Լիմբուրխ (Նիդերլանդներ)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լիմբուրխ | |||||
| |||||
Երկիր | Նիդերլանդներ | ||||
Համայնք | Նիդերլանդներ | ||||
Ներքին բաժանում | Բեյկ, Բեյսել, Բերխեն, Բրունսում, Էխտ-Սուստերեն, Էյսդեն-Մարխրատեն, Խենեպ, Խուլպեն-Վիտեմ, Հեյրլեն, Հորստ ան դե Մաս, Կերկրադե, Լանդխրաֆ, Լեուդալ, Մասխաու, Մաստրիխտ, Մեյրսեն, Մոկ էն Միդելար, Նեյդերվեյրտ, Պեյլ էն Մաս, Ռուրդալեն, Ռուրմոնդ, Սիմպելֆելդ, Սիտարդ-Խեյլեն, Ստեյն, Վալս, Վալկենբուրխ ան դե Խեուլ, Վենլո, Վենրայ, Վուրենդալ, Վեյրտ, Beekdaelen?, Օնդերբանկեն, Նութ, Շխինեն, Eijsden?, Margraten?, Helden?, Kessel?, Maasbree?, Meijel?, Sevenum?, Meerlo-Wanssum?, Arcen en Velden?, Swalmen?, Ambt Montfort?, Heel?, Thorn?, Maasbracht?, Haelen?, Hunsel?, Heythuysen?, Roggel en Neer?, Echt?, Susteren?, Tegelen?, Q130364948?, Horst?, Broekhuizen?, Grubbenvorst?, Սիթարդ, Geleen? և Born? | ||||
Հիմնադրված է | 1867 թ. | ||||
Մակերես | 2153,0 կմ² | ||||
Բնակչություն | 1 120 006 մարդ (դեկտեմբերի 31, 2013)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
Ավտոմոբիլային կոդ | P | ||||
Պաշտոնական կայք | limburg.nl(նիդեր.) | ||||
| |||||
Լիմբուրխ (հոլ.՝ Limburg) (( արտասանություն)). Նիդերլանդների տասներկու մարզերից (պրովինցիաներից) մեկը, գտնվում է երկրի հարավ-արևելքում։ Բելգիայի համանուն մարզի հետ չշփոթելու համար, այն հաճախ նաև կոչվում է Նիդերլանդյան Լիմբուրխ։ Լիմբուրխն ունի շուրջ 1.122.990 բնակիչ (2009 թ. նոյեմբերի 30-ի դրությամբ), որի կեսից ավելին բնակվում է մարզի հարավային, ուրբանիզացված հատվածում։ Այստեղ է նաև գտնվում վարչական կենտրոն Մաստրիխտը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմբուրխի ներկայիս տարածքը մեր թվարկության սկզբում հայտնվել է հռոմեական տիրապետության տակ։ Այս ժամանակաշրջանում են հիմնվել Լիմբուրխի շատ գյուղեր և քաղաքներ, այդ է թվում Մաստրիխտը և Կորիովալլումը (ներկայիս Հիերլեն քաղաքը)։ Ըստ ավանդության, հռոմեական Մաստրիխտում 4-րդ դարում քրիստոնեությունը Սբ. Սերվատիոս եպիսկոպոսը (մահ. 384 թ.), ով ծննդով Հայաստանից է եղել։
Հռոմեացիներից հետո, Լիմբուրխին տիրել են Ֆրանկները, որոնց տիրապետության շրջանում այն մշակութային ու քաղաքական ծաղկում է ապրել։ Կառլոս Մեծի պալցը (իշխանական պալատը) գտնվում էր Լիմբուրխին մերձակա Ակեն քաղաքում։ Ֆրանկների տերության անկումից հետո մինչև նորագույն պատմության շրջանը Լիմբուրխի ներկայիս տարածքը, ինչպես և Նիդերլանդների մնացած մասը, մաս է կազմել Հռոմեական սրբազան կայսրության։
