրողների մեծ մասը դուրս է եկել քվեաթերթիկները ձեռքներին։ Մեկ այլ դեպքում էլ, օգնողները գրանցվել են միայն դիտորդի զգուշացումից հետո[74]։
Աշտարակի թիվ 17/2 ընտրատեղամասում ՀՀԿ վստահված անձը զանգերի միջոցով ճշտումներ է կատարել և նշումներ արել իր մոտ առկա ցուցակներում։ Լրագրողի հարցին նա պատասխանել է, որ իր մոտ ՀՀԿ-ի ցուցակն է՝ ուզում են ճշտել թե «ով է գալու, ով չի գալու»։ Վստահված անձը ցույց չի տվել ցուցակը՝ նշելով, թե դա իր սեփականությունն է։ ՀԱԿ-ի վստահված անձն էլ նշել է, որ չի տեսել այդ ցուցակը, տեսնելու դեպքում ՀՀԿ-ականի «թեւից կվերցներ, կշպրտեր»[75]։
Ընտրությունների ավարտից անմիջապես հետո Ավան վարչական շրջանի թիվ 51 մանկապարտեզի շենքում տեղակայված 52/1 ընտրատեղամասում անջատել են էլեկտրամատակարարումը։ «Ելք» դաշինքի վստահված անձ Արփինե Ջաղացպանյանը հաղորդել է, որ ինքը հսկում է քվեատուփը[76]։
Քրեակատարողական հիմնարկներում ընտրող բանտարկյալներին ստիպել են ծրարի մեջ դնել բոլոր 9 քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ։ Ազատազրկված անձանց կտրոն տրամադրելու պահանջը հաշվի չի առնվել և նրանց ստիպել են քվեաթերթիկը գցել տուփի մեջ և լքել տարածքը։ Ըստ ահազանգողի նման քայլի հիմնական պատճառը այն է, որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկները, իսկ մյուսները դեն նետեն։ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը հայտնել է, որ իրենք նման ահազանգ չունեն[77]։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի դիտորդներն ահազանգել են, որ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում տեղակայված թիվ 22/34 ընտրատեղամասում նկատվում են կուտակումներ, իսկ հանձնաժողովի նախագահը որևէ քայլ չի ձեռնարկում դրանք վերացնելու համար։ Այս գործընթացը տևել է մինչև 17:30[78]։
Երևանի 10/10 ընտրատեղամասում« Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդը բացահայտ ուղղորդել է ընտրողներին՝ ընտրելու 6-րդ համարը։ Խախտման վերաբերյալ «Ելք» դաշինքի ներկայացուցիչը գրառում է կատարել գրանցամատյանում, ինչից հետո ուղղորդող դիտորդը, տեսնելով որ բացահայտվել է իր օրինախախտումները, լքել է ընտրատեղամասը։ Նույն գործողությունները նա իրականացրել է նաև 10/9 ընտրատեղամասում[79]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «2 Ապրիլ 2017, ԱԺ ընտրություններ». ՀՀ ԿԸՀ. 2017 թ․ ապրիլի 9. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով». Elections.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Դաշինքների ու կուսակցությունների կարգախոսները». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Yerevan.Today | Ընտրապայքարի հայտ է ներկայացնում 9 քաղաքական ուժ». Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««Ելք» դաշինքի ցուցակը կգլխավորի Էդմոն Մարուքյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ԿՈՆԳՐԵՍ-ՀԺԿ դաշինքը հրապարակեց ընտրություններում իր ցուցակները». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համապետական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի Արմեն Ռուստամյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Հայտնի են ՀՀԿ-ի 27 ռեյտինգային պատգամավորները». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ ԱԺ ընտրությունների արդյունքներ. #armvote2017 ինֆոգրաֆիկա
- ↑ «ՀՀ 6-րդ գումարման ԱԺ-ի ընտրություններին մասնակից քաղաքացիների ստորագրութ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 4-ին.
