Լրացված իրականության կիրառումը սպասարկման ոլորտում
Լրացված իրականությունը (անգլ.՝ augmented reality, AR) իրական ֆիզիկական աշխարհի լրացված տարբերակն է, որը գործում է թվային տեսողական տարրերի, ձայնի կամ տեխնոլոգիայի միջոցով մատուցվող այլ զգայական գրգռիչների օգտագործմամբ։ Դա տարածված է այն ընկերությունների շրջանում, որոնք ներգրավված են բջջային հաշվիչների և հատկապես բիզնես հավելվածների մեջ[1][2]։
Լրացված իրականությունն իր բազմաթիվ նորարարական հավելվածներով` լինելով մի շարք ոլորտներում, նաև մեծ տեղ է գրավում սպասարկման ոլորտում։ Այն կարող է օգտագործվել երկու հիմնական եղանակով։ Նախ` որպես ինտերակտիվ տեսողական օժանդակ միջոց ոլորտի մասնագետների համար՝ մանրամասն դիագրամներ և հրահանգներ տեղադրելով ոլորտում առկա սարքավորումների վրա։ Բացի այդ, այն կարող է օգտագործվել որպես տեսողականորեն կենտրոնացված հեռահար օժանդակ միջոց հաճախորդների համար՝ թույլ տալով նրանց գործնականում համագործակցել փորձագետների հետ՝ միաժամանակ հնարավորություն տալով «տեսնել-ինչ-ես-տեսնում եմ» մեթոդին։ Երկու դեպքում էլ հավելյալ իրականությունը կարող է օգտագործվել ոլորտում տեղեկատվության ապահովման համար։ Առանց լրացված իրականության սարքավորումների հաճախորդները ունենում են անարդյունավետ հեռախոսազանգեր, իսկ սպասարկման հանդիպումների հետ կապված՝ մասնագետները ուշ են ժամանում, և նույն խնդիրը լուծելու համար կա կրկնակի այցելության մեծ հավանականություն։ լրացված իրականությունը մեծացնում է սպասարկման աշխատանքների հարմարավետությունը։ Այս հնարավորությունը զգալի առավելություն է հաճախորդների համար, իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ «լրացված իրականության և համապատսխան տեխնոլոգիաների օգտագործումը կդառնա նորմա, որով հաճախորդները գնահատում և չափում են ծառայության գործառույթները»։ լրացված իրականությունը ավելի հարմար է դարձնում ծառայությունները ՝ նվազեցնելով խնդրի լուծման ժամանակը և մեծացնելով առաջին անգամից ֆիքսման հավանականությունը[3][4][5][6][7]։
Հեռավար սպասարկման բարելավվում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպասարկում ապահովող ընկերությունները, որոնց առնչվում են մարդկային ռեսուրսների հետ ունեն լուրջ աշխատուժի դեֆիցիտ։ Աշխատուժի այս դեֆիցիտը առաջացել է երեք հիմնական պատճառներով՝ սպասարկման պահանջարկի աճը, տարեց մասնագետների թոշակի անցնելը և արդյունաբերության մեջ ավելի քիչ աշխատողների մուտքը։ Քանի որ կանխատեսվում է, որ այս դեֆիցիտը ժամանակի ընթացքում կվատթարանա, այն կարող է վնասներ հասցնել արդյունաբերությանը։ Առանց համապատասխան թվով փորձառու մասնագետների՝ դժվար է պահպանել ինչպես ներկա, այնպես էլ պոտենցիալ հաճախորդների պահանջարկը։ Նոր հաճախորդների ընդլայնման բացթողումը և ներկայիս հաճախորդներին դանդաղ կամ անորակ ծառայություններ մատուցելը ընկերություններին հանգեցնում է անկայուն և, ի վերջո, անհաջող ճանապարհով շարժի։ լրացված իրականությունը ներառող տեխնոլոգիաների կիրառումը կարող է օգնել ոլորտի ծառայություններ մատուցող ընկերություններին հաղթահարել աշխատուժի պակասը և թերաշխատող բիզնեսի բազմաթիվ թերություններ։ լրացված իրականության միջոցով պակաս փորձառու մասնագետները ունակ են հաճախորդներին բարձրորակ ծառայություններ մատուցել։ Հեռակա կերպով