Jump to content

Կամբիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կախարդ Մեռլին, Արթուր թագավորի և նրա ասպետների պատմություն

Կամբիոն, (ֆր.՝ cambion) եվրոպական դիցաբանության և գրականության մեջ մարդու և դևի միջև եղած սեռական միությունից ծնված էակ, որը սովորաբար կապված է լինում ինկուբուսի կամ սուկուբուսի հետ։ Բառի ամենավաղ հայտնի օգտագործման մեջ այն համարժեք էր փոխարինողին[1]։

Թեև կամբիոններին հաճախ պատկերում են որպես խորամանկ և չարագործ էակներ, նրանք, ինչպես յուրաքանչյուր այլ էակ, ունեն ազատ կամք և կարող են ընտրել իրենց կյանքի ճանապարհը։

Կամբիոնները հայտնի են իրենց խորամանկ և չարագործ բնույթով։ Լինելով գեղեցիկ և հրապուրիչ՝ նրանք վարպետորեն կարողանում են մանիպուլացնել մարդկանց։ Որոշները նրանց նույնիսկ անվանում են «սեռական վամպիրներ», քանի որ նրանք հաճախ գայթակղում են իրենց զոհերին և տանում դեպի ինտիմ հարաբերություններ՝ իրենց չար նպատակներին հասնելու համար։

Փոխարինողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամբիոն բառը ծագում է լատիներեն cambiare՝ «փոխանակել» բառից, որը բխում է կելտական «kamb» արմատից, որը նշանակում է «ծուռ» կամ «փոխանակում»[2]։ Բառի ամենավաղ օգտագործումներում այն օգտագործվում էր փոխարինողների համար՝ դևերի զավակների, որոնք փոխարինել են մարդկային նորածնին։

«Կամբիոն» բառը որպես երկու դևերի երեխա իմաստով առաջին անգամ օգտագործվել է 1818 թվականի ֆրանսիական Dictionnaire Infernal գրքում: Այդ գրքի 1825 տարբերակի հրատարակությունում առկա է հետևյալ գրառումը.

CAMBION, — Enfants des Demons. Delancre et Bodin pensent que les démons incubes peuvent s'unir aux démones succubes, et qu'il nait de leur commerce des enfants hideux qu'on nomme cambions ...[3]

Հայերեն թարգմանություն.

CAMBION, — Դևերի երեխաներ. Դելանկրեն և Բոդին հավատում են, որ ինկուբուս (տղա) դևերը կարող են կապ ունենալ սուկուբուս (կին) դևերի հետ, և նրանցից ծնված զզվելի երեխաները կոչվում են կամբիոն;...[3]

«Գաղտնիքագիտության և պարահոգեբանության հանրագիտարանում» (Encyclopedia of Occultism and Parapsychology) կամբիոնը կրկին նկարագրվում է որպես ինկուբուսի և սուկուբուսի զավակ։ Այս մեկնաբանության համաձայն՝ կամբիոնն ի սկզբանե չունի շնչառություն կամ սրտխփոց մինչև յոթ տարեկան դառնալը, սակայն անչափ ծանր է, և լալիս է, երբ նրան դիպչում են[4]։

Մարդ-դև հիբրիդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարից ի վեր «կամբիոն» տերմինը ստացել է լրացուցիչ սահմանում. ինկուբուսի կամ սուկուբուսի և մարդու զավակ։ 1874 թվականին Վիկտոր Հյուգոն իր «Ծովի մշակները» (Toilers of the Sea) աշխատությունում կամբիոնին սահմանում է որպես կնոջ և սատանայի որդի։

Միջին դարերում մարդու և դևերի միջև ծնված զավակների գաղափարը դարձել էր քննարկման առարկա, սակայն այն չուներ լայնորեն ընդունված անուն։ Վհուկների մուրճը, որը համարվում է 15-րդ դարի դեմոնաբանության հիմնական գրականության ժողովածու[5] , նշում է, որ դևերը, այդ թվում ինկուբուսը և սուկուբուսը, չեն կարող երեխա ունենալ.