- ↑ «DocumentView». www.arlis.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
- ↑ Հայաստանի Հանրապետության ընտրողների քանակն ըստ ընտրատարածքների
- ↑ Ընտրատարածքներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թռկնածուների առավելագույն թիվը սահմանեու մասին օրենք
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- ↑ ««Ընտրողներն ահազանգել են ՀՀԿ-ի, «Ծառուկյան» դաշինքի եւ «ՕՐՕ»-ի ընտրակաշառքների մասին». ԱԴԿ թեկնածու (Տեսանյութ)». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ ՀՀԿ-ականները խոստանում են մինչև 100 դոլար ընտրակաշառք բաժանել. ահազանգ. «Ժողովուրդ»
- ↑ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀԿ-ն ընտրակաշառքը հումորո՞վ է բաժանում
- ↑ ՀՀԿ-ական գյուղապետը ընտրակաշառք է բաժանում ԲՀԿ-ական թեկնածուի համար
- ↑ Որ ուժերն են ընտրությունների նախօրեին կաշառք բաժանելու. քվոտումներն անում է անձամբ Սերժ Սարգսյանը. «Ժամանակ»
- ↑ ««ՀԺ»․ Արտակ Սարգսյանը ընտրակաշառքի գինը դեռ չի ասում. Կախված է Ծառուկյանի շտաբի որոշումներից». news.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Ծառուկյանի շտաբը պարբերաբար բարձրացնում է ընտրակաշառքի չափը. SAS-ի Արտակը սպասման մեջ է. ՀԺ - Այսօր՝ թարմ լուրեր Հայաստանից». www.aysor.am (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ ««Լրիվ գյուղը պետք ա ինձ ձայն տա». Առաքել Մովսիսյանը Ծաղկալանջում խոստացավ փողոց ասֆալտապատել (տեսանյութ)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ՀՀԿ-ական պատգամավորը ընտրակաշառք է խոստանում տալ (տեսանյութ)». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Ընտրակաշառքը՝ նվիրատվություն է. Հերմինե Նաղդալյան». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Ընտրակաշառք բաժանելը ուղղակի նվիրատվություն է. Նաղդալյան». news.am. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ ««Ժամանակ». Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին։ «Առաջին.ամ»
- ↑ ««Ժամանակ». Ավանում կրքերը թեժացել են. Քանաքեռցի Տույը չափալաղել է Միհրան Պողոսյանին». news.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Legislation: National Assemly of RA». www.parliament.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներձագի տղան | AraratNews». AraratNews. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ձերբակալվել են Վարդան Օսկանյանի որդին ու նրա աներձագի որդին. Shamshyan.com». Lragir.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Ձերբակալվել է Վարդան Օսկանյանի որդին». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական է. Արմեն Մարտիրոսյան։ «Առաջին.ամ»
- ↑ «Վարդան Օսկանյանի որդու ձերբակալությունը քաղաքական ձերբակալություն է. Արմեն Մարտիրոսյան». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««Այս քրեական գործերի նախաձեռնումը քաղաքական հետապնդման նպատակներ ունի». Սաքունց». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««Ժամանակ». Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««Ժամանակ». Մեծ քրեական գործ է բացվելու, ձերբակալություններ են լինելու. առանցքում Սեյրան Օհանյանն է». news.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««ՀԺ»․Կատաղի պայքար․Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Կատաղի պայքար. Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում. «Ժողովուրդ»
- ↑ ««ՀԺ»․Կատաղի պայքար. Միհրան Պողոսյանը հեռախոսներ է բաժանում». news.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Զարուհի Փոստանջյանը դուրս է գալիս «Ժառանգություն» կուսակցությունից». Lragir.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««ՀԺ»․ Կբացահայտեն․ Սեյրան Օհանյանին կարող են ներգրավել Նորք Մարաշի զինված խմբի գործում». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ haydzayn.am (2017 թ․ փետրվարի 21). ««Հայկական ժամանակ». Օհանյանին կարող են ներգրավել Նորք Մարաշի զինված խմբի գործում». Hay Dzayn. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Լեռնիկ Ալեքսանյանն անկախ իրենից շատ հստակ ձեւակերպել է, թե հանուն ինչի են բոլորը գլուխ ջարդում՝ ՀՀԿ ցուցակում տեղ ունենալու համար. «Չորրորդ իշխանություն»». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ 47,0 47,1 «Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Արման Սահակյանի կինն ընտրողների հավաքագրմամբ է զբաղված. ձայնագրություն». asekose.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Էնքան չես օգտագործել՝ փչացել ա. ՍԱՍ-ի Արտակն առաջին անգամ ելույթ ունեցավ (տեսանյութ)». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Հայաստանում մեկնարկում է ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավը
