Լիննան
Լիննան | |
---|---|
Տեսակ | պատմական պետություն |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Չինաստան |
Ձևավորում | 716 |
Լիննան (վիետ․՝ Lĩnh Nam), աշխարհագրական տարածք, որը պատկանում է Նանլինգ լեռների հարավում գտնվող հողերին: Տարածաշրջանն ընդգրկում է ժամանակակից Չինաստանի վարչական միավորներ Գուանգդոնգը, Գուանգսին, Հայնանը, Հոնկոնգն ու Մակաոն և Հյուսիսային Վիետնամը[1]:
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածքը բնակեցված է եղել Բայյուե ժողովրդով և եղել է հնագույն Նանյուե թագավորության հիմքը: Այդ ժամանակ Լիննան հին չինական արքունիքի կողմից համարվել է արևադարձային բարբարոսական երկիր, որը կապ չի ունեցել չինական մշակույթի օրրան Ժոնգյուանի հետ[2]:
Մ.թ.ա. երկրորդ դարում Հան դինաստիայի կողմից Նանյուեի նվաճումը հանգեցրել է դրա ընդգրկմանը Հան դինաստիայի կազմում՝ վերջինիս հարավային ընդարձակման ընթացքում, և դրա զարգացումը խթանվել է, երբ Մեյ լեռնանցքը ճանապարհապատվել է: Տարածաշրջանը նաև եղել էր Հարավային Հան թագավորության (917-971 թվականներ) հիմքը[3]։
Լիննան Ջիեդուշին
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիննան Ջիեդուշին կամ ռազմական հրամանատարությունը կառավարվում էր ռազմական կառավարիչների կողմից Թանգ դինաստիայի ժամանակ:
Ջիեդուշիների ցանկ.
- Սոն Ջինգ՝ 716
- Ժեն Դան՝ 717
- Պեյ Ժոուսյան՝ 719-722
- Լի Ջու՝ 727-735
- Լի Շանյին՝ 727
- Լի Չաոյին՝ 733-735
- Սոնգ Դին՝ 739
- Պեյ Դունֆու՝ 745
- Պենգ Գուո՝ 745-747
- Լու Հուան՝ 749-751
- Ժան Ջիուգաո՝ 751-753
- Ա Լյուգուանգ՝ 754-756
- Հելան Ջինմինգ՝ 756
- Վեյ Լիջյան՝ 757-758
- Ժանգ Վանքինգ՝ 758-760
- Ժաո Լիանգբի՝ 760-761
- Ժան Սիու՝ 763
- Յան Շենվեյ՝ 764-767
- Սյու Հաո՝ 767-768
- Լի Միան՝ 768-772
- Լի Չոնգբեն՝ 772-773
- Լու Սիգոն՝ 773
- Լի Շու՝ 775
- Գաո Յուն՝ 776-777
- Ժան Բոյի՝ 777-782
- Յուան Սիու՝ 782-784
- Դու Յոու՝ 784-787
- Լի Ֆու՝ 787-792
- Սյուե Ջուե՝ 792-795
- Վանգ Է՝ 795-801
- Ժաո Ժի՝ 801-802
- Սյու Շեն՝ 802-806
- Ժաո Չաn՝ 806-808
- Յանգ Յուլինգ՝ 808-810
- Ժենգ Յին՝ 810-813
- Մա Զոն՝ 813-816
- Ցուի Յոն՝ 817
- Կոնգ Կուի՝ 817-820
- Ցուի Նեն՝ 820-823
- Ժենգ Քուան՝ 823-824
- Ցուի Ժի՝ 824-826
- Հու Ժենգ՝ 826-828
- Լի Սյան՝ 828-829
- Ցուի Հու՝ 829-830
- Լի Լիանգ՝ 831-833
- Ցուի Գոնգ՝ 833
- Վանգ Մաոյուան՝ 833-835
- Լի Ցոնգյի՝ 835-836
- Լու Ջուն՝ 836-840
- Ցուի Գուիցոնգ՝ 844-845
- Լու Ժեն՝ 845-846
- Լի Պին՝ 847-848
- Լի Սինգսիու՝ 848-849
- Վեյ Ժենգգուան՝ 849-851
- Գե Գանժոնգ՝ 851-854
- Վեյ Շու՝ 855-858
- Յանգ Ֆա՝ 858
- Լի Սուի՝ 858
- Լի Չենգսուն՝ 858-859
- Սյաո Ֆանգ՝ 859-860
- Վեյ Ժոու՝ 861-868
- Ժենգ Յու՝ 868-871
- Ժենգ Ցոնգդանգ՝ 871-874
- Վեյ Հե՝ 874-876
- Լի Տիաո՝ 877-879
- Ժենգ Սյու՝ 879-886
- Լյու Յոնգժի՝ 886
- Պեյ Քու՝ 887-889
- Լի Չոնգգուի՝ 890-895
- Չեն Պեյ՝ 893
- Ցուի Յին՝ 896
- Լի Ժիրոու՝ 896-900
- Ցուի Յին՝ 900
- Սյու Յանրուո՝ 900-901
- Լիու Յին՝ 901-911
- Պեյ Շու՝ 903
- Ցուի Յուան՝ 904
- Լիու Յան ՝911-917
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Guo, Jie; Zuo, Pengjun (2018). 岭南文化研究. 清華大學出版社. ISBN 9787302399476.
- ↑ Xie, Xuanjun (2015). 辛亥革命百年透视 现代南北朝的曙光. Lulu.com. էջ 527. ISBN 9781329581210.
- ↑ «Social and Clan Culture in the Lingnan Region». Shvoong.com. Արխիվացված է օրիգինալից October 6, 2008-ին. Վերցված է June 20, 2012-ին.