Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 12, 2018 թ.
Յուրի Ալեքսեյի Գագարին (ռուս.՝ Юрий Алексеевич Гагарин, մարտի 9, 1934, Կլուշինո, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 27, 1968, Կիրժաչ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ № 1 տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս, պետական բարձրագույն պարգևների ասպետ, Ռուսաստանի և արտասահմանի շատ քաղաքների պատվավոր քաղաքացի։
ԽՍՀՄ ռազմաօդային ուժերի գնդապետ (1963)։ ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնաց, 1-ին կարգի ռազմական օդաչու, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1961)։ Կենտրոնական կոմիտեի անդամ։ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի 7-րդ և 8-րդ գումարման պատգամավոր։
1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինը դարձավ համաշխարհային պատմության մեջ առաջին մարդը, որը թռիչք իրականացրեց դեպի տիեզերական բաց տարածություն։ «Վոստոկ» հրթիռակիրը «Վոստոկ-1» տիեզերական հրթիռով, որի մեջ էր գտնվում Յուրի Գագարինը, «Բայկոնուր» տիեզերական թռիչքների կայանից դուրս եկավ տիրեզերք։ Թռիչքից 108 րոպե հետո Գագարինը հաջողությամբ վայրէջք կատարեց Սարատովի մարզում՝ Էնգելս քաղաքից ոչ շատ հեռու։ Սկսած 1962 թվականի ապրիլի 12-ից, Գագարինի՝ տիեզերք թռիչք կատարելու օրվանից, ամեն տարի այդ օրը նշվում է որպես Տիեզերագնացության օր։
Առաջին տիրեզերական թռիչքն ամբողջ աշխարհում մեծ հետաքրքրության ալիք բարձրացրեց, իսկ անձամբ Յուրի Գագարինը ձեռք բերեց... Ավելին⇒