Վաղ միջնադարից ներկայիս Լիմուրխի տարածքը բաժանված է եղել տարբեր փոքրիկ իշխանությունների միջև, որոնցից են Բրաբանտի, Խելրեի և Խուլիկի դքսերը ու Լաուկի և Քյոլնի իշխան-եպիսկոպոսները։ Այս դքսերն ու եպիսկոպոսները անվանականորեն Հռոմեական սրբազան կայսրության հպատականերն էին, սակայն գործնականում հանդես էին գալիս որպես անկախ իշխաններ և հաճախ իրար դեմ պատերազմի էին ելնում։ Շատ անգամ ռազմական թատերաբեմ էր դառնում Լիմբուրխը, որի հետևանքով այն ավելի ու ավելի էր մասնատվում։
Նոր պատմության ժամանակաշրջանում Լիմբուրխը բաժանված էր Իսպանիայի, ապա վերջինիս հաջորդ Ավստրիայի, Պրուսիայի, Յոթ Միացյալ Նիդերլանդների Հանրապետության, Լաուկի իշխանություն-եպիսկոպոսության և բազմաթիվ ավատական տիրույթների միջև։
1794 թ. Նիդերլանդները գրավվեցին Ֆրանսիական հեղափոխական բանակի կողմից։ Այս ժամանակ ներկայիս երկու նույնանուն մարզերը (Բելգիական և Նիդերլանդական Լիմբուրխները) առաջին անգամ կազմեցին մեկ վարչական միավոր «Ներքին Մաասի դեպարտեմենտ» անվանմամբ (ֆրանս. Département de la Meuse inférieure)։ 1830 թ. ամբողջ Լիմբուրխը, Մաստրիխտից ու Մոուկից բացի, միացան Բելգիական հեղափոխությանը, որն Նիդերլանդներից անջատվելով ցանկանում էր կազմել առանձին պետություն։ 1831 թ. կնքված պայմանագրով Լիմբուրխի արևելյան հատվածը վերադարձվեց Նիդերլանդներին, իսկ արևմտյան հատվածը դարձավ նոր բելգիական պետության մասը։ Միաժամանակ, որպես դքսություն, հոլանդական Լիմբուրխը մաս կազմեց Գերմանական Միությանը։ Այս հատուկ կարգավիճակը տևեց մինչև 1866 թ., երբ Գերմանական Միությունը փլուզվեց Պրուսիայի և Ավստրիայի միջև եղած հակասությունների պատճառով։ Մինչև 1906 թ. այն շարունակում էր կրել «դքսություն» անվանումը, չնայած 1866-ից եղել է սովորական մարզ (պրովինցիա)։
2008 թ. դեկտեմբերի 9-ին նիեդեռլանդական և բելգիական Լիմբուրխների մարզպետները կնքեցին Լիմբուրխյան խարտիան, որով ցանկանում են հաստատել ավելի սերտ համագործակցություն և իմիջիայոց գործածական դարձնել Արևմտյան Լիմբուրխ և Արևելյան Լիմբուրխ անվանումները։
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թ. հունվարի 1-ի դրությամբ ոչ-հոլանդացիները կազմում էին ամբողջ բնակչության 19,5 տոկոսը։ Հոլանդացիներից հետո, մեծ թիվ են կազմում գերմանացիները և բելգիացիները։
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմբուրխը Նիդերլանդների ամենակաթոլիկ մարզերից մեկն է։ Բնակչության մեկ երրորդը կաթոլիկ է, մինչդեռ Նիդերլանդների մյուս մարզերում մեծամասնություն են կազմում ոչ-հավատացյալները։
Կաթոլիկությունն այստեղ հաստատվել է հռոմեական տիրապետության շրջանից ի վեր և ապա Լիմբուրխի մեծ մասը մտել Մաստրիխտի եպիսկոպոսական թեմի հոգևոր իշխանության մեջ (Մաստրիխտից հետո, եպիսկոպսական աթոռը տեղափոխվել է Լաուկ, ապա՝ Ռուրմոնդում)։ Այլ շրջաններ մտել են Քյոլնի եպիսկոպոսության մեջ։ Ներկայումս Ռուրմոնդի եպիսկոպոսությունն ընդգրկում է Լիմբուրխի ամբողջ տարածքը։ 20-րդ դարի սկզբից, հատկապես առաջին աշխարհամարտից հետո, կաթոլիկությունը մեծ ազդեցություն ուներ հասարակական կյանքի վրա, որն սկսեց 60-ական թվականներից հետո։ 2000 թվականին լիմբուրխցիների 95% գրանցված էր որպես կաթոլիկ, 2007 թ. դա կազմում էր միայն 74,6%։ 2003 թ. տվյլաներով, կաթոլիկներից բացի, ռեֆորմացված եկեղեցու անդամ էր բնակչության 2%, 5%-ը պատկանում էր այլ կրոնական ուղղությունների (մուսուլմաններ, ավետարականներ), իսկ 15%-ը չուներ կրոնական պատկանելություն։
Զբաղվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թ. գործազրկությունը Լիմբուրխում կազմում էր 10,5%։ Զբաղված բնակչության մեծ մասը ընդգրկված էր սպասարկման ոլորտում (կոմերցիոն սպասարկում՝ 40,8%, ոչ կոմերցիոն սպասարկում՝ 28,3%), որին հաջորդում էին արդյունաբերությունը (20,3%), շինարարությունը (5,5%) և երկրագործությունը (5,0%)[2]։
Ինքնակառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես Նիդերլանդերի մյուս մարզերում, Լիմբուրխում ևս իշխանություն պատկանում է ժողովրդի կողմից ընտրված Պրովինցիալ Շտատերին (Նահանգային կամ Մարզային Խորհուրդ)։ Սակայն 2008 թ. մայիսի 30-ին Լիմբուրխի Պրովինցիալ Շտատերը որոշեցին վերանվանվել Լիմբուրխի Խորհրդարան (Limburgs Parlement)[3]։
Տարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմբուրխը բաժանված է 40 համայնքների, որոնք ներառում են հետևալ քաղաքները. (փակագծում նշված է քաղաքային իրավունքներ ստանալու տարեթիվը)
|
|
Այլ կարևոր բնակավայրեր են.
|
Մշակույթ և լեզու
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիմբուրխը առանձնանում է իր ուրույն մշակութային ինքնությամբ, որի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում տեղական խոսացվածքը՝ Լիմբուրխերենը։ Այն 1997 թ. Նիդերլանդական իշխանության կողմից ճանաչվել է որպես տարածաշրջանային լեզու։ Ներկայիս լեզվաբանկան տեսանկյունից այն համարվում է նիդեր-ֆրանկյան (երբեմն միջին-ֆրանկյան) լեզվաձև։
Մարզի մշակութային առանձնահատկությունների թվին են պատկանում փողային և հարվածային նվագախմբերը, հրաձգությունները և խոհանոցը։ Ամեն տարի մեծ շուքով տոնվում է կառնավալը։ Լիմբուրխը նաև հայտնի է գինեգործությամբ։
Լիմբուրխ անունը օգտագործվում է 1815 թվականից, երբ Նիդերլանդների Վիլլեմ Ա թագավորը, որոշեց այդպես անվանել բազմաթիվ մանր տիրույթներից կազմված այն տարածքը դարձնել մեկ պրովինցիա, որն այն ժամանակ ընդգրկում էր այժմյան թե Նիդերլանդական, թե Բելգիական Լիմբուրխ մարզերը։ Անվանումը վերցված էր Լիմբուրխ դքսությունից, որն համապատասխանում էր Բելգիայի ներկայիս Լիժ մարզի հետ (այսինքն ներկայիս Լիմբուրխից հարավ-արևելք)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://statline.cbs.nl/
- ↑ Dagblad De Limburger, 18-09-2004.
- ↑ Limburgs Parlement, Dagblad De Limburger - Limburgs Dagblad Արխիվացված 2011-09-14 Wayback Machine, 31-05-2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիմբուրխ (Նիդերլանդներ)» հոդվածին։ |
|