Երեխա ունենալը կենդանի մարմնի գործողություն է, սակայն դևերը չեն կարող կյանք հաղորդել այն մարմիններին, որոնց կերպարը ընդունում են. որովհետև կյանքը, ըստ էության, բխում է միայն հոգուց, և սերունդ ունենալու գործողությունը ֆիզիկական օրգանների գործողությունն է։ Հետևաբար, դևերի կողմից զբաղեցրած մարմինները չեն կարող ոչ սերունդ տալ, ոչ էլ ծննդաբերել։[6]

Հետևաբար, կյանք ստեղծելու անկարողությունից ելնելով, կամբիոնի ստեղծման մեթոդը համեմատաբար բարդ է։ Սուկուբուսը պետք է ունենա սեքսուալ հարաբերություններ մարդկային տղամարդու հետ և այդպես ստանա նրա սերմնահեղուկը, այնուհետև պետք է փոխանցի այդ սերմնահեղուկը ինկուբոսին, ով կուժեղացնի այն։ Ինկուբոսը, իր հերթին, կփոխանցի այդ սերմնահեղուկը մարդկային կնոջը և այդպիսով կհղիացնի նրան։

Կարելի է ասել, որ դևերը ընդունում են մարդկային մարմնի տեսք ոչ թե մարմնին կյանք տալու, այլ այդ մարմնի միջոցով մարդկային սերմը պահպանելու և այն մեկ այլ մարմնի փոխանցելու համար[6]։

Տեքստը շարունակում է քննարկել այս գործընթացի հնարավորության կողմնակից և դեմ փաստարկները, ներկայացնելով մի շարք Աստվածաշնչային մեջբերումներ և նշանավոր գիտնականների տեսակետներ այս կարծիքները հաստատելու համար, և վերջապես եզրակացնում է, որ սա իսկապես այն մեթոդն է, որը օգտագործում են նման դևերը[7]։

Ժամանակակից մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժամանակակից գրողները երբեմն օգտագործում են «կամբիոն» տերմինը Մեռլինին նկարագրելու համար, ով Արթուրյան լեգենդում մահկանացու կնոջ և ինկուբուսի որդին էր, ումից էլ նա ժառանգել է իր գերբնական ուժերը ու կարողությունները։ Նրա ամենանշանավոր կարողությունները սովորաբար ներառում են մարգարեությունը և կերպարանափոխությունը[8]։
  • Dark Horse Comics-ի հերոս Հելբոյը կամբիոն է, լինելով դև Ազզայելի և մահկանացու կնոջ՝ Սառա Հյուզի զավակը[9]։
  • DC Comics-ի կերպար Ռեյվենը կամբիոն է, լինելով իր չար դևական հոր՝ Տրիգոնի, և մահկանացու կնոջ՝ Արելլայի դուստրը[10][11]։
  • Mortal Kombat վիդեոխաղի կերպար Աշրան կամբիոն է[12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Green, Richard Firth (2016). Elf Queens and Holy Friars: Fairy Beliefs and the Medieval Church. University of Pennsylvania Press, Incorporated. էջեր 114–115.
  2. Indo-European Language and Culture: An Introduction, Benjamin W. Fortson IV, p. 17.
  3. 3,0 3,1 Dictionnaire Infernal, Vol. 2, Jacques Albin Simon Collin de Plancy, p. 314.
  4. Spence, Lewis (2000). "Cambions". In the Gale Group's Encyclopedia of Occultism and Parapsychology, p. 148. 0-8103-8570-8.
  5. Børresen, Kari Elisabeth; Valerio, Adriana (2015-11-20). The high middle ages. Børresen, Kari Elisabeth, 1932-, Valerio, Adriana, 1952-. Atlanta. էջ 106. ISBN 9780884140511. OCLC 933762735.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. 6,0 6,1 Malleus Maleficarum, Part I, Question III
  7. Goodey, C. F. (2013). A History of Intelligence and 'Intellectual Disability': The Shaping of Psychology in Early Modern Europe. Ashgate Publishing, Ltd. էջ 264.
  8. Baudry, Robert (1997). Ile des merveilles: mirage, miroir, mythe : colloque de Cerisy. էջ 162.
  9. «Chapter 2». Hellboy in Hell Volume 1: The Descent. 2014.
  10. «Raven». DC (անգլերեն). 2013-01-25. Վերցված է 2022-06-24-ին.
  11. «Arella (Character)». Comic Vine (անգլերեն). Վերցված է 2022-06-24-ին.
  12. «Ashrah». MK Wiki (անգլերեն). 2023-09-24.