Jump to content

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն
Տեսակկուսակցություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1999
Գաղափարախոսությունազատականություն
ՇտաբԵրևան, Հայաստան
Կայքldua.am

Հայաստանի ժողովրդավարական Ազատական Միություն, ազատական քաղաքական կուսակցություն Հայաստանում։

2003 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցությունը հավաքել է համաժողովրդական ձայների 4,6%-ը, սակայն չի կարողացել ստանալ որևէ մանդատ Ազգային ժողովում: 2003 թվականից ի վեր կուսակցությունն ուղղակիորեն չի մասնակցել որևէ հետագա խորհրդարանական ընտրությունների։ 2009 թվականի մայիսին անդամները կազմակերպել են կուսակցության համագումար՝ քննարկելու Հայաստանում քաղաքական խնդիրներն ու կուսակցության ապագա ծրագրերը[1]։

2018 թվականի հունիսին կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ աջակցելով վերջին հայկական թավշյա հեղափոխությանը և կոչ է արել վերջ տալ երկրում կոռուպցիային և տնտեսական մենաշնորհներին։ Կուսակցությունը կոչ է արել իրականացնել նոր ծրագրեր, որոնք կամրապնդեն երկիրը[2]։ Կուսակցությունը հայտարարել է նաև, որ չի մասնակցելու 2018 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, սակայն ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին մաղթել է բարեխիղճություն և իմաստություն և կոչ է արել գործել սիրո և հանդուրժողականության մթնոլորտում[3]։

2021 թվականի հունիսի 16-ին կուսակցությունը հավանություն է տվել «Հայաստան» դաշինքին 2021 թվականի Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նրանք նաև կոչ են արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ[4]։ Կուսակցությունը փոխել էր իր տեսակետը նաև թավշյա հեղափոխության վերաբերյալ և հայտարարել, որ հեղափոխությունը ոչնչացրել է բանակը, կրթական համակարգը, մաշվել են բարոյական արժեքները[5]։

2023 թվականի մարտին կուսակցությունը մասնակցել է Շիրակի մարզի Անի համայնքի ՏԻՄ ընտրություններին։ Կուսակցությունը ընտրական դաշինք է կազմել Ռեֆորմիստների կուսակցության հետ, որը հայտնի է որպես «Ազգ-համայնք» դաշինք[6]։

Կուսակցությունը ներկայումս ղեկավարվում է տնօրենների խորհրդի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը կուսակցական համագումար կանցկացնի». PanARMENIAN.Net.
  2. ««Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության վարչության հայտարարությունը». www.irates.am.
  3. «ՀԺԱՄ-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին». armenpress.am.
  4. [1]
  5. [2]
  6. «Սիսիան և Անի համայնքների ընտրություններին մասնակցող կուսակցությունները, դաշինքները գրանցվել են». www.elections.am.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]