Կոլորիտ
Կոլորիտ նկարագրություն (իտալ.՝ colorito լատին․՝ color բառից — ներկ, գույն), արվեստի գործերի գունային հատկանիշների ընդհանրական գեղագիտական գնահատականը, պատկերների գունային էլեմենտների բնութագիրը, նրանց փոխկապվածությունները, գույների և երանգների համահնչունությունը։
Կոլորիտի արտաքին բնութագիր- ստեղծագործությունում գունային համադրությունների գեղատեսիլությունն և գունագեղությունն։ Կոլորիտի կատեգորիան նեղ կապակցված է և հանդիսանում է հիմնագունություն գեղագիտական ստեղծագործությունների[1]։
Կոլորիտ, կոլորիտային — ուղիղ ձևով նշանակություն, օբյեկտի նկարագրական որակյալ բնութագրություն, երևույթ, իրադարձություն, տեղանքներ, արվեստի ստեղծագործություններ հիմնված արտաքին նշանների վրա (այդ թվում պարտադիր չէ ակնհայտ), նրանց փոխկապակցվածությունները, փոխհամաձայնությունները։ Արտահայտությունն օգտագործվում է այսպես Երաժշտական կոլորիտ, ձայնային կոլորիտ, ազգային կոլորիտ և նմանատիպ։
Նկարահանումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլորիտային որոշումներ- նկարների նկարագրական եղանակներից կարևորագույներից մեկը։ Հեղինակի կողմից օգտագործվում է նկարահանման բովանդակության առավելագույն արտահայտման համար։
Տեսանկարների կոլորիտի հիմնակմախքը ձևավորում են գույները և նկարահանվող օբյեկտի գուներանգությունը։ Ելնելով դրանից, նկարի հեղինակը գնահատում է նկարահանվող օբյեկտի համահնչունությունը ֆոնի հետ, կադրում ընտրում է առավել վառ գունային դետալներ, ընտրում է համապատասխան ֆակտուրա և լուսավորման միջոցներ։
Նկարահանման օբյեկտի գունային կազմակերպում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոտոնկարի անհրաժեշտ կոլորիտի ստացման համար հիմնականում օգտագործում են մի մեթոդ, որը կոչվում է նկարահանման օբյեկտի գունային կազմակերպում։
Այսպես, նատյուրմորտի, պավիլիոնային դիմանկարների ստեղծման, գովազդային ֆոտոնկարների, առարկաների, ֆոնի և կադրը կազմող այլ տարրերի ստեղծման համար ընտրվում են գունային համադրությամբ, որոնք կոչված են կենտրոնացնել դիտողի ուշադրությունը (ըստ սյուժեի) նկարի կարևորագույն հատվածներում։
Օբյեկտի լուսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆոտոնկարների կոլորիտի վրա սկզբունքային ազդեցություն է ունենում լուսավորման բնույթը՝
- Լույսի հոսանքի ուղղությունը
- Ստվերի նկարը
- Լուսավորման հակադրությունը
Այս ամենը ձևավորում է օբյեկտի գույները և փոփոխում է նկարի վերջնական գունային տոնայնությունները։
Այդ իսկ պատճառով ֆոտոնկարի կոլորիտը մեծ մասամբ կախված է կադրում հատվածների լուսավորվածության և մգեցվածության աստիճանից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Власов В.Г. «Иллюстрированный художественный словарь». — СПб.: Икар, 1993. — 272 с.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Книга:ФКТЭ|статья=Колорит фотоизображения|автор=Дыко, Л. П.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 516)։ |