Ծովագնացության միջազգային կազմակերպություն
Ծովագնացության միջազգային կազմակերպություն | |
---|---|
Տեսակ | ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն |
Հապավում | IMO, IMO, IMO, OMI, OMI, OMI, OMI, OMI, OMI, OMI, ИМО, ИМО, BDT, ԾՄԿ և TJO |
Հիմնադրված | 1982 |
Գլխադասային գրասենյակ | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Պաշտ. լեզու(ներ) | անգլերեն[1], արաբերեն[1], հյուսիսային չինարեն[1], իսպաներեն[1], ֆրանսերեն[1] և ռուսերեն[1] |
Գլխավոր քարտուղար | Arsenio Antonio Dominguez Velasco? |
Կայք | imo.org(անգլ.) |
Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ) (անգլ.՝ International Maritime Organization (IMO), մինչև 1982 թվականը որպես՝ Միջպետական ծովագնացության խորհրդատվական կազմակերպություն[2] (ՄԾԽԿ, անգլ.՝ Inter-Governmental Maritime Consultative Organization (IMCO)), Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալություն, պատասխանատու է միջազգային առևտրային ծովային անվտանգության և նավագնացության հետևանոքվ շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու համար։ ԾՄԿ-ն ստեղծվել է Ժնևում 1948 թվականին[3] և ուժի մեջ է մտել տասնամյա ժամկետով՝ 1959 թվականին առաջին անգամ հանդիպում անցկացնելու նպատակով։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում (Միացյալ Թագավորություն, Անգլիա) և ներկայում գործակալությանն անդամակցում է 173 անդամ պետություն և այն կնքել է երեք դաշինք[2]։
ԾՄԿ-ն կառավարություններին մեխանիզմներ է տրամադրում՝ համագործակցելու միջազգային ծովագնացությանն առնչվող տեխնիկական խնդիրների կանոնակարգման և գործունեության ձևավորման համար, խթանելու ծովագնացության մեջ ծովային անվտանգության և արդյունավեպության կիրառելի ամենաբարձր չափանիշների ընդունումը և պաշտպանելու ծովային միջավայրը նավագնացության հետևանքով առաջացող աղտոտումը կանխելու և վերահսկելու միջոցով։
Ներկայումս համաշխարհային մակարդակով ընդունվել և կիրառվում են մոտ 50 կոնվենցիա և համաձայնագիր և մոտ 1000 օրենսգիրք ու հանձնարարական։ 1983 թվականին Շվեդիայի Մալմո քաղաքում կազմակերպությունը հիմնեց Ծովային համաշխարհային համալսարան, որտեղ վերապատրաստում են անցնում վարչական աշխատողներ, դասախոսներ, և ծովային բնագավառի այլ մասնագետներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.imo.org/en/about/Pages/FAQs.aspx
- ↑ 2,0 2,1 «Introduction to IMO». International Maritime Organization. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
- ↑ Hoffman, Michael L. (1948 թ․ մարտի 4). «Ship Organization Nears Final Form; U.N. Maritime Body Expected to Have 3 Principal Organs – Panama in Opposition». New York Times. էջ 51. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
{{cite news}}
: Invalid|url-access=yes
(օգնություն) - ↑ «Հիմնարար Փաստեր», Միավորված ազգերի կազմակերպություն [ՄԱԿ-ի մասին]. ՄԱԿ-ի հանրային վարչություն. 2013. էջ 92. ««Ծովագնացության միջազգային կազմակերպություն (ԾՄԿ/IMO)»»