Jump to content

Կեյձյո կայսերական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կեյձյո կայսերական համալսարան (ճապ.՝ 京城帝國大學, կորեերեն՝ 경성제국대학), Քեյդյո քաղաքի ճապոնական կայսերական համալսարաններից մեկն է, որը գոյություն է ունեցել 1924-ից 1946 թվականները։ Գտնվում է Տոսուտյո շրջանում (ճապ.՝ 東崇町): Համալսարանի անունը կրճատվել է ինչպես «城大» (Դզյո Դայ)։

Համալսարանի պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կեյձյո կայսերական համալսարանը հիմնադրվել է 1924 թվականին գեներալ-նահանգապետ Սայտո Մակոտոյի կառավարման ժամանակահատվածում։ Այն դարձավ Ճապոնական կայսրության վեցերորդ կայսերական համալսարանը։ Համալսարանում կային իրավաբանական, ինժեներական և բժշկական բաժանմունքներ։ Կար նաև նախապատրաստական բաժանմունք։

Համալսարանաում դասավանդում էին միայն ճապոներեն, այդ իսկ պատճառով ուսանողների մածամասնությունը էթնիկ ճապոնացիներ էին[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, երբ Կորեան անկախություն ձեռք բերեց, համալսարանը սկսեց պաշտոնապես կոչվել կորեերենով «Կյոնյան համալսարան» (կորեերեն՝ 경성대학) և դարձավ հետպատերազմյան Կորեայի առաջին համալսարանը։

1946 թվականի օգոստոսի 22-ին Կյոնսոնյան համալսարանը փակվել է ԱՄՆ-ի № 102 օկուպացիոն իշխանության հրամանով։ Ավելի ուշ դրա հիմնադրման վայրում կառուցվել է Գյուղական ազգային համալսարան։

Համալսարանի ռեկտորների ցուցակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Լիազորության սկիզբ Լիազորության վերջ
1 Արիյոսի Տյուիտի
(有吉忠一)
1924 թվականի մայիս 1924 թվական հուլիսը
2 Սիմոոկա Տյուդզի]
(下岡忠治)
1924 թվականի հուլիս 1925 թվականի նոյեմբերը
3 Յասա Կուրախեյ
(湯浅倉平)
1925 թվականի դեկտեմբեր 1926 թվականի ապրիլը
4 Հատորի Ունոկիտի
(服部宇之吉)
1926 թվականի ապրիլ 1927 թվականի հուլիսը
5 Մացուրա Յսուդզիրո
(松浦鎮次郎)
1927 թվականի հուլիս 1929 թվականի հոկտեմբերը
6 Սիգա Կիյոսի
(志賀潔)
1929 թվականի հոկտեմբեր 1931 թվականի հոկտեմբերը
7 Յամադա Սաբուրո
(山田三良)
1931 թվականի հոկտեմբեր 1936 թվականի հունվարը
8 Հայմի Հիրոսի
(速水滉)
1936 թվականի հունվար 1940 թվականի հուլիսը
9 Սինոդա Ձիսակու
(篠田治策)
1940 թվականի հուլիս 1944 թվականի մարտը
10 Յամագա Սինձի
(山家信次)
1944 թվականի մարտ 1945 թվականի օգոստոսը (?)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 정선이 경성제국대학 연구. — 서울: 문음사, 2002. — ISBN 89-8168-294-1