Jump to content

Կարա-Կոյունլուների դամբարան (Արգավանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարա-Կոյունլուների դամբարան

Արգավանդի դամբարան, թուրքմենական[1] դամբարան Հայաստանի Հանրապետության Արգավանդ գյուղում։ Ընդգրկված է Արգավանդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Արգավանդ գյուղում պահպանվել է Հայաստանի տարածքում հաշվառված իսլամական հուշարձաններից մեկը՝ 15-րդ դարում կառուցված, թուրքմեն ամիրա Փիր Հուսեյնի հոր՝ Ամիր Սաադի դամբարանը։

Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին Փիր Հուսեյն ամիրայի հրամանով՝ մեծագույն և վեհագույն ազնվությամբ, որպես արքաների և թագավորների նեցուկ, խեղճերի և թշվառների ապավեն։

Կարա-Կոյունլուների դամբարան

2001 թվականին հուշարձանը նորոգվել է Հայաստանում Թուրքմենստանի դեսպանության ջանքերով[2][3]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Փափազյան Հ., Օտար տիրապետությունը Արարատյան երկրում, Երևան, 1960։
  • Арутюнян А., Историко-архитектурные памятники столицы и пригородной зоны, Е., 2012.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sevak Karamyan. Armenia / Edited by Jørgen Nielsen, Samim Akgönül, Ahmet Alibašic, Egdunas Racius. — Yearbook of Muslims in Europe: BRILL, 2012. — Т. 4. — С. 23. — ISBN 9789004225213.
  2. «Դամբարան, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 18-ին.
  3. Հայաստանում բացվեց թուրքմեն ամիրայի դամբարանը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարա-Կոյունլուների դամբարան (Արգավանդ)» հոդվածին։