Կատվախոտ
Կատվախոտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Այծատերևազգիներ (Caprifoliaceae) |
Ցեղ | Կատվախոտ (Valeriana) L., 1753 |
Կատվախոտ (լատին․՝ Valeriána), կատվախոտազգիների ընտանիքի բազմամյա յուրահատուկ հոտով խոտաբույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բույսի արմատները բազմաթիվ են, երկար և կարճ երկրորդական արմատներով։ Ցողունը կանգուն է, կողավոր, սնամեջ, վերին մասում` ճյուղավորվող,բարձրությունը ՝ 0,5-2 մ։ Տերևները կենտփետրաձև են, ստորինները՝ կոթունավոր, վերինները՝ նստադիր, ամբողջական են կամ փետրաձև հատվածավորված։ Բաժակը բացակայում է։ Պսակը հնգաթերթ, բաց վարդագույն է կամ սպիտակ։ Առէջները երեքն են։ Ծաղկաբույլը վահանանման կամ հուրանանման է, ծաղիկները՝ մանր, բուրավետ, սպիտակից մինչև մուգ վարդագույն։ Ծաղկում է մայիսի վերջերից մինչև սեպտեմբերի սկիզբը։ Պտուղը երկարավուն-ձվաձև, բաց գորշագույն, փուփուլավոր սերմիկ է (ունի հաճելի հոտ, որից կատուները գրգռվում են, այստեղից էլ՝ կատվախոտ անվանումը)։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի է ավելի քան 217 տեսակ[1]։ Առավել տարածված է դեղորայքային կատվախոտը (Valeriana officinalis)։ Արմատի թուրմն ու մզվածքն ունեն սիրտանոթային համակարգի աշխատանքը կարգավորող, նյարդերը հանգստացնող, մարսողությունը լավացնող ներգործություն։ Հայտնի է ավելի քան 200, Հայաստանում՝ 6 տեսակ՝
- կատվախոտ դեղատու (V. officinalis),
- կատվախոտ սխտորուկատերեվ (V. alliariifolia),
- կատվախոտ ավլախոտատերեվ (V. sisymbriifolia) և այլն։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ Աճում է մինչև ալպյան մարգագետիններ (ստորին լեռն, գոտուց), ամենաբազմազան տիպի հողերում և ջերմային պայմաններում, սակայն գերադասում է խոնավ հողերը։
Քիմիական բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոճղարմատում և արմատներում հայտնաբերված է 0,5-2% բնորոշ վալերիանայի հոտով եթերայուղ, որը պարունակում է վալերիանա - բորնեոլայի եթեր, իզովալերիանաթթու, բորնեոլ, միտրենոլ, կամֆեն, պինեն, տերպինեոլ, լիմոնեն, սեսկվիտերպեններ, սպիրտ, մրջնաթթու, քացախաթթու, կարագաթթու, խնձորաթթու, ստեարինաթթու, պալմիտինաթթու, այնուհետև՝ ալկալոիդներ (վալերին և խատինին), գլիկոզիդ վալերիդ, դաբաղանյութեր, շաքար, քիմիական տարրերից՝ կալիում, կալցիում և մագնեզիում, օսլա, խեժ և այլն։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեղաբույս է. պարունակում է եթերայուղ (որից ստանում են հանրահայտ վալերիանայի կաթիլները), ալկալոիդներ, գլիկոզիդներ, թթուներ, շաքար և այլն։ Պատրաստուկներն օգտագործվում են անքնության, նյարդ, գրգռվածության, սրտի նևրոզի, հեղձուկի, ստամոքսաղիքային համակարգի կծկանքի ժամանակ։ Օգտագործվում է նաև որպես համեմունք, ավելացնում են աղցաններին, թուրմերին, լիկյորներին և այլն։ Խոտաբույսերից պատրաստվող որոշ թեյերի բաղադրամասերից է։ Մեղրատու է։
Կատվախոտ բրդատերևը (V. eriophylla) անդրկովկասյան բնաշխարհիկ է, Հայաստանում հանդիպում է Շիրակի մարզի ենթալպյան գոտում՝ թփուտներում, ժայռերի վրա. գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Valeriana — Statistics». The Plant List (2010). Version 1. Published on the Internet (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 6–ին-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 291)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվախոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատվախոտ» հոդվածին։ |
|
|