Jump to content

Կարմրափորիկ կարմրատուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարմրափորիկ կարմրատուտ

Կարմրափորիկ կարմրատուտ (լատին․՝ Phoenicurus erythrogaster), կեռնեխների ընտանիքի թռչուն։ Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 18 սմ է, թևերի բացվածքը՝ 28-30 սմ։ Արուն վերևից սև է, գագաթը և թևի բիծը՝ սպիտակ, մարմինը ներքևից և պոչը՝ կարմիր։ Էգը վերևից մոխրագույն-դարչնագույն է, ներքևից՝ բաց նարնջագույն-դարչնագույն, պոչը՝ կարմիր-նարնջագույն և մշտապես դողդոջուն։ Բնակվում է լեռնային ձորերում, ձմռանը՝ ցածրադիր վայրերում։ Սնվում է անողնաշարավորներով, հատապտուղներով։ Հայաստանում այս թռչունի գոյությունը հաստատված է 2 հաղորդումով։ Կարիք ունի թվաքանակի, տարածման շրջանների, կենսակերպի ու վարքի դրսևորումների լրացուցիչ ճշգրտման։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։