Լուսաբեր (ամսագիր)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լուսաբեր (այլ կիրառումներ)
«Լուսաբեր», մանկապատանեկան, գրական-գեղարվեսաական, մանկավարժական պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1949-1971 թվականներին, Թեհրանում։ Արտոնատեր-խմբագիր՝ Ա. Մուրադխանյան, հետագայում խմբագրել է Ա. Գառոնեն (Ա. Տեր-Բաղդասարյան)։ Տպագրել է հայ և օտար դասականների ստեղծագործություններ, արձակ և չափածո գործեր, պիեսներ, երգեր են։ Ներկայացրել է գրականության և արվեստի նշանավոր գործիչների (Կոմիտաս, Պետրոս Ադամյան, Ավետիք Իսահակյան, Ստեփան Զորյան և ուրիշներ) կյանքն ու գործունեությունը, ծանոթացրել Հայաստանի պատմական հուշարձաններին, երեխաներին ուսուցանել վարվելակերպի կանոններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 685)։ |