Կիրունա (շվեդ.՝ Kiruna), քաղաք Շվեդիայի հյուսիսում, Նորբոտենլենում։ 23 հազար բնակչություն (2009)։ Արևմտյան Եվրոպայի երկաթի հանքաքարի արդյունահանման խոշոր կենտրոնն է։
Հանքաքարը արտահանվում է Նարվիկ և Լուլեո նավահանգիստներով։ Կիրունայի մոտ կա տիեզերական հետազոտությունների հրթիռադաշտ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 471)։