Jump to content

Հակոբ Ուղուրլյան էֆենդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ էֆենդի Ալիքսանի Ուղուրլյան
Ծնվել է1874 (կամ 1878)
ԾննդավայրԿ. Պոլիս (Յոզղաթ)
Մահացել է14/19/25 ապ­րի­լի, 1918
Մահվան վայրԿ. Պոլիս
Մահվան պատճառԺանտախտ
Ազգությունհայ
Այլ անուններՈւղուրլույան
Մասնագիտությունբժիշկ
Կոչումկա­պի­տա­ն
Պաշտոնգլխա­վոր բժշկի տե­ղա­կալ

Հակոբ էֆենդի Ալիքսանի Ուղուրլյան (Ուղուրլույան) (1874 (կամ 1878), Կ. Պոլիս (Յոզղաթ) - 14/19/25 ապրիլի, 1918, Կ. Պոլիս), հայ բժիշկ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1874 (կամ 1878) թվականին Կոստանդնուպոլսի Բերա թաղամասում (կամ Ան­կա­րա­յի նա­հան­գի Յոզղաթի գավառի կենտրոն Յոզղաթ քաղաքում)։

1906-07 թվականներին Կ. Պոլսի Սբ. Փրկիչ ազգային հիվանդանոցում մտային հիվանդությունների բաժնի բժիշկ է աշխատել։ Մասնագիտացել է ծննդամիզական և վեներական հիվանդությունների գծով։ 1913 թ. Կ. Պոլսում զբաղվել է ծննդամիզական և վեներական հիվանդությունների բուժմամբ։ Հիվանդներին բուժել է պրոֆ. Էրլիխի վերջին մեթոդով՝ 606 Սալվարսան դեղով։ Ամենակարճ ժամկետում բուժել է հին և նոր գաղղիական ախտով (սիֆիլիս), ջերմամիզությամբ (սուսանակ), միզապարկի և երիկամների հիվանդություններով տառապող հիվանդների։ Հիվանդներին ընդունել է Կ. Պոլսի Սիրքեջի տրամվայի ճանապարհի վրայի, Ֆեբիուս լուսանկարչատան առաջին հարկում գտնվող իր մասնավոր դարմանատանը։

1914 թվականին՝ Առաջին աշխարհամարտի ժամանակ օսմանյան բանակում ծառայել է զինվորական դպրոցների ու պահեստների գլխավոր բժշկի տեղակալ կապիտանի աստիճանով։

Մահացել է 1918 թվականին ապրիլի 14/19/25-ին Կ. Պոլսի Թաքսիմի հոսպիտալում, ժանտախտից՝ 42 տարեկանում։ Թաղված է Կ. Պոլսի Շիշլիի ազգային գերեզմանատանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վավերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Ատիլ Գ. և ուրիշներ, Ազգային գերեզմանատուն հայոց. Շիշլի, Կ. Պոլիս, 1922։
  • Ազգային հիւանդանոցի մէջ պաշտօնավարած բժիշկները, Ընդարձակ տարեգիրք Ազգային հիվանդանոցի, Իսթանպուլ, 1939։
  • Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։