Լիպարիտ Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լիպարիտ Մելքոնյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 14, 1909[1] Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հունվարի 16, 1976[1] (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան[1] |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1938)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր[1] (1969) |
Պարգևներ |
Լիպարիտ Գևորգի Մելքոնյան (նոյեմբերի 14, 1909[1], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 16, 1976[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ սովետական քիմիկոս։ Քիմական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1970)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի համալսարանը (1938)։ 1958-1970 թվականներին եղել է Երևանի պոլիմերների համամիութենական ԳՀԻ-ի պոլիմերների և լատեքսների ֆիզիկաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1972 թվականից՝ Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ։
Գիտական աշխատանքները վերաբերում են էմուլսիոն համակարգերում պոլիմերման և համապոլիմերման պրոցեսների ուսումնասիրությանը։ Պարզաբանել է էմուլսիոն համակարգերում մակրոմոլեկուլների կազմավորման օրինաչափությունները, էմուլգատորի շերտի դերն ու անցանկալի երկրորդական պրոցեսները կանխելու հնարավուրությունը։ Առաջարկել է բարձրորակ կաուչուկների և լատեքսների ստացման հեշտ իրականացվող արտադրական եղանակ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 396)։ |