համագործակցելով փորձառու մասնագետի հետ՝ նրանք կարող են կարճ ժամանակում քայլ առ քայլ ուղեցույց ստանալ սպասարկման ողջ գործընթացի վերաբերյալ։ Մասնագետները կարող են ստանալ ծառայությանն առնչվող մանրամասն տեղեկատվություն, որը նվազեցնում է անսարքությունների վերացման վրա ծախսվող ժամանակը։ Բացի այդ, փորձառու մասնագետները կարող են հեշտությամբ ձայնագրել լրացված իրականության վերաբերյալ իրենց նիստերը, որոնք կարող են օգտագործվել վերապատրաստման նպատակներով։
Առօրյա գնումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Lրացված իրականությունը հեշտացնում է մարդկանց կյանքը առօրյայում՝ գնումներ կատարելիս։ Այն թույլ է տալիս ձեր նախընտրած ապրանքը՝ այսպես ասած «կրել»՝ առանց կրելու։ Օրինակ, վիրտուալ հանդերձանները հագուստը անձամբ փորձելու համար հարմար այլընտրանք են։ Gap-ի Dressing Room-ը նման հավելվածների լավ օրինակ է։ Գնորդներն ընտրում են իրենց ուզած հագուստը, նախքան AR-ի ստեղծած մոդելը այն կփորձի։ Եվս մեկ օրինակ է L'Oréal-ի «Style My Hair» հավելվածը, քանի որ այն թույլ է տալիս օգտատերերին վիրտուալ կերպարանափոխություններ կատարել։ Հաճախորդը, որը մտածում է մազի որոշակի ներկ գնելու մասին, կարող է տեսնել, թե ինչպիսի տեսք կունենա այն նախքան գնելը։
Սարքավորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ այլ հարմարավետություն, որը մեզ հասանելի է լրացված իրականության միջոցով, ավտոմատ սպասարկման աջակցությունն է։ Օգտվելով լրացված իրականության հավելվածից՝ հաճախորդները կարող են իրենց հեռախոսը պահել ապրանքի վրա և ստանալ ավտոմատ սպասարկման խորը վերլուծություն։ Այս կերպով ընկերությունները կունենան հաճախորդների ավելի քիչ հարցումներ, և հաճախորդների գոհունակությունը կլինի ավելի բարձր։ Օրինակ, Mercedes-ը օգտագործել է լրացված իրականություն (ar) իր Ask Mercedes վիրտուալ օգնականում[8]։ Օգնականի միջոցով վարորդները կարող են սկանավորել իրենց մեքենայի տարրը և ստանալ բացատրություն դրա ֆունկցիոնալության մասին։ Նրանք կարող են նաև հարցեր տալ դրա շահագործման հետ կապված ցանկացած խնդիրների կամ անսարքությունների վերաբերյալ:[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Lengthy History of Augmented Reality». Huffington Post. 2016 թ․ մայիսի 15.
- ↑ Schueffel, Patrick (2017). The Concise Fintech Compendium. Fribourg: School of Management Fribourg/Switzerland. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Katts, Rima. Elizabeth Arden brings new fragrance to life with augmented reality Mobile Marketer, 19 September 2012.
- ↑ Meyer, David. Telefónica bets on augmented reality with Aurasma tie-in gigaom, 17 September 2012.
- ↑ Mardle, Pamela.Video becomes reality for Stuprint.com Արխիվացված 12 Մարտ 2013 Wayback Machine. PrintWeek, 3 October 2012.
- ↑ Giraldo, Karina.Why mobile marketing is important for brands? Արխիվացված 2 Ապրիլ 2015 Wayback Machine. SolinixAR, Enero 2015.
- ↑ «Augmented reality could be advertising world's best bet». The Financial Express. 2015 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «Mercedes me Adapter for your Mercedes-Benz». www.mercedes-benz.ie (անգլերեն). Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 14-ին.