Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 37, 2017 թ.
Արտաքին տեսք
- ...1921 թվականի փետրվարի 18-ին՝ ապստամբության ժամանակ, Հայաստանի խորհրդային զավթիչների կողմից սպանվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի մի պատգամավոր՝ Հայաստանի խորհրդարանի շենքի վրա Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը պարզելիս:
- ...հարուստ փաստաբան Չարլզ Վենս Միլարի սկանդալային կտակի համաձայն՝ Կանադայի այս քաղաքում այն ընտանիքը, որը փաստաբանի մահից հետո տասը տարիների ընթացքում կունենար ամենամեծ թվով երեխաներ, կհաղթեր մրցույթում և կստանար դրամական խոշոր պարգև։
- ...աշխարհի ամենափոքր կառուցապատված կղզին, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում, գտնվում է Ատլանտյան օվկիանոսում և ունի 720 մ² մակերես, 45 մ երկարություն և ծովի մակերևույթից բարձրանում է 16 մ։
- ...Հայաստանի քաղաքներից մեկում ամեն տարի անցկացվում է այս կերակրատեսակի փառատոն։
- ...հարուստներին կողոպտող և աղքատներին տվող բալլադների հանրահայտ հերոսի անունով կոչվում է տնտեսական մի երևույթ։
- ...հայկական եկեղեցական ամենահայտնի դռան վրայի փորագրաքանդակները միայն աշխարհիկ պատկերներ են։
- ...«Անձրևի մարդը» կինոնկարում Դասթին Հոֆմանի խաղացած հերոսի նախատիպ հանդիսացող անձը մեր ժամանակակիցն էր և հիշել է իր կարդացածի 98 %-ը;