- ↑ «Վանաձորում շարունակում են վնասել «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառները». Առավոտ - Նորություններ Հայաստանից. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ ««Ելք»-ը ահազանգում է՝ Վանաձորում փչացրել են իր պաստառները. ԿԸՀ-ն, Ոստիկանությունն արձագանքում են». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ Ոստիկանությունը պարզաբանել է Վանաձորում «Ելք»-ի պաստառը վնասած երեխաների պահման հանգամանքները
- ↑ «Քննություն է կատարվում Ջրառատի միջադեպի առթիվ․ Ոստիկանություն». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Նոր կրակոցներ Ջրառատում, կան վիրավորներ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Ջրառատում կրակոցներ արձակելու կասկածանքով բերման է ենթարկվել 35-ամյա քաղաքացի». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում (114 ձայնագրություններ)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Դպրոցների տնօրենները պարզաբանում կներկայացնեն ձայնագրությունների վերաբերյալ. ԿԳՆ». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ձայներ են հավաքագրում ՀՀԿ-ի համար». www.civilnet.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ http://sut.am/wp-content/uploads/2017/03/Dproc-list-arm.pdf ՑՈՒՑԱԿ Հանրապետական կուսակցության համար ընտրողներին ցուցակագրող դպրոցների տնօրենների (հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ)
- ↑ «ԿԳՆ-ն հանձնարարել է. տնօրենները պարզաբանում կներկայացնեն ցուցակագրումների առնչությամբ». news.am. Վերցված է 2017 թ․ մարտի 29-ին.
- ↑ «Հայաստանում լռության օր է». PanARMENIAN.Net. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «ՀՀԿ-ական գյուղապետը վստահված անձանց հանել է տեղամասից, պոկել բեյջերը. լարված իրավիճակ». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Հայտնի դերասան Հայկ Մարությանն ընտրախախտումներ է արձանագրում. Տեսանյութ». Armtimes.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ http://hetq.am/arm/news/77344/mek-yntrakhcikum-3-qaxaqaci.html Մեկ ընտրախցիկում հայտնվել է երեք մարդ
- ↑ «Մեկ ընտրախցիկում` 3 քաղաքացի - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ». Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ https://www.azatutyun.am/a/28405642.html Հարձակում Ազատություն ռադիոկայանի լրագրողի վրա
- ↑ http://armtimes.com/hy/article/108404
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ http://armtimes.com/hy/article/108424
- ↑ http://armtimes.com/hy/article/108413 Ընտրախախտումներ Գյումրիում
- ↑ https://news.am/arm/news/382365.html ՊՆ-ն պարզաբանում է ներկայացրել զինծառայողների ուղղորդված քվեարկության մասին ահազանգի վերաբերյալ
- ↑ https://www.azatutyun.am/a/28405917.html ՊՆ-ն պարզաբանում է տարածել զինվորականների ուղղորդված քվեարկության վերաբերյալ
- ↑ http://hetq.am/arm/news/77380/yntratexamasi-hosanqazrkum-ashtarakum.html Տարօրինակ իրադարձություններ Աշտարակի ընտրատեղամասերից մեկում
- ↑ http://hetq.am/arm/news/77429/ashtarakum-hhk-vstahvats-andzn-ir-cucakov-tchshtum-e-yntrutyan-ekoxneri-anunnery.html ՀՀԿ վստահված անձը ստուգումներ է իրականացնում
- ↑ http://armtimes.com/hy/article/108446
- ↑ https://www.a1plus.am/1533209.html Խախտումներ քրեակատարողական հիմնարկներում
- ↑ http://hcav.am/events/02-04-2017-0235871/ Արխիվացված 2017-04-04 Wayback Machine Խախտումներ Գյուլագարակ գյուղում
- ↑ http://hcav.am/events/02-04-2017-0235871/ Արխիվացված 2017-04-04 Wayback Machine Ուղղորդումներ ընտրատեղամասում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով
- Հայաստանի ընտրական օրենսգիրք
- Ինչպե՞ս ընտրել ապրիլի 2-ին։ Քվեարկության կարգը
- Հայաստանի ընտրությունների մասին հրապարակումներ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքում
- Հանրապետական կուսակցության համար ընտրողներին ցուցակագրող դպրոցների տնօրենների հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների ցուցակ
|