Համբարձում Խաչատրյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Համբարձում Ֆրիդոնի Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | 1920 |
Մահացել է | 1945, մայիս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ուսուցիչ |
Պարգևներ և մրցանակներ |
Համբարձում Ֆրիդոնի Խաչատրյան (1920 - մայիս 1945), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
1937 թվականին գերազանց առաջադիմությամբ ավարտելով Բերդի միջնակարգ դպրոցը, ուսուցչական աշխատանքի է անցել նույն կրթօջախում։ 1939 թվականի նոյեմբերին զորակոչվել է բանակ։ Երկու տարի ծառայելով՝ նա պատրաստվում է տունդարձի, բայց 1941 թվականին, պատերազմի սկսելուն պես մեկնում է առաջնագիծ։ Վիրավորվել է, տեղափոխվել Բաքվի հոսպիտալ, որտեղ երեք ամիս բուժվելուց հետո կրկին մեկնել գործող բանակ։ 1944 թվականին վիրավորվել է երկրորդ անգամ և տեղափոխվել Զապարոժե քաղաքի հոսպիտալ։ 1945 թվականի մայիսի 5-6-ին մասնակցում է Բեռլինի գրավման մարտերին և զոհվում մենամարտի ժամանակ։
Պարգևատրվել է «Կարմիր աստղի» շքանշանով և այլ մեդալներով[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հ. Մ. Սաղումյան, Հայրենիքի կանչով, Ե., «Հայաստան», 1985, էջ 27-28։