Կոլերիտ դպրոցներ
Արտաքին տեսք
Կոլտնտեսային երիտասարդության դպրոցներ, Կոլերիտ դպրոցներ (մինչև 1930 թվականը՝ գյուղական երիտասարդության դպրոցներ [ռուս.՝ Школа крестьянской молодёжи]), հանրակրթական ոչ լրիվ միջնակարգ դպրոցներ նախկին Խորհրդային Միությունում։
Ստեղծվել են 1923 թվականին, գյուղական վայրերում, առաջին աստիճանի (քառամյա) դպրոցների հիմքի վրա, եռամյա դասընթացով։ Ունեցել են որոշակիորեն ընդգծված գյուղատնտեսական թեքում։ Իրենց դասընթացով համապատասխանում էին յոթնամյա դպրոցներին։
Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, Խորհրդային Հայաստանում կոլերիտ դպրոցներն հիմնադրվել են 1925 թվականին։ 1926-1927 թվականների ուսումնական տարում դրանց թիվը հասել է 17-ի։ 1934 թվականին Կոլերիտ դպրոցները վերածվել են ոչ լրիվ միջնակարգ (յոթնամյա) դպրոցների։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 512)։ |