Ավարտել է Մ. Ֆրունզեի անվան (1948) և Գլխավոր շտաբի (1959) ռազմական ակադեմիաները։ ԽՍՀՄՀայրենական Մեծ Պատերազմի ժամանակ եղել է մոտոհրաձգային դասակի, վաշտի, գումարտակի, 1944 թվականից՝ գնդի հրամանատար։ Աչքի է ընկել Բելառուսիայի ազատագրման, 1945 թվականին՝ Քյոնիգսբերգի գրավման ժամանակ։ 1948-1957 թվականներին ծառայել է Հեռավոր Արևելքում, Կուրիլյան կղզիներում, Սախալինում (գնդի, դիվիզիայի հրամանատար)։ 1968 թվականից՝ ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարի տեղակալ՝ ցամաքային զորքերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ և ռազմական խորհրդի անդամ։ ՌԽՖՍՀ (1963), ԲԽՍՀ (1967) ԳԽ պատգամավոր։ 1989 թվականից՝ պաշտոնաթող։
Խաչիկ Համբարյանի անունով է կոչվում ծննդավայրի միջնակարգ դպրոցը։
Գեներալի երրորդ աստղը։ [Վավերագրական ակնարկ Խ. Մ. Համբարյանի կյանքի և գործունեության մասին], Ռ. Ս. Համբարյան, խմբ.՝ Վ. Ս. Նալբանդյան, Երևան, «Հայաստան», 1974։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 110)։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։