Կարաչինար
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Կարաչինար | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Շահումյանի շրջան | |
Համայնք | Գերանբոյի շրջան | |
Այլ անվանումներ | Աղջակալա, Ղարաչինար | |
ԲԾՄ | 712 մետր | |
Բնակչություն | 188 մարդ (XX դարասկիզբ) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Կարաչինար, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ 1990-ական թվականների հայ-ադրբեջանական պատերազմից հետո գտնվում է հակառակորդի հսկողության տակ[2]։ Գտնվում էր Կարաչայ և Գերաչայ գետերի արանքում, Կարաչայ գետի աջակողմյան հարթության վրա, այգիների և պարտեզների մեջ թաղված։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի անվանումը թարգմանաբար նշանակում է «սև չինար (սոսի)»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղի մասին հիշատակվել է XVI-XVII դարերում՝ վրաց աղբյուրներում։
Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Ելիզավետպոլի գավառի մեջ։ Ուներ մեծամասամբ երկհարկանի տներ։
1881 թվականին այս գյուղում՝ Բեգլարյանների տանն է հյուրընկալվել Րաֆֆին, որը գյուղի մասին իր հիշատակությունները ներկայացրել է «Դավիթ Բեկ» վեպում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XX դարասկզբին ուներ 136 տուն՝ 767 հայ բնակչով։ 1970-ական թվականներին ուներ 800 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կար պահածոների գործարան։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարաչինարն ուներ քարաշեն, նոր եկեղեցի։
Հասարարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ ակումբ, գրադարան, արքունական տարրական դպրոց՝ հայ և ռուս աշակերտներով, մշակույթի տուն, մանկապարտեզ, հիվանդանոց, դեղատուն, բաղնիք[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390–392.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 540, Ղարաչինար
|
|