Jump to content

Խանկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խանկա
Ханка

'
Կոորդինատներ
Տեղագրություն Ռուսաստան Ռուսաստան
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ավազանի մակերեսը 4190 կմ²
Ամենամեծ խորությունը 10,6 մ
Միջին խորությունը 4,5 մ

Խանկա (ռուս.՝ Ханка), լիճ Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում և Չինաստանում։ Տարածությունը 4000-4400 կմ² է (կախված մակարդակի բարձրությունից), խորությունը՝ մինչև 10 մ։ Ափերը ճահճապատ են, ջուրը՝ քաղցրահամ, պղտոր։

Սառցակալում է նոյեմբերին, սառցազերծվում՝ ապրիլին։ Ընդունում է Լեֆու, Մո և այլ գետեր։ Խանկայից արտահոսում է Սունգաչան գետը (Ուսուրիի վտակը)։ Հարուստ է ձկներով՝ (սազան, կալուգա) և ջրային կրիաներով։ Նավարկելի է։

Ենթադրում են, որ անվանումը չինարեն Խինգհայ անվան աղավաղված ձևն է․ չինարեն Խինգ նշանակում է «առատություն, բարգավաճում», հայ՝ «ծով», այսինքն՝ «առատության և բարգավաճման ծով»[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խանկա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 13