Jump to content

Կիմ Իլ Սոնգի անվան հրապարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմ Իլ Սոնգի անվան հրապարակ
Երկիր ԿԺԴՀ
ՏեղագրությունՓհենյան և Չունգույոկ
Ստեղծում1954[1]
Անվանվել էԿիմ Իր Սեն
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Կիմ Իլ Սոնգի անվան հրապարակ (կոր.՝ 김일성광장, 金日成廣場), հրապարակ, որը գտնվում է Փհենյանի կենտրոնում։ Կրում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր Կիմ Իլ Սոնգի անունը։ Բացվել է 1954 թվականի օգոստոսին[2]։ Հրապարակը գտնվում է Տեդոնգան գետի արևմտյան ափին հենց գետի հակառակ կողմում գտնվող Չուչխեի աշտարակի դիմաց։ Այդ հրապարակը աշխարհի խոշորագույն հրապարակների ցանկում երեսուներորդն է։ Դրա մակերեսը կազմում է 75000մ², և այն կարող է տեղավորել ավելի քան 100000 մարդ[3][4]։ Հրապարակն ունի մշակութային մեծ նշանակություն․ այն համարվում է երկրում ռազմական շքերթներ, ցույցեր, ցուցադրություններ, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի ԶԼՄ կողմից ամենաշատ ցուցադրվող վայրը։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Իլ Սոնգի անվան հրապարակն իր տեսքով և ճարտարապետական դիզայնով նման է Պեկինում Տյանանմենի հրապարակին և երկուսն էլ օգտագործվում են այն նպատակով։ Իրենից ներկայացնում է էսպլանադա, որն անցնում է Կրթության ազգային պալատից և դեպի Տեդոնգան գետի կոմղի շքերթային տրիբունայից։ Էսպլանադան շարունակվում է գետի մյուս ափում Չուչխեի աշտարակով և ավարտվում է տասը բազմահարկ տներից ու կինոմատոգրաֆիայի գիտահետազոտական համալսարանի կառույցի ճարտարապետական համալիրով։

Հրապարակի մի քանի շենքերում դրված են Կիմ Իլ Սոնգի և Կիմ Ջոնգ Իլի դիմանկարները։ Հյուսիսային Կորեայի Արտաքին առևտրի նախարարության շենքում մինչև 2012 թվականի ապրիլը կախված էին նաև Կարլ Մարքսի և Վլադիմիր Լենինի դիմանկարները[5]։

2020 թվականին վերակառուցվեց կենտրոնական շքերթային տիբունան․ Կիմ Իլ Սոնգի ր Կիմ Ջոնգ Իլի դիմանկարները հեռացվեցին իրնեց նախկին դիքերից և տեղափոխվեցին Կրթության ազգային պալատի ճակատ։ Շքերթային տիբունայի փոփոխությունները, հիմնականում վերաբերվում էին տիրբունայի «հարկի» բարձրության ավելացմանը, հիմնական տիբունայի հատակը ցածրացվեց, հասարակ բռնաձողերի փոխարեն տեղադրվեցին զարդաճաղեր, սահմանվեց Հյուսիսային Կորեայի զինանշանը, ինչպես նաև սյուներին ավելացվեց ծեփամածիկ․ վաղ դրանք իրենցից ներկայացնում էին ուղղանկյունաձև սյուներ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Martin, Bradley K. (2006) Under the Loving Care of the Fatherly Leader: North Korea And the Kim Dynasty. St Martins Press. ISBN 978-0-312-32322-6

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Joinau B. Les régimes de visibilité de Pyongyang (ֆր.): Pour une topo-politique de la distance — 2016. — 28 p.
  2. Martin (2006), p. 774
  3. Pyongyang Images Արխիվացված 2019-03-21 Wayback Machine, New Korea Tours
  4. Kwan, Lee Kyo. Mammoth Underground Square and Road in Pyongyang Արխիվացված 2005-02-07 Wayback Machine. Digital Chosunilbo. July 22, 2001
  5. [1] Արխիվացված 2017-10-18 Wayback Machine, New York Times